15:43 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
406 0 0

Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին ու պահանջում իրենց չխանգարել։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ոստիկանները Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին:

Մինչ ոստիկանները բռնի ուժ կիրառելով փորձում էին Մելքոնյանին նստեցնել ավտոմեքենան, նա դիմադրում էր։

«Բոլորիդ հատ առ հատ հիշելու եմ»,–ասում էր Մելքոնյանը։

Իսկ հավաքված քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին ու պահանջում չխանգարել իրենց։

Հիշեցնենք` մոտ մեկ ժամ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։

Երեկ` փետրվարի 19–ին էլ ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

ԱԱԾ–ն Բեքարյանի տանը և Սաղաթելյանի աշխատասենյակում խուզարկություններ է կատարել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով` նրանց մեղադրվում են ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները խախտելու և թշնամանք ու ատելություն տարածելու մեջ:

Կատարվում են քննչական գործողություններ։ Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվածների փաստաբանները մտադիր են բողոքարկել ձերբակալման մասին որոշումները: Նրանք գործընթացը համարում են քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Այսօր հայաստանյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

«Ցավոք, կանխատեսումներն իրականացան». Քոչարյանի գրասենյակը վերահրապարակել է նրա ուղերձը

Ըստ թեմայի

Ազատության հրապարակի հավաքի ամենավառ կադրերը՝ լուսանկարներով
«Գիտե՞ք` երբվանից սկսեցինք պարտվել». Տեր Հովհաննեսը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում
Հայաստանն ամեն օր փոքրանում է. ընդդիմությունը ժողովրդին հրավիրում է Ազատության հրապարակ
թեգերը:
Ռոբերտ Մելքոնյան, Հայաստան, Ղարաբաղյան շարժում, Ազատության հրապարակ, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ