21:35 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13610

Ոստիկանության ծառայողները ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ ընթանում էին Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին կազմակերպված բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունի լրատվական ծառայությունը:

Ըստ ոստիկանության` որ նրանք բաժիններ են տարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

Միաժամանակ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենք և Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում էին խաղաղ իրազեկման ակցիա իրականացնել կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել էր աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: Ոստիկանությունն առավոտից ուժեղացված ծառայություն էր իրականացնում գործադիր մարմնի շենքի դիմաց։

Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստան է ժամանել երեկ` հուլիսի 16-ին. նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Միաժամանակ, ՀՅԴ երիտասարդները հյուրանոցի մոտ, ուր պետք է օթևաներ Միշելը, բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի։ Նրանք անգլերենով վանկարկում էին «Ամոթ ձեզ»։

«Դուք լուռ էինք, երբ պատերազմի ընթացքում մեր դեմ կիրառում էին ֆոսֆորային զենքեր։ Դուք լուռ էիք, երբ պատերազմի ընթացքում զոհվում էին անմեղ քաղաքացիներ։ Դուք նաև հիմա եք լռում, երբ ՀՀ իշխանությունը բանտարկում է նրանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն»,–ասում էին բողոքի ակցիայի մասնակիցները։

Որոշ ժամանակ անց, երբ Միշելը մուտք գործեց հյուրանոց, ՀՅԴ-ական երիտասարդները հեռացան։

թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Ոստիկանություն, Բողոքի ակցիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ