00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ մոտ ընդունված չէ», կամ ինչի՞ համար կարելի է ապտակ ստանալ Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ում շարունակում են քննարկել շոու–բիզնեսի ու քաղաքականության ներկայացուցիչների սեռական ոտնձգությունների թեման։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը խորհում է այն մասին, թե ինչն է փրկել հայ պաշտոնյաներին, ու ինչի կարող են հանգեցնել Հայաստանում ընտանեկան կյանքը եվրոպական ոճով փոխելու փորձերը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը ձեռքը դրել էր լրագրող Ջուլյա Հարթլի-Բրյուերի ծնկին։ Տասը տարի անց կինն այդ մասին հայտնեց լայն հասարակությանը, նախարարն էլ ամաչեց ու հրաժարական տվեց։

Ավելի վաղ Ջոն Պրոֆյումոն, որը նույն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներից էր, անզգույշ հարաբերություններ էր սկսել մի կնոջ հետ, որը միաժամանակ սպասարկում էր ռուսական Գլխավոր հետախուզական վարչություն գնդապետին։ Այս նախարարը նույնպես ստիպված եղավ հրաժարական տալ։

Гей-парад - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնությանը կհաջորդեն տրանսգենդերներն ու պեդոֆիլիան. ՀՀ–ԵՄ համաձայնագրի վտանգները

Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը հանրության աչքի առաջ կսմթեց անանուն սղագրուհու հետույքը և հանգիստ շարունակեց աշխատել։

Հայկական ԽՍՀ-ի (անցյալում) ու Հայաստանի Հանրապետության (այսօր) բարձրաստիճան պաշտոնյաները նման արարքներով աչքի չեն ընկել, երկիրը կորուստներ չի ունեցել։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նրանց համար ամենակարևորը հայրենիքին ծառայելն է, իսկ կանայք երկրորդական պլանում են։ Ոչ մի նման բան, այստեղ այլ հարց կա։

…«Չեմ կարողանում համակերպվել ժամանակի վազքի հետ։ Դեռ հիշում եմ այն օրերը, երբ օդը մաքուր էր, իսկ սեքսը` կեղտոտ», — ասել է Ջորջ Բերնսը` կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին օսկարակիր տղամարդը։

Ժամանակն իսկապես արագ է թռչում, բայց ես նաև այլ բան եմ հիշում. ամուսնալուծության մեջ ամենատհաճը ոչ թե դատական գործընթացն էր, այլ այն, որ ամուսնալուծության մասին գրում էին տասնյակ հազարավոր տպաքանակ ունեցող թերթերը։ Առանց նմանատիպ լուսաբանության այն ժամանակը գործը չէր կարող քննվել դատարանում։

Ինչո՞ւ էր տհաճ անուսնալուծության մասին հայտնելը։ Որովհետև ամոթ էր։ Ամոթ էր ընտանիքը քայքայելը, ամոթ էր փոքր ու նույնիսկ մեծ երեխաներին լքելը, ամոթ էր ալիմենտ վճարելը, իսկ փոքր թոռան հասակակցի հետ ամուսնանալը կատարյալ խայտառակություն էր։

Հարցն այն չէ, որ հայերը հատուկ ժողովուրդ են, որովհետև մարդիկ նույն մտածելակերպն ունեն նաև Վրաստանում, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների մեծ մասում, Սիբիրում, Ուրալում, որտեղ ամուսնական կապերի ամրությունը նկատելիորեն տարբերվում է Ֆիջի կղզում տիրող ընտանեկան կարգերից։

Митинг в Ереване против домашнего насилия - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնության դեմ նախագիծը թերի է, հապշտապ ընդունումը՝ վտանգավոր. Հանրային խորհուրդ

Կարելի՞ է հետևություն անել, որ հայ տղամարդկանց (կանանց էլ) կարելի է երկնային արարածների հավասարեցնել ու ցուցադրությունների տանել։ Ոչ մի նման բան։ Ամուսնալուծություններով, դավաճանություններով ու երկու ընտանիքի խաբելով ոչ ոքի չես զարմացնի։ Բայց հայերը դեռ պահպանում են ավանդույթները, որոնք կարելի է արտահայտել տարրական բանաձևով. «Մեզ մոտ այդպես ընդունված չէ»։

Ինչի՞ եմ այս մասին խոսում։ Վերադառնանք ընտանեկան կանոնները եվրոպականով փոխելու ու «համամարդկային արժեքներով» ուղղորդվելու թեմային։

Փորձը հուշում է, որ դրանից ոչ մի լավ բան չի ստացվում։ Ո՛չ քաղաքականությունում, ո՛չ մշակույթում, ո՛չ էլ հասարակական կյանքում։ Այդ դեպքում ինչի՞ համար է պետք այդ քայլին դիմել, այն էլ չուզելով։ Համապատասխանելու համար։ Ժամանակ առ ժամանակ ընտանեկան բռնության մասին քննարկվող օրինագիծը հիշեցնում է ժողովրդավարական հասարակության պարսավանքին արժանացած Պավլիկ Մորոզովի մասին։ Ի՞նչ է արել խորհրդային պիոներ Պավլիկ Մորոզովը։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում զեկուցել է իր հոր` կուլակի մասին, որից հետո պապը չի ներել դավաճանությունն ու սպանել է թոռանը։ Ոմանք Պավլիկին հերոս են համարում, ոմանք` «գործ տվող»։

Ամերիկայում, օրինակ, ծնողների մասին «գործ տալը» սովորական բան է։ Հայաստանում դրա համար կարելի է ապտակ ստանալ։ Ինչո՞ւ Հայաստանում պետք է լինի այնպես, ինչպես Ամերիկայում, Իսպանիայում կամ Բելգիայում։ Եվ կա արդյո՞ք երաշխիք, որ վաղը չէ մյուս օրը չեն հայտնվի օրենքներ, որոնք կվերաբերեն տրանսգենդերներին ու մանկապիղծներին։

Լրահոս
0