00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ մի թիզ հող» բանաձևը, կամ ինչ գին ունի «Բաքվում թեյ խմելը»

© AFP 2024 / KAREN MINASYANАрмянские военнослужащие на боевых позициях
Армянские военнослужащие на боевых позициях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջնագծում անընդհատ մարդիկ են զոհվում: Արդյո՞ք մի օր սրա վերջը կգա, հազիվ թե: Ի՞նչ է թաքնված «ոչ մի թիզ հող» արտահայտության հետևում մտորում է Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանը:

Մեզանից շատերը բավականին ցավագին են ընդունում շփման գծում զինվորների մահը (երբեմն անտանելի պաթոսով), մյուս կողմից, նույն մարդիկ իրենց սոցիալական էջերի պատերին տեղադրում են «ոչ մի թիզ հող» գրությամբ պաստառներ, երբեմն էլ «Բաքվում թեյ» պատվիրում:

Արդյո՞ք կողմնորոշվելու ժամանակը չէ

Սկսենք նրանից, որ իշխանությունները համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին, որոնք տարածքային զիջումներ են ենթադրում, որին դեռ Ադրբեջանը չի համաձայնել: Ֆիքսենք սա ու առաջ անցնենք:

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Լավատեսության տարբեր բևեռներ. ինչպե՞ս բաժանվեցին Սարգսյանն ու Ալիևը

Ապրիլյան թեժացումից հետո, հայ հասարակության լայն շրջանակներում (նման դիրքորոշում, բնականաբար, նաև նախկինում կար) արմատացավ այն գաղափարը, որ բոլոր ազատագրված տարածքները, որոնք գտնվում են նախկին ԼՂՀ ինքնավար մարզի շուրջ, Արցախի հանրապետության անբաժանելի մասն են: Այս գաղափարը հատկապես գերիշխում և քննարկվում է սոցցանցերում՝ ոմանց համար «հայրենասիրության» բնական դրսևորում հանդիսանալով:

Այդ (մաքսիմալիստական) դիրքորոշումը ենթադրում է, որ արցախյան հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը, բնականաբար, առաջ գնալ չի կարող (նույնիսկ եթե Ադրբեջանը համաձայնի Մադրիդյան սկզբունքներին):

Ստատուս-քվոյի պահպանումն այդ դեպքում ենթադրում է ներկայիս իրավիճակի շարունակություն, և որքան էլ ցավալի լինի, Ադրբեջանի առկա քաղաքականության պայմաններում զինվորների մահ է ենթադրում:

ՊՆ-ն, իհարկե, պատասխանատվություն է կրում նման դեպքերը մաքսիմալ նվազեցնելու համար՝ անվտանգության կանոնները խիստ պահպանելով: Սակայն դա չի օգնի խուսափել կորուստներից…

Մյուս կողմից, արդյո՞ք երաշխիքներ կան, որ հաջող բանակցությունների պարագայում, ասենք՝կարգավիճակի փոխարեն Ադրբեջանին մի շարք շրջաններ հանձնելուց հետո, Արցախն անկախ կլինի (մոտ ապագայում) և տարածքային նոր ոտնձգությունների չի ենթարկվի Բաքվի կողմից:

Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Արցախի սահմանը չի խաղաղվում. Ադրբեջանը շարունակում է կրակել

Այն տրամաբանությունը, թե «մատդ տաս, ձեռքդ կկծեն» հասարակության մեջ խորը նստած է, և, սկզբունքորեն, այդքան էլ անհիմն չէ:

Արդյո՞ք կկարողանան անվտանգություն ապահովել ենթադրյալ խաղաղապահները, որքա՞ն ժամանակ նրանք այնտեղ կմնան, և արդյո՞ք նրանք երաշխավորում են խաղաղություն: Այս հարցերի պատասխանները ևս միանշանակ չեն:

Չկա ճիշտ կամ սխալ դիրքորոշում արցախյան հակամարտության կարգավորման համար: Այս կամ այն որոշման «ճշմարտացիությունը» միայն ապագան կարող է ցույց տալ: Այնպես որ, դիտարկենք դրանք՝ առանց որակական գնահատականներ տալու:

Մյուս կողմից` արդյո՞ք իշխանությունները իրավունք ունեն Արցախի հարցը լուծելու առանց ժողովրդի և հասարակության կարծիքը հաշվի առնելու: Հայաստանը շուտով դառնալու է խորհրդարանական հանրապետություն, բայց մի՞թե մարդիկ ցանկանում են, որ մեր «փայլուն ուղեղների և ալտրուիստների» ԱԺ-ն որոշի մեզ համար կենսական կարևորություն ունեցող հարցը: Թող այլ հարցերի վերաբերյալ «կոճակներ սեղմեն»:

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. Տարածքները հանձնելու մասին խոսքերը կոնտեքստից կտրված էին

Իրենք` իշխանությունները, ինչպես արդեն ասվել էր, համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին և պատրաստ էին զիջել տարածքների մի մասը Կազանի բանակցությունների ընթացքում: Այժմ նրանք պահպանում են «հայրենասիրական» ոգին, սակայն չեն հրաժարվում վերը նշված սկզբունքներից, ինչի մասին հստակ ասում է զիջումների վերաբերյալ ԱԳՆ ղեկավար Նալբանդյանի վերջին հայտարարությունը:

Սակայն այդ հարցը չափազանց կարևոր է, որպեսզի այն լուծի մեկը կամ մի խումբ, չէ՞ որ դա բյուջեի նախագծում ծախսերի հոդվածը չէ: Տեսականորեն, իհարկե, պետք է համազգային հանրաքվե անցկացվի: Դրան պետք է մասնակցեն Հայաստանի և Արցախի մշտական բնակիչները:

Ի դեպ, քանի որ սա միայն տեսական կոնստրուկցիա է, Արցախի բնակիչներին և զինծառայողների ծնողներին կարելի էր երկուական ձայնի իրավունք տալ, քանի որ հենց նրանք են գտնվում կրակի գոտում:

Ո՞րն է իմաստը: Իմաստն այն է, որ տանը, բազմոցին նստած, որևէ պատասխանատվություն չկրելով և, որ ամենակարևորն է, ոչ մի բան չզոհաբերելով՝ տեղից չբղավեն հայրենասիրության, արյան գնով ձեռք բերված հողերի պահպանության մասին:

Նույն մարդիկ ապավինում են Աստծուն, արդարությանն ու յուրաքանչյուրի կյանքի կարևորությանը, իսկ սոցցանցում կատարված անմիջապես հաջորդ գրառման մեջ «Բաքվում թեյ են խմում»: Ընդ որում, հասկանալի չէ, թե ում դիակների վրայով են նրանք ուզում այնտեղ հասնել, բացառապես հակառակորդի՞:

Այդպիսով` եթե պահում ես «ոչ մի թիզ հող» դիրքորոշումը, ապա դու պետք է պատրաստ լինես զինվորի մահվան՝ իմանալով, որ որոշակի պատասխանատվություն ես կրում քո որոշման համար, ինչպես և ընտրությունների ժամանակ (և դրանցից հետո):

Այլապես, քո դիրքորոշումն ակնհայտ կեղծավորություն է, նույնքան, որքան և էժանագին «հայրենասիրությունը» (ինչպես և զինվորների հետ հանրության համար արված բազմաթիվ լուսանկարները):

Նույնը վերաբերում է նաև հակառակ կողմին: Բոլոր նրանք, ովքեր կընտրեն այլ տարբերակ` բանակցությունների, կամ տարածքները զիջելու, այդպիսով, պետք է պատասխանատվություն կրեն, գոնե իրենք իրենց առջև, այն ընտրության համար, որը կարող է նոր պատերազմի բերել:

Ո՞րն է այս լուծումներից կամ կարծիքներից ճիշտը: Հակամարտության կարգավորումից հետո սրան գնահատական կտա արդեն ապագա սերունդը, որը, հավանաբար, ավելի ազատ կլինի ներկայիս կարծրատիպերից…

 

Լրահոս
0