05:12 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6701

Քերոբյանը վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կմեկնի Ռուսաստան։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել, որը հրապարակվել է վարչապետի կայքում։

«Քերոբյանին 2021 թվականի հունիսի 2-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական XXIV համաժողովին մասնակցելու նպատակով»,– նշված է որոշման տեքստում։

Բացի Քերոբյանից, ՌԴ կմեկնի նաև նրա տեղակալ Նարեկ Տերյանը, որ հունիսի 2-8-ը կանցկացնի Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում, կմասնակցի Պետերբուրգյան միջազգային տնտեսական XXIV համաժողովին, առևտրատնտեսական ոլորտի օրակարգային հարցերը կքննարկի Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների հետ։

Փաշինյանի որոշման համաձայն` Քերոբյանի և Տերյանի գործուղման ծախսերը և COVID-19–ի ՊՇՌ նմուշառումների վճարները կատարվելու են 2021 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ինքը վաղը կմեկնի Ֆրանսիա։

Ըստ թեմայի

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի
Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանում նախատեսված ընտրությունների արդյունքի վրա. Փաշինյան
Հայաստանի համար սահմանազատման վերաբերյալ ՌԴ առաջարկն ընդունելի է. Նիկոլ Փաշինյան
Եթե Փաշինյանը վստահ լիներ հաղթանակի հարցում, կվարեր այլ քաղաքականություն. քաղտեխնոլոգ
թեգերը:
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, Վահան Քերոբյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ