00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դավիթի մոտ» կամ մի քանի բիզնես գաղափարներ երիտասարդների ու ձեռներեցների համար

© Sputnik / Janna PoghosyanВнутренний дворик отеля "Арени Вайн Арт"
Внутренний дворик отеля Арени Вайн Арт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ամենակոլորիտային գյուղերից մեկում՝ Արենիում, հյուրանոց կա, որտեղ ձեզ միշտ պատրաստ են ընդունել, կերակրել և հիանալի գինի հյուրասիրել։ Սակայն մի շտապեք գյուղը գտնել անվանումով՝ տեղացիները չեն հասկանա։ Ուղղակի հարցրեք, թե ինչպես գնալ Դավիթի մոտ։

Երբ բոլորը գինի են խմում, և հանկարծ մուգ կարմիր գույնի շշով հեղուկը նկատում ես 2-3 տարեկան տղայի ձեռքերում, ակամա տագնապում ես։ Երեխան բացում է շիշը և սկսում խմել մանր կումերով։ Ես մոտենում եմ նրան, որպեսզի թաքուն հոտ քաշեմ հեղուկից։

— Ուզո՞ւմ ես, — հարցնում է երեխան ինձ տեսնելով և սիրով մեկնում շիշը։

— Տուր, — ժպտալով նրա անմիջականությունից՝ պատասխանում եմ ես, վերցնում շիշը ու հոտ քաշում։

© Sputnik / Janna PoghosyanԴավիթ Սիմոնյանի դուստրը` Նանեն
Дочь владельца отеля Арени Вайн Арт Давида Симоняна - Нанэ - Sputnik Արմենիա
Դավիթ Սիմոնյանի դուստրը` Նանեն

— Ուֆ, տեր Աստված, ինչ լավ է, ուղղակի բալի հյութ է։

— Սա ո՞վ է պատրաստել։

— Տատիկս, — թոթովում է աղջիկը, վերցնում իր գանձն ու շարունակում ըմբոշխնել այն։

Շուտով բացահայտում եմ, որ եթե երեխայի տատիկը պատրաստում է հիանալի կոմպոտներ և տարբեր քաղցրավենիքներ, ապա պապիկը` Արենիում իրեն հարգող ցանկացած տղամարդու նման, յուրացրել է գինեգործության նրբությունները։

© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտի» սեփականատերերը
Семья владельца отеля Арени Вайн Арт Давида Симоняна - Sputnik Արմենիա
«Արենի վայն արտի» սեփականատերերը

Մենք Արենիի ամենամեծ իջևանատանն ենք՝ բավական բազմիմաստ անվանումով, որն ուղիղ կապ ունի գինի պատրաստելու արվեստի հետ։ Ինձ արդեն ծանոթ աղջիկը հյուրանոցի տիրոջ՝ Դավիթ Սիմոնյանի դստրիկն է։ Դավիթն ընդամենը 27 տարեկան է, բայց նրա բիզնես գաղափարներն անհամար են։ Հյուրանոցի դիզայնը անձամբ նա է մտածել՝ պատերի գույնից մինչև թվում է այնպիսի մանրուքը, ինչպիսին է կիթառի տակդիրը։

«ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ ԵՎ ԱՐԵՆՈՒ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ - Sputnik Արմենիա
Հայկական գինին ու Արենիի քարանձավներն ապշեցրել են օտարերկրյա փորձագետներին

«Վաղուց երազում էի ինչ-որ բան անել ծնողներիս գյուղում։ Արենիում զբոսաշրջիկները միշտ շատ են եղել։ Մի քանի անգամ ճանապարհորդները մտել են մեր տուն՝ հայրիկիս գինու մառանը, որը լավագույններից մեկն է գյուղում, մեզ հետ գինի են խմել, զրուցել։ Այդպես էլ ծնվեց այսպիսի իջևանատուն ստեղծելու գաղափարը, որտեղ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն գինի խմել, այլ նաև գիշերակացով հանգստանալ», — պատմում է Դավիթը։

Հյուրանոցը բացվել է 2015թ.-ին։ Դավիթը խոստովանում է, որ հսկայական պարտքերի մեջ է մտել, և եթե գիշեր-ցերեկ չմտածեր, թե ինչպես զբաղեցնի հյուրերին՝ հորինելով նոր «ֆիշկաներ», ապա մինչս օրս չէր մարի պարտքերը։ Այստեղ կա փոքր գրադարան և բաց պատշգամբ, որտեղ ճանապարհորդը կարող է հավաքույթ կազմակերպել մաքուր օդին։ Կա դաշնամուր, այդպես նվագելու սիրահարները նույնպես զբաղմունք ունեն։ Հյուրանոցում սենյակները նախատեսված ինչպես միայնակ հյուրերի, այնպես էլ զույգերի և անգամ խմբով զբոսաշրջիկների համար։ Հյուրանոցներ պատվիրելու հայտնի կայքում հաստատությունը շատ բարձր վարկանիշ ունի՝ 9,1։

«Մարդկանց, հավանաբար, առաջին հերթին դուր է գալիս բարեհամբույր անձնակազմը։ Այստեղ հիմնականում աշխատում են մեր ընտանիքի անդամները՝ ես, քույրս, մայրս ու հայրս։ Բացի այդ, մենք 7-8 աշխատող ենք վարձել հենց գյուղից։ Արենցիերը շատ աշխատասեր ու բացսիրտ մարդիկ են», — պատմում է Դավիթը։

© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
1/8
«Արենի վայն արտ»
© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
2/8
«Արենի վայն արտ»
© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
3/8
«Արենի վայն արտ»
© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
4/8
«Արենի վայն արտ»
© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
5/8
«Արենի վայն արտ»
© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
6/8
«Արենի վայն արտ»
© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
7/8
«Արենի վայն արտ»
© Sputnik / Janna Poghosyan«Արենի վայն արտ»
«Արենի վայն արտ» - Sputnik Արմենիա
8/8
«Արենի վայն արտ»
1/8
«Արենի վայն արտ»
2/8
«Արենի վայն արտ»
3/8
«Արենի վայն արտ»
4/8
«Արենի վայն արտ»
5/8
«Արենի վայն արտ»
6/8
«Արենի վայն արտ»
7/8
«Արենի վայն արտ»
8/8
«Արենի վայն արտ»

Օրական 4-7 հազար դրամ եկամուտը բավական մեծ գումար է փոքր գյուղի բնակիչների համար։ Հենց այդքան են վաստակում հյուրանոցի աշխատողները։ Ի դեպ, եթե հարցնել նրանց կամ գյուղի ցանկացած այլ բնակչի հաստատության անվանման մասին, նրանք ուղղակի կկլորացնեն աչքերը ու չեն հասկանա։ Բոլորն այստեղ հյուրանոցն անվանում են «Դավիթի մոտ»։

«Մենք ինքներս ենք այդպես անվանում մեր տեղը, չեմ սիրում այն հյուրանոց ասել։ Իհարկե, այն բոլոր չափանիշներով հյուրանոց է, բայց մեզ և մեր հյուրերի համար սա ուղղակի տուն է, որտեղ կարելի է հանգստանալ առօրյա հոգսերից։ Դե, իհարկե՝ գինու օգնությամբ», — ժպտում է Դավիթը։

Пещера в Арени - Sputnik Արմենիա
Երբեմն ինձ մանկապարտեզի դայակ եմ զգում. ինչպես է Արմենակը քարանձավը պաշտպանում օտարներից

Ես շարունակում եմ լուսանկարել, իսկ Դավիթը կանչում է ինձ ընտանիքի հետ գինի խմելու՝ մեր ծանոթության կենացը։ Համեստորեն ցույց եմ տալիս երեխային և ակնարկում, որ նույնն եմ ուզում խմել, ինչ նա․ ինձ ու նրան առայժմ չեն խանգարում կյանքի հոգսերը…

Ի դեպ, գինու մասին։ Արենի գյուղը հայտնի է իր սեփական համանուն ապրանքանիշով։ Գյուղի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը զբաղվում է գինեգործությամբ, սակայն օրվա հացի փողը, միևնույն է, չի հերքում, և շատ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Օտար երկրներում աշխատանքը կամ օտար երկրների զբոսաշրջիկները՝ ահա և արենցիների ամբողջ ֆինանսական հոսքը։

Հյուրանոցը ոչ միայն օգնում է գյուղացիներին աշխատանքի տեղավորվել՝ ազատելով մի քանի ընտանիքների հարկադրված «խոպանից», այլ նաև օրինակ է երիտասարդ, ձեռներեց մարդկանց համար, որոնք ապրում են Հայաստանի մարզերում։

Նյութը պատրաստվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ՝ «Ճանաչիր քո երկիրը» արշավի շրջանակում։

Լրահոս
0