11:38 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Տեղեկացվում է, որ հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին հավանաբար կվերադառնա Երևան: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում: 

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 26-ին մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը բուժումը շարունակում տնային պայմաններում։

Կորոնավիրուսով է վարակվել նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել։

Ըստ թեմայի

Թուրքմենստանի նախագահն իր անունով հյուրանոց է կառուցում. այնտեղ նաև շների ապաստարան կլինի
Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը խոշոր նախագծեր են քննարկել
թեգերը:
Երևան, կորոնավիրուս, Լոնդոն, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ