16:43 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
46220

Հնագետ, պատմաբան, Բորիս Պիոտրովսկու կյանքի ուղեկից Հռիփսիմե Ջանփոլադյանը ծնվել է Թիֆլիսի ճանապարհին՝ ընտանիքը փախչում էր ջարդերից։ Այդ պատճառով նրա ծննդյան ստույգ օրը ոչ մի տեղ չի նշվում, սակայն մենք գիտենք, որ 2018 թվականին լրանում է նրա հարյուրամյակը։

Ջանփոլադյանների տոհմը հին է, իսկ ժամանակին՝ նաև հարուստ։ 1918 թվականին նրանք ստիպված էին Նախիջևանում թողնել  ամեն ինչ, ու հայերի ջարդերից Թիֆլիս փախչել։ Ճիշտ է, Ջանփոլադյանները Վրաստանում երկար չմնացին. Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվեցին Երևան։

Երևանում Հռիփսիմեն ավարտեց Համալսարանը՝ ստանալով հնագետի մասնագիտություն: Նրա նեղ մասնագիտացումը արևելագիտությունն էր, իսկ առաջին լուրջ աշխատանքը Էրեբունի բերդի՝ Կարմիր Բլուրի պեղումներն էին․ այնտեղ ուրարտական մշակույթի բազում գտածոներ հայտնաբերվեցին։ Այստեղ է հայտնաբերվել նաև Արգիշտի թագավորի թողած սեպագիրը մի տարեթվով, որով հաշվարկում են Երևանի տարիքը։

Տիկին Հռիփսիմեն մասնացել է նաև Դվինի պեղումներին ու հենց նա է հայտնաբերել բյուզանդական ապակին, որը վերջնականապես հաստատել է այն փաստը, որ Հայաստանն ու Բյուզանդիան աշխուժ առևտրական կապեր են ունեցել։  Սակայն Կարմիր Բլուրի աշխատանքն ավելի կարևոր եղան ոչ այդքան մասնագիտական, որքան զուտ անձնական առումով։

Բանն այն է, որ Կարմիր Բլուրի պեղումներին մասնակցելու էին գալիս մասնագետներ Լենինգրադից, որոնց սովորաբար ուղղորդում էր Հովսեփ Օրբելին։ Նրանց շարքում էր Բորիս Պիոտրովսկին, որը Պետական Էրմիտաժի աշխատակից էր։ Նա 1930 թվականից Հայաստան էր գալիս, 1938 թ.-ին պեղումների նյութերի հիման վրա ատենախոսություն է պաշտպանում, իսկ 1941-ին Բորիսն ու Հռիփսիմեն ծանոթացան։

Բորիս Պիոտրովսկին Հայաստանում էր, երբ պատերազմը սկսվեց. նա Լենինգրադ վերադարձավ հենց շրջափակման ժամանակ։

Միայն 1943 թվականին հնարավոր եղավ աշխատակիցներին ու հազարավոր ցուցանմուշները Էրմիտաժից Երևան տեղափոխել․ խումբը ղեկավարում էր Օրբելին։

Մի քիչ էլ ու Բորիս Պիոտրովսկին կմահանար հիվանդություններից ու հյուծվածությունից։ Տիկին Հռիփսիմեն հետո պատմում էր, որ ստիպված էր խնամել գիտնականին։ Երբ Պիոտրովսկին ոտքի կանգնեց, նրանք ամուսնացան ու Լենինգրադ գնացին։

Ուղիղ 20 տարի անց Բորիս Պիոտրովսկին դարձավ Էրմիտաժի տնօրեն. ավելի քան քառորդ դար՝ մինչև մահ, ղեկավարում էր աշխարհի ամենախոշոր թանգարաններից մեկը։ Նրան գրեթե միանգամից փոխարինեց որդին՝ Միխայիլը, որն ի դեպ Երևանում էր ծնվել։

Դժվար էր արդյո՞ք տիկին Հռիփսիմեին, որն ամենևին էլ շարքային գիտնական չէր, ապրել Բորիս Պիոտրովսկու նման մեծ գիտնականի ստվերում՝ նրա անվերջ գիտական աշխատություններով, գործուղումներով, սիրելի Էրմիտաժի ճակատագրի վերաբերյալ մշտական մտահոգությունով. և՛ այո, և՛ ոչ, երևի։

«Նրանց համատեղ կյանքն օրինակելի է շատ ու շատ սերունդների համար, քանի որ Պիոտրովսկու հսկայական կազմակերպչական ու հասարակական շահերը չխոչընդոտեին իրենց լուսավոր ու շատ հարցերում ուսուցողական կյանքը։ Հնագետները, գիտնականները Լենինգրադ էին գալիս, մտածելով, որ տոմս են գնել ոչ թե մինչև օդանավակայան կամ կայարան, այլև Պիոտրովսկիների տուն», — վկայում է Ռուբեն Անղալադյանը, որն անձամբ ճանաչել է նրանց։

Հենց այս խոսքերում է ամփոփվում ընտանիքի հյուընկալության գաղտնիքը։ Այս հյուրընկալությունը դրսևորվում էր ընկերների, ծանոթների ու գործընկերների նկատմամբ, Հռիփսիմե Ջանփոլադյանի տակտի ու ջերմության շնորհիվ դա իսկական հայկական հյուրընկալություն էր։ Դա նրա կյանքի մշակույթն էր, մի կնոջ, որը ծնվել է առաջին աշխարհամարտի ժամանակ, խնամել է ամուսնուն երկրորդի տարիներին, նրա ու որդու հետ ապրել է հսկայական երկրի փլուզումն ու ժամանակաշրջանի փոփոխությունը, դիմակայել նախանձներին ու չուզողներին, կշտամբանքին ու գովեստին։

Դարաշրջանները կոտրվում են, բայց կան մարդիկ, որոնց անհնար է կոտրել։

թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ