00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատ լուրեր կան Եվրոպայից, և Թուրքիան այժմ Ադրբեջանի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВстреча президента РФ В. Путина с президентом Турции Р. Эрдоганом
Встреча президента РФ В. Путина с президентом Турции Р. Эрдоганом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը երեքշաբթի Ադրբեջան է այցելել։ Սա Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ Երկու երկրների ղեկավարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակել։

Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ Էրդողանն ինքն իր օգտին կազմակերպած  ընտրական գործընթացներից հետո, առաջին պաշտոնական այցը ցանկացած պաշտոնում կատարում է եղբայրական Ադրբեջան` նույն ազգի երկրորդ պետություն։ Իսկ, քանի որ Թուրքիան դատապարտված է մասնակցել այդ ընտրություններին քանի դեռ Էրդողանը գործունակ է, ավանդույթը դեռ կպահպանվի։

Президент Турции Р.Т.Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանն ու 18 000–ից ավելի գործազուրկները. ինչի՞ կհանգեցնի սուլթանական կառավարումը

Ադրբեջանի նախագահն էլ վերընտրվելուց հետո իր առաջին այցով մեկնում է Անկարա, այնպես որ հակառակը նույնպես ճիշտ է։

Բանակցությունների մի քանի ժամ Բաքվում, և Էրդողանը մեկնում է նույն ազգի` արդեն երրորդ պետություն` Հյուսիսային Կիպրոս, որը, սակայն, Անկարայից բացի, որևէ մեկի կողմից չի ճանաչվել։

ԶԼՄ–ները որևէ նոր և հետաքրքիր բան չեն հայտնում. ամեն ինչ` ինչպես միշտ։  Իբր «տետ–ա–տետ» ձևաչափում տեղի է ունեցել  պետության ղեկավարների հանդիպումը, հանդիպման ժամանակ խոսվել է այն մասին, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։  Բացի այդ վստահություն են հայտնել երկու պետությունների միջև կապերի հետագա ամրապնդման հարցում։

«Երեկ մենք երդմնակալության արարողություն ենք անցկացրել, հրապարակել ենք նոր կառավարության կազմը։ Այնուհետև մենք իրականացրեցինք մեր առաջին այցն Ադրբեջան, նույնկերպ, ինչպես և իմ եղբայր Իլհամ Ալիևն այցելեց մեզ` Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից հետո։ Մենք ուզում ենք եղբայրական ուղերձ հղել մեր ադրբեջանցի եղբայրներին։ Այսօր մենք տետ–ա–տետ հանդիպում կունենանք նախագահ Իլհամ Ալիևի հետ», – ադրբեջանական ԶԼՄ–ները մեջբերում են Բաքու այցի ժամանակ ասած Թուրքիայի նախագահի խոսքերը։

«Մենք իրականացնում ենք», «մենք անցկացրել ենք և հրապարակել ենք»` «Մենք` Նիկոլայ երկրորդս»։ Նարցիսիզմ է իհարկե, բայց դժվար թե Էրդողանի անունով տորթի տեսակ հորինեն…

Հասկանալի է, որ մի քանի ժամով սահմանափակված այցի ժամանակ (չորեքշաբթի Էրդողանը պետք է Բրյուսելում լինի, ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին), կարևոր հարցերի շուրջ մանրամասն քննարկումներ լինել չեն կարող։ Դրա համար այլ ժամկետներ կգտնվեն, այլ ճանապարհներ, բացի այդ թեմաների ցանկն էլ կարող է ընդլայնվել։ Իսկ երկու նախագահ եղբայրները խոսելու բան ունեն։

Боевики Аль-Каиды в Ираке - Sputnik Արմենիա
Առանց ահաբեկչության երկիր. Հայաստանում ամեն ինչ հանգիստ է, բայց չի կարելի թուլանալ

Ե՛վ ածխաջրածնի տեղափոխման հարցերի շուրջ, և տնտեսական հարցերի ու նախագծերի, որոնցում երկու երկրները  համատեղ մասնակցություն ունեն, և՛ արտաքին ու ներքաղաքական հարցերի. Թուրքիան կարծես թե հասկացել է, որ արցախյան հակամարտության գործընթացին միջամտել նրան չի հաջողվի, սակայն Ադրբեջանին նա չի դադարում հրահրել։ Իսկ գուցե, նաև չի հասկացել, պարզապես դադար է վերցրել սեփական համառության դրսևորման հարցում`  Սիրիայի դեմ ագրեսիայի մեջ խրվելով։

Դա և Բաքվում վերջերս տեղի ունեցած հսկայական ծավալների կոնֆուզն էր, որը փառք աստծո ավարտվեց առանց մարդկային զոհերի։ Ադրբեջանի իշխանությունները դեռ պետք է մանրամասն պարզեն, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանում, և Թուրքիան կօգնի նրան այդ հարցում։

Սակայն այդ մասին մանրակրկիտ կխոսվի հետո, քանի որ Էրդողանի մտքերն այժմ կապված են Բրյուսելի հետ։ Առավել ևս, որ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի նախօրեին Գերմանիայից նորություններ էին ստացվել, որոնք ակնհայտորեն չեն ուրախացնի նորին սուլթանական գերազանցությանը։ Ընդ որում` հազիվ թե պատահական էր, որ դա տեղի ունեցավ պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպման նախօրեին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը` գլոբալ նոր տնտեսական ճգնաժամի պատճառ. Աջեմօղլուի տխուր կանխատեսումը

Ինչպես հայտնում է DW–ն, երեքշաբթի Գերմանիայի ՆԳՆ–ն` ԳԴՀ–ում ապրող թուրքերի ստեղծած Osmanen Germania BC ազգայնական խմբավորումը, որը գործում է երկրի տարածքում, օրենքից դուրս է ճանաչել։ Այն միավորում է ռոքերների խումբ, բռնցքամարտիկների ակումբ և ինքն իրեն անվանում «եղբայրություն»։ Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, «ակումբը լուրջ սպառնալիք է ներկայացնում առանձին անձանց և լայն հասարակության համար»։

Բացի այդ երեքշաբթի առավոտյան Osmanen Germania BC–ի անդամների խուզարկություն է իրականացվել Ռեյնլանդ–Փֆալցի, Բադեն–Վյուրթեմբերգի, Բավարիայի և Հեսսենի դաշնային հողերում։ Նախարարությունը նշում է, որ խմբավորման գործունեությունը հակասում է Գերմանիայում հասարակական միավորումների ստեղծման կարգը և իրավունքները կանոնակարգող օրենքին։

Բացի սա` էլի առիթ կա Էրդողանի տրամադրության ընկնելու համար։ Արևմտյան պարբերականները, մասնավորապես` National Review–ն, Թուրքիան ուղղակիորեն «ՆԱՏՕ–ում տրոյական ձի» են անվանում։ Ընդ որում` նկատի ունենալով ոչ միայն Ռուսաստանի «ձին», այլև` Թեհրանի, որի հետ, ամերիկյան պատժամիջոցային նկրտումներին հակառակ, Թուրքիան մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը։

Հանուն արդարության նշել է պետք, որ Էրդողանը ևս կարող է հավաքական Արևմուտքի կյանքը թունավորել, ինչով էլ զբաղվում է` սիրիական տարածքները բռնազավթելուն զուգահեռ։ Վերջին շրջանում նրա ելույթները, կարծես, թրմված են թանձր հակաարևմտյան օշարակի մեջ, իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամը չի պատրաստվում հլու-հնազանդ տղա լինել:

Լրահոս
0