17:05 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
125220

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը մենակ չի եղել։ Ադրբեջանցիները գերի են վերցրել նաև նրա հետ Շուշի գնացած տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։

«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են»,–ասաց Սինանյանը։

Նրա խոսքով`այժմ ՄԻԵԴ–ն է զբաղվում Մարալի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։

Սինանյանը հայտնեց նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել։ Սակայն վերջինիս մասին, ի տարբերություն Մարալի, հայտնի է եղել, որ ողջ է. ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել նրա մասնակցությամբ։ Ավելին, նրան որպես ահաբեկիչ են ներկայացրել։

Տղամարդը երկար տարիներ առաջ է տեղափոխվել Արցախ, իսկ կինը` վերջերս` օգոստոսին։

Նշենք, որ Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Նա նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ Հայաստան է տեղափոխվել։ Նրանք ցանկություն են հայտնել ապրել Արցախում և մեկ ամիս անց արդեն իսկ Շուշի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղավորվել են՝ մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը:

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

Պատերազմը սկսվելուց հետո քույրերը տեղավորվել են Գորիսում, սակայն նրանց ունեցվածքը մնացել է Բերձորում (Լաչին): Հրադադարի հայտարարման օրը՝ նոյեմբերի 10-ին, կարծելով, որ կարող են անվտանգ տեղափոխել իրենց ապրանքները Բերձորից, Մարալը, իրենց ծանոթ մեկ այլ հայրենադարձի՝ Վիգեն Էուլջեկչյանի հետ, գնացել են Բերձոր, որից հետո` Շուշի։ Դրանից հետո էլ նրանք անհետացել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր են քննարկել
Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ ևս 23 հայ գերիների վերաբերյալ
Եվրադատարանն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել հայ գերիների վերաբերյալ
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), գերի, Կին, Շուշի

Գլխավոր թեմաներ