01:59 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
200 0 0

Նիկոլ փաշինյանը վստահեցնում է, որ հիմա քննարկումներ են տեղի ունենում ռուս սահմանապահների տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսաստանից ներկայացուցիչներ են եկել և նայել հնարավոր հայ-ադրբեջւանական սահմանի այն հատվածները, որտեղ կարող են տեղակայվել։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում այսպիսի հայտարարություն արեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Քանի դեռ հնարավոր է, ռեալ շանս կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ամեն ինչ անելու ենք բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու համար։ Ռուս ներկայացուցիչները եկել են և Սոթքից Խոզնավար հատվածում նայել են հնարավոր բոլոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են այն դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից:

Փաշինյանը հիշեցրեց, որ որպես կոմպրոմիսային տարբերակ` առաջարկել է զորքերը հայելային տարբերակով հետ քաշել սահմանից և այնտեղ տեղակայել ռուս սահմանապահներ:

Փաշինյանը շեշտեց` ամենօրյա կապի մեջ է ռուս գործընկերների հետ:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ըստ թեմայի

Սոթքից մինչև Խոզնավար. ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` ըստ Փաշինյանի
«Սպասում ենք հրամանի` գնանք, կռվենք». Խոզնավարի գյուղապետ
Խոզնավարից մինչև Սև լիճ. հայ զինվորները պարով են նշել Առաջին հանրապետության օրը. տեսանյութ
թեգերը:
Խոզնավար, Սոթք, Նիկոլ Փաշինյան, սահմանապահ, ռուս

Գլխավոր թեմաներ