18:54 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարծում է, որ հիմա դատարանների մուտքերը փակելով` ցավոտ խնդիրները չեն լուծվի։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում դժվար թե դատարանների մուտքերն արգելափակելու քայլին դիմի, ինչպես 2019 թվականին։

«Կարծում եմ` հիմա դատարանների շենքերի արգելափակումը ցավոտ խնդիրների լուծում չէ։ Հայաստանը դժվարությամբ կարողացավ հաղթահարել 2019-ին տեղի ունեցածի հետևանքները։ Ես չեմ կարծում, որ այսօր վարչապետը կգնա դրան։ Գործող իշխանությունն անցել է այդ փուլը, և՛ դատական իշխանությունը, և՛ ընդդիմությունը հաղթահարել են այդ փուլը», - ասել է Վարդազարյանը։

«Չեմ կարծում, որ այժմ նման միջոցներով կարելի է հասնել ճշմարտության կամ արդարության։ Դրանց հասնում են այլ միջոցներով»,- հավելել է նա։

Председатель Высшего судебного совета Рубен Вардазарян отвечает на вопрос депутата во время очередного заседания Парламента (3 марта 2021). Еревaн
Ռուբեն Վարդազարյան

Հիշեցնենք` Փաշինյանը 2019-ի մայիսին ՀՀ քաղաքացիներին հորդորեց արգելափակել բոլոր դատարանների շենքերը և ոչ ոքի թույլ չտալ ներս մտնել։ Նա իր կոչը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո։

Քոչարյանի գործով դատաքննությունն ընթանում է 2018 թվականից։ 2021 թվականի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին։ Իսկ Քոչարյանին այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

 

թեգերը:
Ռուբեն Վարդազարյան, Նիկոլ Փաշինյան, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ