00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդ ինչպիսի անասուն պիտի լինի. ինչո՞ւ Թումանյանն այլևս հետ չնայեց

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցАрмянский поэт Туманян
Армянский поэт Туманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թումանյանների ցեղի պատմությունն ասում է, որ նրանք առաջացել են Լոռիում միջնադարում ղեկավարած նախախար Մամիկոնյանների տոհմից։ Այնտեղ` Լոռիում, Դսեղ գյուղում, 1869 թվականի փետրվարի 19–ին, հոգևորականի ընտանիքում ծնվեց մեծագույն հայ գրող Հովհաննես Թումանյանը։

Դժվար է խոսել Թումանյանի նման մարդկանց մասին. նոր բան չես կարող ասել։ Գրաքննադատներն ու հետազոտողները Թումանյանի արվեստին հսկայական ժամանակ են տրամադրել ու մեծ ուշադրություն դարձրել, նրա մասին լուրջ գրքերի հատորներ են գրվել։ Այդպիսի մարդկանց ամբողջ կյանքը հայտնի է. և՛ այն, ինչ իսկապես տեղի է ունեցել, և՛ այն, ինչը հետո են ավելացրել, բայց այսուամենայնիվ, լեգենդի մի մաս է դարձել։

Նյութական մեծ դժվարություններ ապրող մարդն ամենայն հայոց բանաստեղծ դարձավ։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անսահման տաղանդը չի կարող թաքված մնալ։ Ի դեպ` հենց դա նկատի ուներ հայ պոեզիայի մեկ այլ հանճար` Ավետիք Իսահակյանը` Վարպետը, երբ հիշում էր անմոռանալի գեղեցիկ ժամերի մասին, որը նա անցկացրել է Թումանյանի Թիֆլիսի «Վերնատանը»` այլ գրողների հետ «խորը բովանդակալից ու ոգեշնչված» զրույցների ժամանակ։

Маршал Амазасп Бабаджанян - Sputnik Արմենիա
Արցախյան գյուղի «էշի մահը»․ ինչ չգիտեինք մեծ մարշալ Բաբաջանյանի մասին

Վարպետն իր հուշերում գրում էր, որ նրանք զրույցներ էին վարում ամեն ինչի մասին` հասարակական ու քաղաքական երևույթների, ազգերի պատմության, ժողովուրդների կյանքի, արվեստի, փիլիսոփայության, գրականության, հատկապես` գրականության մասին։ Նրանք կարդում էին արևելյան ու արևմտյան դասականների ստեղծագործությունները, կարդում էին նաև նոր հեղինակներին։

Իսահակյանը հիշում էր նաև, որ բնական կերպով գրողներն ու բանաստեղծները ցանկացան անվանում տալ այդ գրական խմբակին, ստեղծագործական հավաքույթներին։ Թումանյանն այն ժամանակ հիշեցրեց Գոնկուր եղբայրների խմբակը` Էմիլ Զոլյայի, Ալֆոնս Դոդեի, Տուրգենևիև այլ մարդկանց մասնակցությամբ, որոնք հավաքվում էին Գոնկուրների տան ձեղնահարկում, այսպես էլ անվանել էին «Ձեղնահարկ»։ Թիֆլիսում էլ ոմն մեկը` այնքան ժամանակ է անցել, որ էլ հնարավոր չէ հիշել` կոնկրետ ով, առաջարկեց «Վերնատուն» անվանումը։ Անվանումը հավանության արժանացավ ու միանգամից ընդունվեց, քանի որ շատ հարմար էր. Թումանյանի բնակարանը վերին` չորրորդ հարկում էր։ Այսպես ծնվեց հայտնի դարձած անվանումը։

Իսկ հետո` մի քանի տարի անց, Թումանյանը խնդրեց Իսահակյանին ցույց տալ Անին։ Անին շատ մոտ էր Ղազարապատ գյուղին, որտեղ գտնվում էր Վարպետի տունը, մի երկու տասնյակ կիլոմետրի վրա։ Այնտեղից նրանք ճանապարհ ընկան։

Евгений Багратионович Вахтангов - Sputnik Արմենիա
Հայ հանճարի էպոպեան, կամ ինչպես պահածոները սպանեցին «վախթանգովյան Աստվածաշունչը»

Թումանյանը երկար շրջում էր հզոր պատերի ու աշտարակների միջև` մտածելով նոր դրամայի մասին, որի հերոսը արքա Սմբատ Բագրատունին էր լինելու։ Մտախոհ ու լուռ բանաստեղծը վերադարձավ գիշերակացի վայր` վանական բնակավայր, որը ճանապարհորդների համար կացարան էր ծառայում։ Երբ անցնում էին դարպասների մոտով, մութն ընկել էր, հանկարծ բարձր վախեցած բղավոց լսվեց, կրակոց հնչեց։ Բանաստեղծները հրաշքով փրկվեցին։ Պարզվում է` ծառան նրանց ավազակների տեղ էր դրել ու կրակել Բերդանի հրացանից։ Փառք աստծո, ոչ մեկին չկպավ։

Հաջորդ առավոտը սկսվեց հզոր քաղաքի փլատակների միջև զբոսանքով։ Վարպետը հիշում է, որ Թումանյանը շրջում ու անցյալի հետ լուռ զրույց էր վարում, կանգ էր առնում հիանալի ճարտարապետություն առջև, ուսումնասիրում սյուները, կամարներն ու հարթաքանդակները. հետո փակում էր աչքերն ու ասես երաժշտություն էր լսում` արտասովոր, չնաշխարհիկ։

Թումանյանը միաժամանակ և՛ հիացած էր, և՛ ճնշված, և՛ մտահոգված։ Գնալուց նա անընդհատ հետ էր նայում պարիսպներին, որոնք խոյանում էին հեռվում ու հիշեցնում նախկին փառքի ու հզորության մասին։

Հանկարծ նա կանգ առավ ու բացականչեց. «Մարդ ինչպիսի անասուն պետք է լինի, որ այս հրաշքի վրա ձեռք բարձրացնի։ Մի՞թե այս գեղեցկությունը կմեռնի` համաշխարհային արվեստում հետք չթողնելով։ Որքան կզարգանար մեր արվեստը, եթե թուրք–թաթարական ցեղերը չկողոպտեին ժողովրդին»։

Իսահակյանը գրում է, որ այս խոսքերից հետո բանաստեղծն այլևս չշրջվեց։

Լրահոս
0