00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերին կասկածո՞ւմ են. լիարժեք հաղթանակ, թե՞ պայմանավորված խաղ

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպման արդյունքը կասկածի տակ է դրել Federbet միջազգային ընկերությունը, որը զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ։ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը վերլուծում է թիմերի կազմն ու նրանց ցուցադրած խաղը` ապացուցելով, որ Հայաստանի հաղթանակը կասկածի տալ դնելն անմտություն է։

Նոյեմբերի 9-ին Երևանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական մրցավեճում 4:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ընտրանու նկատմամբ: Այս հաղթանակից հետո Federbet ընկերությունը հայտարարել է, որ խաղի ընթացքում բուքմեյքերական գործակիցների արտասովոր շարժ է գրանցվել։

Նրանք, ովքեր դիտել են Հայաստան — Բելառուս հանդիպումը, չեմ կարծում, որ կասկածի տակ են դրել մեր ընտրանու հաղթանակը: Հավաքականների մակարդակով եղել են դեպքեր, երբ որոշ խաղերում կասկածելի արդյունքներ են գրանցվել: Բայց հիմնականում պաշտոնական խաղերում: Այդպես եղավ 2004 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլում, երբ Շվեդիայի և Դանիայի հավաքականները ոչ-ոքի՝ 2:2 խաղացին ու խմբից շարունակեցին պայքարը, իսկ Իտալիայի ընտրանին իր ելույթներն ավարտեց խմբային խաղերով: Ընդ որում` այդ խաղում միայն 2:2 հաշիվն էր ապահովում կողմերին 1/4 եզրափակիչի ուղեգիրը:

Генрих Мхитарян с Аразом Озбилисом - Sputnik Արմենիա
Հայաստանը ջախջախեց Բելառուսին. Հենոն հուսախաբ չարեց ֆուտբոլասերներին. տեսանյութ

Հիմա անդրադառնանք Հայաստան-Բելառուս խաղի «կասկածելի» արդյունքին: Երկու թիմերն էլ խաղադաշտ էին դուրս եկել փորձնական կազմերով: Ընկերական խաղերը հենց այդ նպատակն ունեն` փորձարկել նոր խաղացողների, նոր տակտիկական գործողություներ կիրառել: Այս առումով երկու կողմերն էլ հավասար վիճակում էին:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի և Բելառուսի հավաքականները ձախողվել էին, ու պարզ էր, որ այս խաղով երկու թիմերն էլ սկսում են արդեն պատրաստվել առաջիկա պաշտոնական խաղերին: Եվ ոչ մի կասկածելի բան այստեղ չկար ու չէր էլ կարող լինել: Հանդիպման նախօրեին բոլոր բուքմեյքերներն ավելի հավանական էին համարում Հայաստանի հավաքականի հաղթանակը` սահմանելով միջին 2.5 գործակից, բելառուսների հաղթանակը ստացել էր 3.3-3.5 գործակիցը: Ոչ-ոքիի համար էլ սահմանված գործակիցը տատանվում էր 3.2-3.3-ի միջև:

Ստացվում է, որ բուքմեյքերները գուշակել էին հանդիպման արդյունքը, քանի որ Հայաստանի հավաքականը հաղթել է: Այդ դեպքում ո՞րն է հարցը: Խաղից առաջ երկու թիմերի կազմերն ուսումնասիրելով` հասկանալի էր, որ արդյունավետ խաղ է լինելու: Մասնավորապես մեր հավաքականն առջևի գծում հաջողության հասնելու շանսեր ուներ: Ու նորից կրկնեմ` այստեղ էլ պետք է հաշվի առնել մրցակցի կազմը, որը մարտականը չէր:

Առաջին կեսի ընթացքում բելառուսները գերազանցեցին մեր ընտրանում գոլային պահերով: Բայց ընդմիջման գնալուց երեք րոպե առաջ մեր հավաքականը երկու գնդակի առավելության ստացավ: Ու ո՞վ կարող է կասկածի տակ դնել 11 մետրանոցն ու դրանից հետո մեր խաղացողների կազմակերպած գեղեցիկ կոմբինացիան:

Գուցե մարդիկ չէին սպասում, որ մեր հավաքականը կհաղթի խոշո՞ր հաշվով: Ֆուտբոլում, ինչպես գիտենք, ամեն ինչ հնարավոր է: Խաղի ընթացքում խաղացողների ու ամբողջ թիմի հոգեբանությունը միշտ ենթակա է փոփոխման` կապված խփած կամ բաց թողած գնդակի հետ: Չեմպիոնների լիգայի Բարսելոնա — ՊՍԺ թիմերի մրցակցությունում խաղից առաջ ո՞վ կարող էր ասել, որ կատալոնացիները հաղթելու են 6:1 հաշվով, 0:4 պարտությունից հետո:

Կարճ ասած` խաղի ընթացքում կասկածելի ոչ մի բան անձամբ ես չեմ տեսել: Ճիշտ հակառակը` Հայաստանի հավաքականը շատ կարևոր հաղթանակ տարավ հոգեբանական տեսանկյունից, ու մենք պետք է ոչ թե աբսուրդային հայտարարություններ լսենք, այլ լինենք մեր հավաքականի կողքին:

Լրահոս
0