00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճի՞շտ է, որ Փաշինյանը պատասխանում է նամակներին. ինչպես հեղափոխությունը շրջանցեց Ֆիոլետովոն

© Sputnik / Asatur YesayantsЖители села Фиолетово Мария Тимофеевна и Татьяна Ивановна
Жители села Фиолетово Мария Тимофеевна и Татьяна Ивановна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Թավշյա հեղափոխությունը», որ տակնուվրա արեց Հայաստանը, ոչ մի կերպ չի ազդել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոլոկանների առօրյայի վրա։ Sputnik Արմենիայի թղթակիցները փորձել են իմանալ, թե ինչպես է ստացվել, որ գյուղի բնակիչներն անմասն են մնացել երկրում տեղի ունեցած բուռն իրադարձություններից։

Երևանյան աղմուկից և հոգսերից հեռու` Հայաստանի հյուսիսում, մի փոքրիկ Ռուսաստան կա։ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում միայն մոլոկաններ են ապրում։

Фиолетово, молокане - Sputnik Արմենիա
Մոլոկանների համար հայերեն սովորելն ամոթալի չէ. ինչպես Հայաստանը հայրենիք դարձավ պրիգունների համար

Մոլոկանները կամ հոգևոր քրիստոնյաները (իրենք են իրենց այդպես անվանում) հանրապետության տարածքում ստեղծել են սեփական օազիսը, որտեղ պահպանել են իրենց ինքնությունը, ավանդույթներն ու ծեսերը։

Գյուղում հեռուստացույցներ և համակարգիչներ գրեթե չկան. նրանք ժամանակակից տեխնիկան չարիք են համարում։ Գյուղացիները նորություններն իմանում են կա՛մ միմյանցից, կա՛մ հարազատներից, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել Հայաստանի քաղաքներ կամ Ռուսաստան, կա՛մ թոռներից, որոնք, չնայած մեծահասակների արգելքին, բջջային հեռախոս ունեն։

«Նստած կաղամբ եմ մաքրում, և հանկարծ թոռս ինձ լուսանկարում է։ Ես նրան ասում եմ` քեզ նկարիր, աղջիկս, այլ ոչ թե ինձ, գեղեցկուհի՞ ես գտել։ Ձեր այդ լուսանկարի՞չն էլ ուրիշ մարդ չի գտել։ Թող մյուսներին նկարի», — ասում է Մարիա Տիմոֆեևան` գլխով ցույց տալով Sputnik Արմենիայի լուսանկարչին։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Տիմոֆեևա
Житель села Фиолетово Мария Тимофеевна - Sputnik Արմենիա
Մարիա Տիմոֆեևա

Կարծիք կա, որ մոլոկանները ծածկամիտ, չշփվող մարդիկ են, «օտարներին» չեն սիրում։ Ամենայն հավանականությամբ, առասպել է, քանի որ բոլոր մոլոկանները, որոնց մենք հանդիպեցինք, շատ բարեհամբույր էին։

«Մեզ մոտ հաճախ են գալիս ռուս զբոսաշրջիկները։ Գիտե՞ք` ինչ են հարցնում առաջին հերթին։ Իսկ հայերը ձեզ չեն նեղացնո՞ւմ», — ծիծաղելով պատմում է Մարիա Տիմոֆեևնայի ընկերուհին` Տատյանա Իվանովան։

Նա նշում է, որ հայերը և մոլոկանները կողք կողքի ապրում են արդեն երկու հարյուր տարի։

«Հայերը մեր եղբայրներն ու քույրերն են։ Մենք Հայաստանում ապրող մոլոկանների հինգերորդ սերունդն ենք։ Ի՞նչ խնդիրներ կարող են լինել մեր ժողովուրդների միջև», — տարակուսում է կինը։

Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում կարելի է հանդիպել Փաշինյանի դիմանկարով, «Դուխով» գրությամբ շապիկներով և գլխարկներով երեխաների։ Ֆիոլետովոյում նման հագուստով երեխաների չտեսանք։ Թվում է` «թավշյա հեղափոխությունը» շրջանցել է այս գյուղը, գյուղացիները չեն մասնակցել հեղափոխությանը և ոչ մի փոփոխություն չեն զգացել։

«Հարևան հայկական գյուղում (Մարգահովիտ` խմբ.) փակել էին ճանապարհները, ինչ-որ կարգախոսներ էին գոռում։ Մեզ ի՞նչ։ Մենք հայերեն չգիտենք, այնտեղ գնայինք, ի՞նչ անեինք։ Մեր ինչի՞ն է պետք», — ասում է մեր երկու զրուցակիցների հարևանը և շտապում բանջարանոց։

© Sputnik / Asatur YesayantsԲանջարանոց շտապող հարևանը
Спешивший на полевые работы житель села Фиолетово - Sputnik Արմենիա
Բանջարանոց շտապող հարևանը

Կանանցից մեկը հետաքրքրվում է` ճի՞շտ է արդյոք, որ Փաշինյանը պատասխանում է մարդկանց նամակներին։

«Եթե այո, ապա արի նրան նամակ գրենք, Տատյանա Իվանովնա։ Թող վերադարձնի բոլոր այն փողերը, որոնք Տեր-Պետրոսյանը հանել է մեր թոշակներից և կերել։ Միգուցե վերադարձնի՞», — առաջարկում է Մարիա Տիմոֆեևնան` դիմելով ընկերուհուն։

Նատալյա Մաքսիմովնան էլ, որ բացել է Ֆիոլետովոյի առաջին և միակ հյուրատունը, կասկածում է, որ հեղափոխությունը կլավացնի գյուղի վիճակը։ (Sputnik Արմենիան նրա հյուրատան մասին առանձին նյութ կգրի)։

© Sputnik / Asatur YesayantsՆատալյա Մաքսիմովնա
Житель села Фиолетово Наталья Максимовна перед гостевым домом - Sputnik Արմենիա
Նատալյա Մաքսիմովնա

«Մենք աշխատասեր մարդիկ ենք, նույնիսկ մեր փոքր երեխաներն են աշխատում հողամասերում, հոգ տանում ընտանի կենդանիների մասին։ Բայց մենք մեր բարիքը վաճառելու տեղ չունենք։ Հարևան հայկական գյուղերը դատարկ են։ Քաղաքները` նույնպես։ Ստիպված ենք մայրաքաղաք գնալ առևտուր անելու համար։ Մի՞թե ինչ-որ ղեկավար կարող է դա փոխել, մարդկանց վերադարձնել գյուղեր, որտեղ նրանց համար աշխատանք չկա։ Դժվար թե», — ասաց կինը։

Շատ մոլոկաններ կարոտով են հիշում խորհրդային ժամանակները, երբ նրանք լավ են ապրել, գյուղը բարգավաճել է, իսկ երիտասարդները չեն մեկնել արտագնա աշխատանքի։ Նրանք առայժմ չեն հավատում, որ իշխանափոխությունն ինչ-որ կերպ կազդի իրենց կյանքի վրա։

Լրահոս
0