09:33 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց` ինչ ասել է, ճիշտ է ասել և շարունակելու է քաղաքական ելույթներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հարցաքննության համար ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են կանչել ՀՔԾ–ի դիմաց հնչեցրած ելույթի համար։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։

«Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր ելույթից հետո ինձ կանչում են բացատրություն տալու։ Որևէ պարզաբանում չեմ տվել և գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ քաղաքական ելույթներ ունենալ։ Սա հայրենիքի փրկության պայքար է, և նման մեթոդներով մեզ չեն լռեցնելու»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ անելու են, որ 2021-ն առանց Նիկոլ Փաշինյանի դիմավորեն, իսկ եթե այնպես ստացվի, որ Փաշինյանը շարունակի ղեկավարել, ապա Ամանորի գիշերից սկսած` իրենք նորից պայքարի են մտնելու։

Հիշեցնենք` Սաղաթելյանը նախորդ ամիս ՀՔԾ էր հրավիրվել, հետո հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել։ Սաղաթելյանն ասել էր, որ սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել:

Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ` քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով։

Հիշեցնենք նաև` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժում», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

Ըստ թեմայի

Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է պաշտոնանկ անել վարչապետին
Խնդիրն իշխանություն–ընդդիմություն կոնֆլիկտի մեջ չէ. Վահե Հովհաննիսյանը` ճգնաժամի մասին
Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ. կան տուժածներ ու բերման ենթարկվածներ
թեգերը:
հարցաքննություն, Իշխան Սաղաթելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ