07:00 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
366 0 0

Թերթի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է կառավարության նիստից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի` Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ, նրա համար անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Նիստից հետո Հովհաննիսյանը գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է:

Թերթի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր հրաժարականի դիմումն արդեն գրել, ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Էդվարդ Հովհաննիսյանը 2020-ի հունիսին է նշանակվել այդ պաշտոնում։

Ինչու Փաշինյանը Գրիգորյանին տեղափոխեց ԱԳՆ. Հակոբյանը` աղմկահարույց նշանակման մասին

Ըստ թեմայի

Ինչո՞ւ հենց Քյարամյանը. իրավապաշտպանը մեկնաբանում է Փաշինյանի նոր որոշումը
Կարիք կա քաղաքական նշանակման. Ավինյանը հաստատեց ԱԳ նախարարի անձի շուրջ լուրերը
Նիկոլ Փաշինյանը կրկին կհանդիպի արտախորհրդարանական ուժերի հետ. ԶԼՄ
Պարգևավճար մարտին են ստացել. հավելյալ 200 000 դրամը պատգամավորների համար ի՞նչ խնդիր կլուծի
թեգերը:
Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Հրաժարական, պաշտոն

Գլխավոր թեմաներ