07:45 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1174)
113 0 0

Ջերմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի ու «Հայ իրավաբանների ասոցիացիայի» երեկվա հանդիպումից առաջ նախօրոք հարցեր չեն բաժանվել։

«Վարչապետի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հանդիպումը եղել է դռնփակ, և անտրամաբանական էր ու իմաստ չուներ անգամ դռնփակ հանդիպմանը նախօրոք նախապատրաստել վարչապետին տրվող հարցերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ի՞նչ ցույց տվեց Փաշինյանի և Պուտինի հանդիպումը․ ռուս փորձագետի կարծիքը

Չախոյանը շեշտել է, որ Փաշինյանի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչից հետո վարչապետը զրուցել և լուսանկարվել է նաև հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ։

Հիշեցնենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ հանդիպմանը Փաշինյանին ուղղվելիք հարցերը նախապես են մշակվել ու տրվել մասնակիցներին, հանդիպման մուտքը եղել է նախապես հաստատված ցուցակով:

Պուտինի հետ փաստաթուղթ չենք ստորագրել, քննարկել ենք․ Փաշինյանը` Մոսկվայի հայ իրավաբաններին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1174)

Ըստ թեմայի

Տավուշը նոր մարզպետ ունի. ի՞նչ կապ ունի նա Փաշինյանի հետ
Ռազմագերիների հարցը շարունակում չկարգավորված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին
Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել միացյալ զորախմբի ու համատեղ ՀՕՊ համակարգի հարցերը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ