06:29 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41411

Օնիկ Գասպարյանը համոզված է, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն, յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը արձագանքել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Armlur.am-ը հրապարակել է նրա հայտարարությունը։

Փաշինյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրեն մեղադրում են Մեղրին, Մեղրիով միջանցք տալու մեջ բայց այդ գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998 թվականին։ «Ես չեմ ուզում թաքցնել, նոյեմբերին այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել։ Մարդիկ կան` էստեղ ներկա են, մեր ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասում էր` ստորագրի, ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ` ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, և էդ պահին մարդիկ են եղել ներկա, մի հոգի չէ, երկու հոգի չէ, չորս ու հինգ հոգի չէ»,–ասել էր Փաշինյանը։

Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ Փաշինյանն անցնում է պարկեշտության բոլոր սահմանները։

«Լսիր, նիկոլ (Գասպարյանն ինքն է Փաշինյանի անունը փոքրատառ գրել. խմբ), պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։ Ի դեպ, բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։ Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է` այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում` հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»,–ասել է Գասպարյանը։

Նա Փաշինյանին «շնորհակալություն» է հայտնել, որ Քենեդու սպանության մեջ իրեն դեռ չեն մեղադրում։

Գասպարյանը շեշտել է, որ ինքը պատասխանատվությունից երբեք չի խուսափել, իր զինակից ընկերների և ենթակաների թիկունքում չի թաքնվել և պատրաստ է պատասխան տալ իր ողջ գործունեության համար։ Համոզված է, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

Հիշեցնենք` մայիսի 20–ին ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ կամ երկու օրվա գործ չէ, նա նշել էր, որ դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։

Օնիկ Գասպարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան

Ըստ թեմայի

Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ