18:09 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
128 0 0

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնելու համար գումարներ է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ քրեական գործ է հարուցվել սուտ մատնության հատկանիշներով։

Փետրվարի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փոստանջյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո և գործարքն անելու վերաբերյալ գումարներ ստացել:

Այս հայտարարությունների առթիվ ՀՔԾ–ում նյութերի նախապատրաստման շրջանակներում Փոստանջյանը հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու: Նա, սակայն, պնդել է իր կարծիքը` հրաժարվելով հանցագործության մասին գրավոր հաղորդում և բացատրություններ ներկայացնելուց: Արդյունքում հերքվել են Փոստանջյանի հայտնած տեղեկությունները, և նախապատրաստված նյութերով քրգործ չի հարուցվել։

Արմավիրի համայնքների ղեկավարներն օժանդակել են, որ տղամարդիկ չմասնակցեն զորավարժանքին. ԱԱԾ

Նկատի ունենալով, որ Փոստանջյանի արարքում առերևույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, ՀՔԾ քննիչի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

թեգերը:
Զարուհի Փոստանջյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ