04:14 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27610

Լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի պնդմամբ՝ Մասիս գյուղում ագրեսիվ պահվածքով մի շարք կանայք և տղամարդիկ փորձել են իրենց աշխատանքը խոչընդոտել, Արտաշատ քաղաքում հետապնդել են իրենց և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, այդ թվում հայհոյել:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Արարատի մարզում տարբեր անձինք խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությանը, ինչի կապակցությամբ լրագրողները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում։

«Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել այն մասին, որ Արարատի մարզում տարբեր անձինք առաջացրել են մասնագիտական աշխատանքի խոչընդոտներ, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն ապահովել իրենց անվտանգությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր հարցերը քննարկել է լրագրողների հետ, ուսումնասիրվել են հրապարակված բոլոր տեսանյութերը, իրականացվել է սոցիալական մեդիայի մոնիթորինգ:

Լրագրողները ՄԻՊ–ին ուղղված բողոքներով նշել են, որ ոստիկանության ծառայողներն առանց որևէ հիմքի իրենց չեն թույլատրել մոտենալ ու և լուսաբանումներ անել Արարատի մարզում` Հովտաշատ ու Մասիս գյուղերի, Արտաշատ քաղաքի այն կոնկրետ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և համայնքների բնակիչների միջև։

Ըստ լրագրողների` ոստիկանները որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և խոչընդոտները չվերացնելու հետ կապված։

Լրագրողները նշել են նաև, որ Արտաշատ քաղաքում լուսաբանման ժամանակ քաղաքացիներից մեկը խլել է լրագրող Անի Գևորգյանի հեռախոսը, ապտակել նրան, իսկ հեռախոսը ոստիկանների միջամտությամբ լրագրողին է վերադարձվել միայն բարձրացված աղմուկից հետո։ Ըստ բողոքների` Արտաշատ քաղաքում քաղաքացիները խլել են նաև Սյուզի Բադոյանի լրագրողական բեյջը, ապա ոստիկանները վերադարձրել են և այլն։

Անի Գևորգյանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է նաև, որ ինչպես միջադեպի վերաբերյալ, այնպես էլ տարբեր այլ քաղաքացիների կողմից իր աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին նա բազմիցս դիմել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, սակայն ոստիկանները որևէ կանխիչ գործողություն չեն ձեռնարկել: Փոխարենը ոստիկանները հորդորել են հաղորդում ներկայացնել ոստիկանություն։

Անհանդուրժողականություն ու փոխադարձ ատելություն. ՀՀ–ում բռնության զոհ է դարձել 8 լրագրող

«Հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հաստատում է, որ երբ լրագրողը օգնության խնդրանքով դիմում է ոստիկաններին, հենց ոստիկանը նրան հորդորում է բանավոր հաղորդում ներկայացնել Ոստիկանություն: Ավելին, իր անվտանգություն ապահովելու լրագրողի հարցին ոստիկանը պատասխանում է, թե ինքն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հասարակական կարգի պահպանությունն ինչ-որ այլ բան է: Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցի առնչությամբ արձանագրում է, որ նման մոտեցումները սկզբունքային առումով են անթույլատրելի: Նախ, հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների խնդիրն է ապահովել յուրաքանչյուր անձի, առավել ևս լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ու անվտանգությունը: Դրանից բացի, տեղում մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի անվտանգ աշխատանքի ապահովումը հենց հասարակական կարգի պահպանության անբաժան մասն է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի պնդմամբ՝ Մասիս գյուղում ագրեսիվ պահվածքով մի շարք կանայք և տղամարդիկ փորձել են իրենց աշխատանքը խոչընդոտել, թքել են իրենց մեքենայի վրա, Արտաշատ քաղաքում հետապնդել են իրենց և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, այդ թվում հայհոյել:

Լրագրողերի բողոքի համաձայն` քանի որ տեղում ոստիկաններն իրենց ամեն կերպ փորձել են հեռացել հանդիպումների վայրերից, նշված ագրեսիվ պահվածքի տեր անձինք սկսել են իրենց առավել ագրեսիվ պահել լրագրողների նկատմամբ:Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը:

Նշվում է, որ ոստիկանները պետք է նկատի ունենան, որ եթե տեղի է ունենում հավաք կամ այլ հանրային միջոցառում և իրենք այդ վայրում նշանակված են ծառայության ու լրագրողների համար սահմանվել են աշխատանքի կամ լուսաբանումների սահմանափակումներ, ապա ոստիկանները պարտավոր են նախապես կամ տեղում լրագրողներին ներկայացնել պատշաճ և սպառիչ պարզաբանումներ։

Թաթոյանը շեշտում է, որ այս լարված օրերին հատկապես ոստիկանները պարտավոր են նաև տեղում հավաքների մասնակիցներին անընդհատ հորդորել կամ իրազեկել, որ պետք է բացառել որևէ վիրավորական կամ հայհոյանքի խոսք, ցանկացած տեսակի ագրեսիվ պահվածք: Պետք է կանխել նման անգամ փոքր դրսևորում: Չի կարելի թույլ տալ լարվածության տանող որևէ զարգացում։

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով լրագրողների բողոքները, գրություն կուղարկի Ոստիկանություն՝ քննարկման առարկա դարձնելով ոստիկանների գործողությունները։

Հակոբ Արշակյանի ու լրագրողի աղմկահարույց դեպքի առնչությամբ նորից քրգործ է հարուցվել

թեգերը:
ոստիկան, Արարատի մարզ, Արտաշատ, Արման Թաթոյան, Լրագրող, Հայաստան

Գլխավոր թեմաներ