05:13 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
310 0 0

ՌԴ արտգործնախարարի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները` Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը: 

Глава МИД РФ Сергей Лавров с официальным визитом прибыл в Армению (5 мая 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Վաղը` մայիսի 6-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։

Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Մայիսի 6-ի առավոտյան Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը նա ծաղիկներ կդնի անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների:

 Глава МИД РФ Сергей Лавров с официальным визитом прибыл в Армению (5 мая 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Մայիսի 6-ին` ժ. 10:15-ին, տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժամը 12:15-ին:

Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։

Հիշեցնենք` Լավրովը Հայաստան էր եկել նաև անցած տարվա նոյեմբերի 21-ին։ Երևանից նա կրկին մեկնել էր Բաքու։

 Глава МИД РФ Сергей Лавров с официальным визитом прибыл в Армению (5 мая 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ըստ թեմայի

Մոսկվան և Թեհրանը հանդես են գալիս ԼՂՀ հակամարտության արդարացի կարգավորման օգտին. Լավրով
Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ