00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Արման Մալոյան
Իշխանությունը, կարծես ամեն կարպ աշխատում է անջրպետ առաջացնել եկեղեցու և ժողովրդի միջև. Արման Մալոյան
09:48
8 ր
Բագրատ Ենգիբարյան
Ինժեներական քաղաքում արդեն գործում են 20 ընկերություններ. Բագրատ Ենգիբարյան
09:57
7 ր
Լևոն Հովհաննիսյան
ՀՀ խոշոր աղբավայրը կոնսերվացնելու և նոր աղբայարի կառուցելու համար պահանջվում է 30 մլն դոլար. Լևոն Հովհաննիսյան
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:25
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհում հայտնի, Հայաստանում անհայտ հայ նկարիչը. շարժվող կյանքը`Շառլ Ադամյանի կտավներում

© Photo : blog of Alexandra-VictoriaШарль (Гарабед) Атамян. Автопортрет. 1941 год
Шарль (Гарабед) Атамян. Автопортрет. 1941 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարապետ (Շառլ) Ադամյանը այն նկարիչներից չէր, որոնք անմիջապես նստում են նկարակալի առջև և կտավներ են ստեղծում տարբեր հաճախականությամբ։ Սկզբում նա ուժերը փորձեց արվեստի տարբեր բնագավառներում, նրա մոտ ստացվեց ամեն բան։ Սակայն ճանաչումն ավելի ուշ եկավ, թեև այն ավելի լայն պետք է լիներ, քանի որ Ադամյանի արվեստն ավելի մեծ ուշադրության է արժանի։

Ճենապակյա իրերի նկարազարդում, գրքերի պատկերազարդում, կտավներ. սա է այն ամենը, ինչ ժառանգություն ենք ստացել Կարապետ (Շառլ) Ադամյանից, և ինչը պետք է մեծ ուշադրության արժանանար։ Այս նկարչի ոճը աչքի ընկնող չէ` առաջին հայացքից նրա կտավները հետաքրքրություն չեն առաջացնում, չեն գրավում, արտաքնապես աննկատ են։ Սակայն նրանց վերադառնում ես նաև երկրորդ անգամ, գուցե և ավելի ուշ, սկսում գնահատել այդ բնապատկերները, մարդկային կերպարներն ու դիմանկարները։

Շատերն ասում են, որ Ադամյանը գերազանցեց 1950-1960 թվականների խորհրդային նկարիչների ոճը։ Դե, հիշում եք, այդ վազող, մարմնամարզությամբ զբաղվող և տարբեր կեցվածքներ ընդունող պիոներներին և կոմերիտականներին պատկերող կտավները։ Այդ կտավները սովորաբար կոչվում էին «Առավոտը գյուղում» կամ «Դպրոցը լողափում»` ահա նման տպավորություն են առաջին հայացքից թողնում նաև Կարապետի մի շարք կտավներ։

Князь, генерал-лейтенант русской армии Валериан Григорьевич Мадатов - Sputnik Արմենիա
Ոսկե սուր` Ռուսաստանի կայսրից. ինչպես էր արցախցի Մադաթով զորապետը հաղթում թուրքերին

Սակայն հետո, երբ մեկ անգամ էլ ես նայում, հասկանում ես ողջ տարբերությունը. այդ տարբերությունը լիրիկայի առկայության մեջ է, նուրբ գունային գամայի, դեմքերի բնական լինելու, դեմքեր, որոնց վրա չի դրոշմվել բնորդ լինելու կոմերիտական առաջադրանքի առաջացած լարվածությունը։

Կարապետի հայրը` Մկրտիչը, որը Կոստանդնուպոլսում ոսկերիչ էր աշխատում, ինչպես նաև երաժիշտ էր, կամա թե ակամա որդուն դաստիարակում էր ավելի շուտ ստեղծագործական, քան պրոզաիկ ոճով։ Կարապետը 1872 թվականի սեպտեմբերի 18-ի ծնունդ էր, դպրոց էր գնում Գալաթայում` Կոստանդնուպոլսի եվրոպական հատվածում, այնուհետև որոշ ժամանակ ֆրանսիական դպրոց էր հաճախում, այնուհետև մեկնեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ արդեն հայկական դպրոցում էր սովորում։

Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան հաջորդ փուլն էր, սակայն Կարապետը չավարտեց այն և վերադարձավ Կոստանդնուպոլիս զարդանախշելու ճենապակյա ափսեները տեղի գործարանում։ Ճիշտ այդ ժամանակ սկսվեց Աբդուլ Համիդի իրականացրած հայերի կոտորածը։ Մայրաքաղաքում և երկրում անորոշ իրավիճակի պատճառով նրա ստեղծագործությունները լայն ճանաչում չունեցան, սակայն մի քանի տասնամյակ անց աճուրդներում վաճառվում էին մեծ գումարների դիմաց։

© Photo : Public domain«Ծովափին». Շառլ Ադամյան
«Ծովափին». Շառլ Ադամյան - Sputnik Արմենիա
1/5
«Ծովափին». Շառլ Ադամյան
© Photo : Public domain«Մեկը` ճանապարհին». Շառլ Ադամյան
«Մեկը` ճանապարհին». Շառլ Ադամյան - Sputnik Արմենիա
2/5
«Մեկը` ճանապարհին». Շառլ Ադամյան
© Photo : Public domain«Ծովափին». Շառլ Ադամյան
«Ծովափին». Շառլ Ադամյան - Sputnik Արմենիա
3/5
«Ծովափին». Շառլ Ադամյան
© Photo : Public domain«Ծովափին». Շառլ Ադամյան
«Ծովափին». Շառլ Ադամյան - Sputnik Արմենիա
4/5
«Ծովափին». Շառլ Ադամյան
© Photo : Public domainШарль (Гарабед) Атамян. "На берегу моря"
Шарль (Гарабед) Атамян. На берегу моря - Sputnik Արմենիա
5/5
Шарль (Гарабед) Атамян. "На берегу моря"
1/5
«Ծովափին». Շառլ Ադամյան
2/5
«Մեկը` ճանապարհին». Շառլ Ադամյան
3/5
«Ծովափին». Շառլ Ադամյան
4/5
«Ծովափին». Շառլ Ադամյան
5/5
Шарль (Гарабед) Атамян. "На берегу моря"

Հիասթափված Կարապետը մեկնեց Փարիզ, որտեղ սկսեց նախշազարդել ֆրանսիացի դասականների և ժամանակակից գրողների գրքերը։ Կտավների և որակյալ ներկերի համար գումար վաստակելով` արհեստանոց ձեռք բերեց և սկսեց միայն նկարել։ Ամռանը Վանդեա էր մեկնում` ծովափնյա հանգստի, որտեղ էլ ստեղծվեցին ծովափնյա թեմայով նրա բազմաթիվ կտավները։

Նրա վերջին կտավը թվագրվում է 1941 թվականով. հավանաբար, նա դադարեց նկարել կնոջ մահից հետո, բացի այդ ինքն էլ լուրջ հիվանդություն էր ձեռք բերել, կնոջից հետո ապրեց ընդամենը 6 տարի։ Ադամյանի կտավները տարածվեցին ամբողջ աշխարհով, մոտ 50 կտավ նկարչի թոռնուհին նվիրեց Վանդեայի կոմունային (որտեղ 3 տասնամյակ պապն իր հանգիստն էր անցկացրել ծովափին)։

Александр Бажбеук-Меликов, автопортрет (1935 год). Холст, масло - Sputnik Արմենիա
Անաղմուկ ռոմանտիկա և ոչ մի ուսում. ինչո՞ւ Բաժբեուկը չէր բաժանվում իր կտավներից

Հայաստանում այդ հիանալի նկարչի մասին, ըստ ամենայնի, քիչ բան է հայտնի։ Ֆրանսիայում մի գիրք է հրատարակվել, որը պատմում է նաև Կարապետ Ադամյանի մասին` հիմնականում ժամանակակիցների, ծանոթների, երբեմն պատահական ծանոթների և ամառային հանգստի հարևանների հիշողություններից։

«Նա առավոտյան դուրս էր գալիս նկարակալով և նստում ծովափի եզրին` ցանկանալով հնարավորինս աննկատ մնալ։ Նրան հետաքրքրում էին մարդիկ իրենց բնական շարժումներով, մարդիկ ովքեր չգիտեին, որ իրենց փորձում են նկարել։ Եթե որևէ մեկը նկատում էր և սկսում ակամայից տարբեր կեցվածքներ ընդունել, Շառլն անմիջապես կորցնում էր հետաքրքրությունը նրա նկատմամբ և ուշադրությունը շեղում երեխաների վրա, ովքեր միշտ անմիջական են և կեղծիք չգիտեն», – ամառանոցի հարևաններից մեկն այսպես է բնութագրել նկարչի աշխատելու ոճը։

Հայ հիանալի նկարիչների թվում Շառլ Ադամյանը մի օր կզբաղեցնի իր արժանի տեղը։ Նրա աչքի չընկնող, լուռ, սակայն շատ լիրիկական և աննկարագրելի ճաշակով կերտած կտավները մի շարք հեղինակավոր հավաքածուներ են համալրել։ Մենք ևս պետք է ջանանք անուշադրության չմատնել նրան։

Լրահոս
0