00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամենայն Հայոց էլեկտրիկոս». ինչպես Իոսիֆյանն ու Պետրոսյանը արբանյակ ու «Բուռան» ստեղծեցին

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցМузей истории космодрома "Байконур"
Музей истории космодрома Байконур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1973 թվականին մեկնարկեցին բազմակի օգտագործման տիեզերանավ ստեղծելու աշխատանքները. դա նախանշում էր միայն փաստաթղթերի ստեղծման ու հավաքման մեկնարկը։ Աշխատանքները 15 տարի տևեցին, և ուղիղ երեք տասնամյակ առաջ Բայկոնուրից մեկնարկեց «Բուռան» ուղեծրային ռակետոպլանը, որը երկու փառահեղ պտույտ կատարեց Երկրի շուրջ։ Դա եղավ «Բուռանի» առաջին ու միակ թռիչքը։

«Բուռան» բազմակի օգտագործման տրանսպորտային տիեզերանավը իր փառավոր պատմությունն ունի։ Հասկանալի է, որ այն 1988 թվականին չի սկսվել, ու նույնիսկ ոչ էլ 15 տարի առաջ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի պրեզիդիումի հանձնաժողով ու համակարգի մշակման ինստիտուտներ ներկայացրած զեկույցից։

Член Президиума Верховного Совета СССР Анастас Иванович Микоян. - Sputnik Արմենիա
Խլել Կաստրոյից միջուկային զենքը և համոզել գերտերություններին.Միկոյանը փրկել է մարդկությանը

Թերևս, այն սկսվում է Կորոլյովից ու ակադեմիկոս Իոսիֆյանից, Միկոյանի փորձարարական-կոնստրուկտորային բյուրոյից, Տուպոլևից ու Յակովլևից, փայլուն սերնդի ծաղկափնջից, որը սկզբում փայլուն կրթություն էր ստացել, հետո հաղթել էր սարսափելի պատերազմում, իսկ վերջում տիեզերք էր թռել։ Երբ Կորոլյովի անվանած «Ամենայն Հայոց էլեկտրիկոս» Անդրանիկ Իոսիֆյանն ուղեծիր էր հանում օդերևութաբանական արբանյակները, իսկ հետո մշակեց «Սոյուզ» սերիայի տիեզերանավերի գրեթե ամբողջ էլեկտրատեխնիկական մասը, «Պրոգրես» ավտոմատ տրանսպորտային բեռնատար նավերի սերիան, «Սալյուտ» ու «Միր» ուղեծրային կայանները։

Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի տիեզերական տեխնիկայի վաստակավոր փորձարկող Նիկոլայ Պետրոսյանը տիեզերանավաշինություն եկավ, երբ նա երիտասարդ ու համարձակ ֆիզիկոս էր, 1960–ականներին, որը համարձակ ու ռոմանտիկ գաղափարների ժամանակ էր։ Տիեզերքում, ինչպես նաև երկրի վրա ԽՍՀՄ–ն ու ԱՄՆ–ն ուժեղ մրցակցության մեջ էին, ու խորհրդային բանակի օգտագործման տիեզերանավերի մշակումը սկսվեց որպես ամերիկյան «Շաթլների» պատասխան։

Оператор Левон Атоянц - Sputnik Արմենիա
Արխիվային ժապավեններն այրում էին հանուն արծաթի. անհավանական գողություններ «Հայֆիլմից»

Չխորանալով ձանձրալի տեխնիկական մանրամասների մեջ` միանգամից ասենք, որ «Բուռանը» թռել է հատուկ կառուցված Բայկոնուրից 1988 թվականի նոյեմբերին։ Երկրի ուղեծրի շուրջ թռիչքը տևեց 3 ժամ 25 րոպե, ու երկու շրջանի ընթացքում արտակարգ իրավիճակներ եղան, թեև տիեզերանավը պատվով տարավ այդ փորձությունները, ավելին, դրա ստեղծողների համար անօգուտ չեղավ։

Նիկոլայ Պետրոսյանը հարցազրույցներից մեկում հիշում է,  որ այն ժամանակ անհասկանալի պատճառներով տիեզերանավը կտրուկ մանևր արեց մոտ 11 կիլոմետր բարձրության վրա։ Այն 180 աստիճանի օղակ արեց, ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկրում փոթորկային քամու մասին զգուշացում ստանալուց հետո «Բուռանի» ավտոմատիկան որոշել էր լրացուցիչ մարել արագությունն ու ավելի անվտանգ  հետագծով վայրէջքի գնալ։

Կարելի է պատկերացնել այն մարդկանց հուզմունքը, որոնք Բայկոնուրում էին. «Բուռանի» հետ կապը կորել էր, թռիչքների կառավարման կենտրոնից նույնիսկ տիեզերանավի ինքնաոչնչացման խուճապահար կոչեր էին հնչում։

Այդ համակարգը նախատեսված էր այն դեպքերի համար, երբ գերգաղտնի սարքին կսպառնար այլ պետության տարածքում հայտնվելը։ Իրավիճակը փրկել է ավիացիայի գեներալ–լեյտենանտ Ստեփան Միկոյան, որը պատասխանատու որոշում էր կայացրել` սպասել։ Հաշված, բայց անվերջ րոպեների ընթացքում «Բուռանը» կապի դուրս եկավ ու վայրէջք կատարեց Բայկոնուրում, որտեղից և թռել էր։

Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա
Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո

Չափազանցություն չի լինի պնդել, որ ամերիկացիները նախանձով էին նայում «Բուռանին», ու ՆԱՍԱ–ն ծրագրի հանդեպ անկեղծ հետաքրքրություն ուներ։ Սակայն ճակատագիրն այլ կերպ որոշեց։

Խորհրդային միությունը փլուզվում էր, տիեզերանավեր ստեղծող համակարգը առանց ֆինանսավորման մնաց ու տապալվեց, տիեզերքն էլ հետաքրքրում էր արդեն միայն նվիրյալներին։ 1990 թվականին աշխատանքները կանգնեցին, երեք տարի անց դրանք պաշտոնապես դադարեցվեցին, իսկ 2002 թվականին տիեզերք թռած «Բուռանը» տարօրինակ կերպով ոչնչացվեց Բայկոնուր համալիրի տանիքի փլուզման ժամանակ։

...Իսկ հետո եղավ ամերիկյան «Կոլումբիա» շաթլի աղետը, որից հետո դադարեցվեց նաև «Սթեյլ Շաթլի» ամբողջ ծրագիրը։ Ամերիկացիները նորից հույս էին կապում «Բուռանի» ուղղությամբ աշխատանքների վերսկսման հետ:

Ասում են` վերջերս այս վսեմ նախագծի մշակումներից ներառվում նաև ռուսական այլ նախագծերում։

Լրահոս
0