00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոտքով աշխատանքի գնացող քաղաքապետը. ի՞նչ պետք է սովորի Երևանի նոր ղեկավարը հնից

© Sputnik / Aram NersesyanЗаблокированная улица Аргишти (2 мая 2018). Ереван
Заблокированная улица Аргишти (2 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գուցե յուրահատուկ խորհուրդ կա նրանում, որ Երևանի քաղաքապետի ներկա ընտրությունն անցկացվում է լավագույն քաղաքապետներից մեկի` Գրիգոր Հասրաթյանի 100–ամյա հոբելյանի տարում։ Եթե նոր քաղաքապետն այդ աթոռին նստի հանուն Երևանի, ոչ թե իր սիրելի անձի, ապա նա անպայման պետք է դասեր քաղի Հասրաթյանի անցած ուղուց։

Դա այն ժամանակն է եղել, երբ գրեթե հազարավոր, տասնյակ հազարավոր երիտասարդներ ու տարեցներ, փորձառու և ինչ-որ բան սովորել ցանկացող, բայց անպայման վառվող աչքերով մարդիկ անհագորեն կառուցել են Երևանը։ Այո, հենց անհագորեն, և մի հավատացեք նրանց, ովքեր կպատմեն, թե 1960-70թթ-ին Հայաստանում կյանքը մռայլ է եղել խորհրդային «ռեժիմի» օրոք։ Կառուցել են, ստեղծել և պաշտել իրենց քաղաքը, և նույնիսկ լեփ-լեցուն «Հրազդանում» ֆուտբոլային հանդիպումների ընդմիջման ժամանակ հնչել են երգեր այդ ժամանակ դեռ վարդագույն քաղաքի մասին։

Գրիգոր Հասրաթյանը 13 տարի, և այն էլ ինչպիսի տարիներ, գլխավորել է Երևանի քաղաքային խորհուրդը։ 1962-1975 թվականները հիրավի ոսկե տարիներ են եղել մայրաքաղաքի համար։ Թերթեք տեղեկատուների էջերը, կարդացեք Երևանի նորագույն պատմությունը և կտեսնեք, որ Երևանը ժամանակակից հարմարավետ քաղաք է դարձել հենց այդ տասնամյակների ընթացքում։

Երևանի ավագանու թեկնածուներ - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի թեկնածուները
Հասրաթյանն աշխատանքի էր գնում ոտքով։ Այգիներով, շատրվանների մոտով, թերթ կարդալով և կրպակների աշխատողների, պաղպաղակ և կարկանդակ վաճառողների և այլ երևանցիների հետ զրուցելով։ Շինհրապարակում ցանկացած աշխղեկից լավ էր գլուխ հանում գործից, գործարանում հավասարը հավասարի պես վիճում էր արտադրամասերի վարպետների և գլխավոր ինժեներների հետ, և այդ բուռն վեճերում էր ծնվում ճշմարտությունը։

Հասրաթյանը շաբաթը մի քանի անգամ խնդրել է վարորդին անցնել ծայրամասերով, զննել է նորակառույցները։ Եթե հանկարծ նկատել է, որ ինչ-որ մի շինարարություն առաջ չի գնում, կոնկրետ մարդիկ նկատողություն են ստացել։ Նա մշտապես աշխատել է և նույնը պահանջել մյուսներից։

Իսկ ինչպիսի նախագծեր են իրագործվել այդ ժամանակ… Անձամբ ես չորրորդ դասարանում էի (մենք եղևնու կոներ էինք հավաքում օպերայի այգում, հիմա այնտեղ համատարած սրճարաններ են), երբ Հասրաթյանին առանց բացատրության հանեցին պաշտոնից, և այն հսկայական Երևանը, որն աճում էր իմ շուրջ, ընդունվում էր որպես նորմալ երևույթ։ Միայն տարիներ անց հասկանալի դարձավ, թե ինչպիսի տիտանական աշխատանք է կատարվել այստեղ։

«Հրազդան» մարզադաշտը նախագծել են միանգամից համատարած հարկաշարքով։ Քիչ է մնացել` նախագիծը հաստատվի Մոսկվայում, բայց ժամանակին գլխի են ընկել, որ Երևանի նոր գեղեցիկ մարզադաշտն այդ դեպքում ավելի տարողունակ կլինի Լուժնիկիից` խորհրդային գլխավոր մարզադաշտից։ Հարկը կտրել են` թողնելով միայն արևմտյան տրիբունայի վերևում։ Թույլ են տվել այդպես կառուցել, բայց, միևնույն է, Երևանի մարզադաշտը գեղեցիկ է եղել։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ամենահարուստ ու ամենաաղքատ թեկնածուները

Ցանկացած քաղաքապետ պետք է սիրահարված լինի իր քաղաքին, այլապես նրա աշխատանքը կլինի աշխատանք զուտ իր համար։ Սիրահարվածությունը պարտադիր է, բայց կարևոր է նաև պրոֆեսիոնալիզմը, լայն աշխարհայացքը, տարբեր ոլորտներում կոմպետենտությունը` առևտրից մինչև արդյունաբերություն և շինարարություն։ Չէ՞ որ քաղաքապետը, որը գլուխ չի հանում այդ ամենից, դատապարտված է խաբեբա դառնալ, նշանակում է` քաղաքացիներին խաբող։

Քաղաքապետի պաշտոնը քաղաքական չէ, այլ տնտեսական, ե՞րբ վերջապես կհասկանանք դա։ Նոր Երևանի բոլոր դժբախտությունները գալիս են հենց այդտեղից. երբ քաղաքագլուխը տնտեսվար չէ, այլ քաղաքական գործիչ, որն ըստ էության լուծում է երկու խնդիր` քաղաքական ուժերի շահերի սպասարկում և սեփական բարեկեցության մասին մտահոգություն։

Ոչ մի կապիտալիզմով և մասնավոր ձեռներեցության մասին հոգատարությամբ չի կարելի բացատրել, օրինակ, Երևանում կանաչ տարածությունները բարբարոսաբար ոչնչացնելը` սննդի կետերի ու հյուրանոցների շինարարության համար։ Պատմական առումով բոլոր այդ «օբյեկտները» մեկօրյա թիթեռնիկներ են, քանզի սպանված քաղաքում դրանք շուտով կդառնան չպահանջված բետոնե հրեշներ, որոնք վեր են խոյացել նախկին հարմարակեցություն տեղում։ Ինչի՞ համար է այդ ամենը քաղաքում, որտեղ անհնար է ապրել և ուր ոչ ոք չի ուզում գալ…

Երևանի քաղաքապետի համար չեն կարող լինել ուրիշ սիրելի քաղաքներ։ Քաղաքապետը դրա իրավունքը պարզապես չունի։

Լրահոս
0