09:30 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Բաղանիս գյուղի փոքրիկ բնակիչը

«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ

© Sputnik / Aram Nersesyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Նանա Մարտիրոսյան
55740

Սեպտեմբերի 2-ից սկսած՝ գրեթե ամեն երեկո ադրբեջանական զինված ուժերը գնդակոծում են Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեղում է ծանոթացել իրավիճակին:

Տևական ժամանակ է` ճանապարհորդում եմ հայկական գյուղերով և հասկացել եմ, որ բնակչության բարոյահոգեբանական վիճակի լավագույն ցուցանիշը ծերունիների ու երեխաների պահվածքն է: Բավականին բարեկեցիկ համայնքներ եմ տեսել, որտեղ երեխաները մեծահասակների պես են խոսում և մեծահասակների տեսք ունեն, երբեմն էլ տեսել եմ անհուսալի աղքատ գյուղեր, որտեղ ծերունիներն այնքան դրական են տրամադրված, որ բարություն են ճառագում: Բաղանիսը համայնք է, որտեղ ապրում են շատ ուժեղ, իմաստուն ծերունիներ և անվախ փոքրիկներ:

Глава администрации села Баганис Нарек Саакян
© Sputnik / Aram Nersesyan
Բաղանիսի գյուղապետը

Գյուղ մտնելուց առաջ մի կոշկարարանոց կա՝ հայտնի սպորտային կոշիկի ապրանքանիշի նշանով: Արդեն հետաքրքիր է. ոչ բոլոր գյուղերում կտեսնես կոշկարարների, առավել ևս՝ կոշկակարանոց: Մոտենում ենք գյուղապետարանի շենքին: Մեզ մի երիտասարդ է դիմավորում: Պարզվում է` հենց նա է գյուղապետ Նարեկ Սահակյանը, որը կես ժամը մեկ զանգում էր մեզ ու անհանգստանում, թե բան չի պատահել ճանապարհին: Հենց այդ ժամանակ նա երեխաներին ճանապարհում էր մարզային սպորտային մրցումների: Յուրաքանչյուրին անձամբ հաջողություն է մաղթում, իսկ տղաներն ընկերավարի խոստանում են վերադառնալ հաղթանակով:

Տղաների հեռանալուց հետո մտնում ենք գյուղապետարանի շենք: Նարեկը մեզ տանում է առաջին հարկում գտնվող սենյակ: Պատերը ներկված են վառ գույներով և երեխաների հոտ է գալիս (հաճելի քաղցր կաթնային հոտ): Մանկապարտեզն է: Նա շշուկով հարցնում է դաստիարակներին՝ երեխաները քնա՞ծ են: Պատասխանում են, որ բոլորը քնած են, բացի մի աղջկանից: Նկատում ենք, որ փոքրիկը նստած է բազմագույն մահճակալին և հոնքերը կիտած փորձում է հասկանալ, թե ով է հյուր եկել: Իսկույն երևում է, որ աղջիկն ուժեղ բնավորություն ունի: Նա ամենահամառն է, և ոչ մեկին չի հաջողվում նրան ստիպել անել այն, ինչ չի ուզում: Մեզ այդպես էլ չի հաջողվում իմանալ նրա անունը:

Село Баганис
© Sputnik / Aram Nersesyan
Աղջիկը, որի անունն այդպես էլ չիմացանք

Գյուղապետը մոտենում է նրան, ժպտալով ինչ-որ բան է հարցնում: Աղջիկը գլխով է անում և շարունակում է ուսումնասիրել մեր լուսանկարչին: Այդ ժամանակ Նարեկը լուսանկարում է երկրորդ հարկում քնած երեխային: Դաստիարակներն ասում են, որ նրա որդին է՝ Արամը: Հետո մենք հենց երեխայից իմանում ենք, որ նա երկու տարեկան է (հոկտեմբերի 15–ին կդառնա 3–խմբ.), թեև որոշ մեծահասակներից լավ է խոսում: Արամը մեզ նոր բառ է սովորեցնում՝ բացատրելով, որ Բաղանիսում ընկույզին «կակալ» են ասում:

Село Баганис. Арам.
© Sputnik / Aram Nersesyan
Արամը

Վերջերս վերանորոգված դահլիճում ավագ երեխաները զբաղվում են մենամարտերով և պարերով, իսկ փոքրերը ընկույզ և շագանակ են կոտրում: Փոքրիկ Արամը մեզ ծանոթացնում է Նանեի՝ ֆրանսիական սանրվածքով աղջկա հետ: Նա խելացի մանկական աչուկներ ունի: Սկզբում ամաչում է, բայց հետո սկսում է պատմել, թե ինչպես են ամեն երեկո կրակում, և երբ մթնի, մենք ստիպված պետք է մնանք իրենց տանը և քնենք իր մահճակալին:

Село Баганис. Нанэ.
© Sputnik / Aram Nersesyan
Նանե

Նանեն մենամարտերի մարզչի դուստրն է, իսկ մարզիչը Նանեի տարիքի տղաների ահուսարսափն է: Աղջիկը չի խոստովանում, որ կարող է հաղթել հոր ցանկացած աշակերտին, բայց Դավիթը՝ նրա մեծ ընկերը, վստահ է, որ Նանեն կարող է դա անել։ Դրանով հանդերձ`տղան Նանեին վախկոտ է համարում, իսկ իրեն` քաջ, որովհետև ինքը չի վախենում կրակոցներից:

Իսկ մի րոպե անց խոստովանում է, որ չգիտի` ինչպես պաշտպանի դասարանի բոլոր աղջիկներին, քանի որ ինքը միակ տղան է: Դավիթը պատմում է, որ ինքը երազում է հետախույզ դառնալ: Հետո քաջություն է հավաքում և խնդրում է իմ դեղին ապակիներով ակնոցը: Դավիթն ու Նանեն հերթով քթներին են դնում այն ու բարձր ծիծաղում: Նրանց դուր են գալիս վառ գույները:

«Քույրիկ, մեր մազերը նման են, եթե ես նման ակնոց ունենայի, բայց ավելի փոքր, դու կարող էիր չգնալ գյուղից: Մենք բոլորին կասեինք, որ դու իմ մեծ քույրն ես», — կատակով ասում է աղջիկը: Ես խոստանում եմ հաջորդ անգամ նրա համար ճիշտ այդպիսի ակնոց բերել:

Բաղանիսում, ի տարբերություն այլ համայնքների, որտեղ ընտանիքներում ավանդաբար նախընտրում են տղա ունենալ, ավելի շատ են գնահատում աղջիկներին: Բայց որքան էլ տարօրինակ լինի, տղաներ ավելի շատ են ծնվում: Այդ մասին ասում է ոչ միայն Նարեկը, այլ նաև մյուս գյուղացիները: Միայն Արմենը համաձայն չէ: Նա խոսում է տեղի բարբառով և աչքի է ընկնում սրամտությամբ: Երեք աղջիկ ու երկու տղա ունի, վերջինները երկվորյակ են: Տղամարդն ուզում է ավելի շատ երեխաներ ունենալ, բայց կինը դեմ է:

Արմենը կարծում է, որ երեխաները մարդու ամենամեծ հարստությունն են, և նրանք պետք է շատ լինեն: Կնոջ միակ հակափաստարկն այն է, որ «մենք մեծ ենք, արդեն հերիք է», ու խոստովանում է` արդեն ի վիճակի չէ հետևել չարաճճի Արգամին ու Վանին: Ասում է, որ տղամարդիկ իրենց ընտանիքում ավելի ուժեղ են, իսկ աղջիկները՝ խելացի: Նա պատմում է, որ երեք աղջիկները սովորում են Երևանում: Տղաներն ամաչում են մեզնից, փորձում են թաքնվել հոր մեքենայի մեջ: Իսկ երբ մայրը սկսում է պատմել, թե որքան սարսափելի է գիշերները, տղաներից մեկը՝ Արգամը կամ Վանը (ես այդպես էլ չկարողացա տարբերել նրանց), դժգոհ նայում է նրան:

«Ինչի՞ց ես վախենում: Մենք միշտ քեզ հետ ենք: Տե՛ս` ինչ ուժեղ ենք», — ասում է տղան և ցույց տալիս ձեռքերի մկանները:

Село Баганис. Аргам и Ван.
© Sputnik / Aram Nersesyan
Արգամն ու Վանը

Ընտանիքը հավաքում է իրերը, որ սար բարձրանա, որտեղ արածում են ընտանի կենդանիները: Մենք հրաժեշտ ենք տալիս նրանց և ծանոթանում Գրիշա պապի հետ: Տղամարդը խոստովանում է, որ ինքն անձնագրով ոչ թե Գրիշա է, այլ Արտեմ, և եթե որոշենք գրել իր մասին, ապա պետք է երկու անունն էլ նշենք: Նրանց տոհմի չորրորդ սերունդն է ապրում Բաղանիսում: Չորս երեխա ունի և շատ թոռներ: Գրիշա պապը 86 տարեկան է, նա սիրում է գյուղում քայլել: Ծերունին հավաստիացնում է, որ ուր էլ գնանք, միևնույն է` կհանդիպենք նրան:

Село Баганис. Гриша, он же Артем
© Sputnik / Aram Nersesyan
Գրիշա կամ Արտեմ պապը

Դրանում համոզվելու համար ընդամենը կես ժամ է պահանջվում: Երկրորդ անգամ մենք պապիկին հանդիպում ենք գյուղի խանութում, հետո արդեն գյուղացիների տների մոտ: Գրիշան` նույն ինքը Արտեմը, համոզված է, որ ոչինչ չի կարող հաղթել մարդուն, քանի դեռ նա հավատում է իրեն: Պապը վստահ է, որ բաղանիսցիներն ուժեղ ժողովուրդ են:

«Թող կրակեն, մենք չենք վախենում: Արևածագին գնդակները կհավաքենք դպրոցի բակից և երեխաներին կուղարկենք սովորելու: Մեզ չեն կոտրի», — ասում է կենսախինդ պապը:

Մեզ մոտ է վազում Եվա անունով մի աղջիկ: Մի շնչով պատմում է, որ իրենց տան վրա նույնպես կրակել են: Ասում է, որ գնդակները մնացել են պատերի մեջ, պետք է անպայման գնալ ու տեսնել: «Նույնիսկ մեծահասակներն են վախենում այդ բարձր ձայներից, իսկ ես` ոչ»,- հպարտանում է Եվան: Նա երեխայավարի ու առանց ընդմիջումների պատմում է, որ մայրն ուսուցչուհի է, հայրը Ռուսաստանում է, ինքն ուզում է դերասանուհի դառնալ, որովհետև մորաքրոջ ամուսինը դերասան է, և նրան ցույց են տալիս հեռուստացույցով:

Село Баганис. Вика.
© Sputnik / Aram Nersesyan
Եվա

Ասում է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իրենց գյուղ, քույրը հասցրել է լուսանկարվել հետը, իսկ ինքը՝ ոչ: Հետո ուզում է ցույց տալ գյուղի եկեղեցին և իր հետ գնդակ է վերցնում, եթե հանկարծ որոշենք խաղալ: Ճանապարհին նրա մայրը՝ տարրական դասարանի ուսուցչուհի Արմինեն, պատմում է, որ մի քանի ամիս կրակոցներ չեն եղել, բայց հիմա կրկին սկսել են կրակել:

«Մենք ոչ մի բանից չենք վախենում, իսկ ով վախենում է, թող փախչի», — ասում է աղջիկը և աչքով անում:

Անցնում ենք հին տան կողքով: Դարպասներից նայում է ձեռնափայտով մի տկար տատիկ: Թուփիկ տատն է: Մենք երկար համոզում ենք նրան, որ ասի անունը, իսկ երբ իմանում ենք, շատ ենք զարմանում, բայց աշխատում ենք ցույց չտալ: Մի վայրկյան դադարից հետո ես ու լուսանկարիչը միասին ասում ենք. «Ինչ գեղեցիկ անուն ունեք»: Տատիկի դեմքը պայծառանում է, ու նա մեզ իր տուն է տանում:

Село Баганис. Бабушка Тупик (Кустик).
© Sputnik / Aram Nersesyan
Թուփիկ տատը

Տունը լցված է խաղալիքներով ու մանկական գրքերով: Բայց դատելով իրերի դասավորությունից ու փոշուց՝ նա մենակ է ապրում: Մենք դուրս ենք գալիս պատշգամբ, որտեղ բոլոր ապակիները կոտրված են, իսկ պատերի մեջ անցքեր են: Ինչ-որ բան է պատմում, բայց մենք դժվարությամբ ենք հասկանում, քանի որ խոսում է տեղի բարբառով և արագ-արագ: Հետո հասկանում ենք, որ ուզում է ցույց տալ նկուղում գտնվող ապաստարանը, որտեղ 90-ականներն թաքցրել է երեխաներին: Նրա խոսքով՝ գրեթե բոլոր տներում կան նման ապաստարաններ, մի քանիսը հիմա էլ են օգտագործում կրակոցների ընթացքում:

Գյուղում քայլելու ժամանակ մենք համոզվում ենք դրանում: Հետո նշում ենք, որ այնտեղ ճանապարհները լավն են, գազ և ջուր կա, վերանորոգված են մանկական խաղահրապարակները, դպրոցը: Գյուղացիները վստահեցնում են, որ համայնքի ղեկավարը (Նարեկը չեկավ մեզ հետ, որպեսզի չամաչեցնի գյուղացիներին) սիրում է իր աշխատանքը և լավ է աշխատում: Հետո պատմում են, որ ի տարբերություն գործընկերների, նա տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաներին և համացանցի օգնությամբ տեղեկատվություն է տարածում գյուղի մասին, բարերարներ է գտնում և իրագործում է գյուղի համար կարևոր նախագծերը: Բայց նա մի թերություն ունի՝ քիչ երեխաներ ունի:

Մենք փոխանցում ենք նրան այդ դիտողությունը: Նարեկը խոստանում է «ուղղվել»: Իսկ հետո ասում է, որ մարզային մրցումների մեկնած տղաները պահել են իրենց խոստումը՝ երկու առաջին և մի քանի երկրորդ տեղ են «բռնել», բայց մրցումները դեռ ավարտված չեն:

  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik . Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Բաղանիս
    Բաղանիս
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 11
© Sputnik / Aram Nersesyan
Բաղանիս

Ըստ թեմայի

Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի Բաղանիս գյուղը. գյուղացիներն ավելի զգուշավոր են դարձել
Սահակյան. «Ադրբեջանական հենակետից գնդակոծել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղը»
Կրակոցների տակ. սահմանամերձ Բաղանիսում կյանքը եռում է
Բաղանիսի գյուղապետը պատմել է` կրակոցներից հետո ինչպես է գիշերն անցել Տավուշի մարզում
Ապրել ադրբեջանցիների քթի տակ, բայց աչքից հեռու. սահմանամերձ Բաղանիսում նոր գաղափար ունեն
Բաղանիսում ցորենն առատ է, թշնամու կրակոցից էլ երկնչող չկա

Գլխավոր թեմաներ