00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանին կոչ են անում չհեռանալ. ինչի՞ց են վախենում վարչապետի կողմնակիցները

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян с дочерьми на улицах города в День независимости Армении (21 сентября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян с дочерьми на улицах города в День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում քաղաքական հակամարտության կողմերը դեռ հեռու են ներկայիս փակուղուց դուրս գալու որևէ ընդհանուր սխեմաներ մշակելուց։

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի մարում։ Կողմերը դեռ հեռու են ներկայիս փակուղուց դուրս գալու որևէ ընդհանուր սխեմաներ մշակելուց։ Ձևական ու իրական իշխանության փոխհարաբերությունների այդպիսի անկայուն կառույցը կարող է ցանկացած պահի փլվել։ Այդ ֆոնին սոցցանցերում հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել։

Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Ծառուկյանի քար լռությունը կամ ինչպես 3 կուսակցությունները կարող են դիմակայել Փաշինյանին

Քաղաքացիները կոչ են անում վարչապետին հրաժարական չտալ։ Վարչապետի շարքային կողմնակիցների կարծիքով` չի կարելի վստահել Հանրապետական կուսակցությանը, ու եթե հիմա Փաշինյանը հրաժարական տա, ապա խորհրդարանական մեծամասնությունն, ի դեմս ՀՀԿ–ի ու իր աջակիցների, կարող է թաքուն գործադիրի նոր ղեկավարի ընտրել։

Փաշինյանի հակառակորդները շարունակում են պնդել, որ նրանք համաձայն են արտահերթ ընտրություններ անցկացնել բացառապես հաջորդ տարվա մայիս–հունիսին։ Դրանից ելնելով` չի կարելի բացառել, որ եթե հիմա վարչապետը հրաժարական տա,  հաշվարկ անելով, որ խորհրդարանը երկու անգամ նոր վարչապետ չի ընտրի ու կլուծարվի, ապա հանրապետականները կարող են հիասթափեցնել Փաշինյանին։

Փաշինյանի ու հանրապետականների հակամարտությունը, հիշեցնենք, ուժեղացավ այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնությունը Ազգային ժողովի կանոնակարգում ուղղումներ մտցրեց, որոնք փաստացի տորպեդահարում էին օրենսդրական մարմնի լուծարումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Նոր ուղղումների համաձայն`  եթե նիստը որևէ պատճառով ընդհատվում է, ապա այն կարելի է հետաձգել այնքան, մինչև ստեղծված խոչընդոտները չհաղթահարվեն։ Այսպիսով` Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը կարող է անվերջ նոր վարչապետի ընտրել ու չլուծարվել։

Сторонники премьер-министра Никола Пашиняна во дворе Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Քաղաքական կուլտուրայի տեսակետից լավ նախադեպ էր». Փաշինյան

Ուղղումներն ընդունելուց հետո խորհրդարանի շենքի մոտ վարչապետի կողմնակիցների  բազմահազարանոց հանրահավաք կայացավ, իսկ Փաշինյանը խորհրդարան  մտավ օրենսդրական մարմնի ու խմբակցությունների ղեկավարության հետ բանակցելու։ Մի քանի ժամ անց այնտեղից դուրս գալով վարչապետն ասաց, որ երաշխիքներ է ստացել, որ իր հրաժարականից հետո խորհրդարանը նոր վարչապետի չի ընտրի։ Նա նաև ընդգծել է, որ մտադիր է 2018 թվականի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Հաջորդ օրը հանրապետականներն ու նրանց ուղեկիցները  հերթով հերքեցին հայտարարություններն ու ասացին, որ ոչ մի խոստում չեն տվել։

Այդպիսի անհաշտ հռետորաբանությունը ենթադրում է, որ առճակատումը շարունակվելու է, սակայն զուգահեռաբար կուլիսների հետևում  բանակցություններ ու քննարկումներ են ընթանալու։ Փաշինյանի համար այդ բանակցությունների հաջողությունը կախված է այն բանից, թե ինչ կպահանջեն իր ընդդիմադիրներն իրենց հավատարմության ու արտահերթ ընտրություններն այս տարի անցկացնելու համաձայնության դիմաց։  Գաղտնիք չէ, որ բազում հանրապետականների համար տարիներ շարունակ մանդատը սեփականությունը պահպանելու համար ամուր զրահ էր ծառայում։ Ու երբ Փաշինյանն առաջարկում է նրանց կտրել ճյուղը, որի վրա նրանք նստած են, նա պետք է առաջարկի որևէ այլընտրանք, անձնական երաշխիքներ։ Հակառակ դեպքում նրանք դիմադրելու են։ Ու նրանք իրենց համար ապահովել են այդ դիմադրության իրավական հիմքը` ընդունելով համապատասխան ուղղումները կանոնակարգում։

Здание Республиканской Партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն հայտարարություն տարածեց

Այս պայմաններում Փաշինյանը մի քանի տարբերակ ունի. հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, որից հետո հանրապետականները ԱԺ նիստ կհրավիրեն գործադիրի նոր ղեկավար  ընտրելու նպատակով։ Ի պատասխան դրան Փաշինյանը հավաքում է  մարդկանց խորհրդարանի մոտ, և նրանք շրջափակում են բոլոր մուտքերն ու ելքերը։  Այդ սցենարը կարող է հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի խորացման։ Ընդ որում` այն երաշխիք չի տալիս, որ խորհրդարանը կլուծարվի. փոփոխված կանոնակարգը թույլ է տալիս, ինչպես նշվել էր, անվերջ հետաձգել նիստերը։

Փաշինյանը հանրապետականների դիմադրությունը կոտրելու համար օրենսդրական լծակներ չունի։ Քանի որ եթե նույնիսկ նախագահը հրաժարվի ստորագրել սկանդալային ուղղումները, դրանք 21 օրվա ընթացքում ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնեն։

Երկրորդ տարբերակն այն է, որ վարչապետը «խաղաղ» բանակցությունների միջոցով կարողանա համոզել ընդդիմադիրներին, որ նպատակահարմար է ընտրությունները դեկտեմբերին անցկացնել։  Սակայն այդ տարբերակն արդեն հանրապետականներին դեկտեմբերյան ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնվելու գրեթե հնարավորություն չի տալիս։ Նրանք նախատեսել են, որ ընտրությունները կկայանան մայիս–հունիսին, երբ Փաշինյանի  հեղինակությունը մարի, իսկ ՀՀԿ–ն լավացնի իր իմիջը` օգտագործելով այդ թվում վարչապետի թիմի սխալները։

Ընդհանուր առմամբ, այս սցենարը ամենափոխզիջումայինն է։ Այն նաև երկրում որոշակի կայունացում է ենթադրում:

Չի բացառվում, որ տվյալ ֆլեշմոբերն ուղղված են Փաշինյանի իմիջային կորուստների չեզոքացմանն այն դեպքում, եթե նա ընտրի վերջին տարբերակը` ընտրությունների անցկացումը հաջորդ տարի։ Չնայած՝ նրա ցուցաբերած վճռականությունը թույլ չի տալիս հուսալ, որ խաղը «խաղաղ» կավարտվի։

Լրահոս
0