21:03 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։ Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում այս մասին նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհավորել է Պուտինին ու Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ, նշել, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:

«Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման»,–ասվում է Փաշինյանի ուղերձում:

Փաշինյանը ՌԴ նախագահին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն:

ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, ուղերձ

Գլխավոր թեմաներ