21:56 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29210

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ կոմբինատը 20 մլն դրամից ավել եկամտից արդեն զրկվել է։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Կոմբինատն անգամ արցախյան առաջին պատերազմի ժամանակ չէր կանգնել, երբ կողքերը ռումբ էր ընկնում, իսկ հիմա իշխանությունը կարողանում են անել ամեն ինչ, որ կոմբինատի աշխատանքը կանգնի։ ԱԱԾ ջոկատի ներխուժումը, հանքանյութի աչտահանման արգելքը և այլ գործընթացները այնպիսի հետևանք են ունեցել, որ 20 մլն–ից ավել եկամտից կոմբինատն արդեն զրկվել է», - ասել է Հակոբյանը։

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաև այսօր ԱԺ–ում ընդունված օրինագծին, որն ըստ որոշ իշխանականների՝ հանքերն ազգայնացնելու վերաբերյալ է։ Ըստ Հակոբյանի՝ դա անհեթեթություն է։

«Դա անհեռատես, անխելք օրինագիծ է, հակասում է ներդրումային ընկերությունների իրավունքներին։ Անգամ եթե պատկերացնենք, որ այդ օրինագիծը որպես օրենք կյանքի է կոչվելու և փակվելու են հանքարդյունաբերության բոլոր հիմնարկները, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը քանդվելու է։ Բայց ես համոզմունք ունեմ, որ բանը դրան չի հասնի, որովհետև օտարերկրյա ներդրողները պաշտպանված են օրենքով և առնվազն 5 տարի իրավունք չկա որևէ հարկային օրենքի փոփոխություն»,– հավելեց նա։

Հիշեցնենք` երեկ առավոտյան համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում երևում էր, որ ԱԱԾ հատուկ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում էին։

Նրանք արգելում էին տեսանկարահանումը, սակայն համացանցում կարճ կադրեր էին հայտնվել։ Տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են հատուկջոկատայինները բերման ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին։

Ավելի վաղ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել։

ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի տարածքում են. տեսանյութ

Ըստ թեմայի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել. Վահե Հակոբյան
Հատուկջոկատայինները Զանգեզուրի կոմբինատից 3 հոգու բերման են ենթարկել. Վահե Հակոբյան
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Փաշինյանի խոսքերի համար կդիմի իրավապահներին
թեգերը:
Վահե Հակոբյան, Զանգեզուր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Իշխանություն, հարկեր

Գլխավոր թեմաներ