00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոնց որ Նոր տարվա լիմոնադ լինես»․ ինչպես էին հայերը դիմավորում Ամանորը նախկինում և հիմա

© Photo : Unsplash / Jed OwenНовогодний стол
Новогодний стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր մարդ նշում է Նոր տարին իր պատկերացումների, հնարավորությունների ու վերջին երեսուն տարիների ընթացքում ձևավորված որոշակի ավանդույթների համաձայն։ Բնականաբար, Հայաստանի տեղի ունեցած հասարակական քաղաքական ֆորմացիայի փոփոխությունը պետք է ուղղումներ մտցներ սիրելի տոնը նշելու ավանդույթների մեջ։

«Կորպորատիվ» բառն այն ժամանակ դեռ չկար, թեև աշխատանքային կոլեկտիվները նշում էին եկող Ամանորը աշխատակիցների նեղ շրջանով։ Հազվադեպ էր լինում, որ քիչ թե շատ խոշոր հաստատությունը աշխատակիցների երեխաների համար Ամանորին նվիրված հանդես չանցկացնի։ Այն ժամանակ մեզ որպես նվեր տալիս էին այն, առանց ինչի այսօր հնարավոր չէ պատկերացնել Նոր տարվա սեղանը․ նվերների համար նախատեսված պարկում մի քանի կոնֆետ ու մանդարին էր, երբեմն նարինջ ու ինչ-որ վաֆլի։

Ի դեպ, եթե հիմա մանկական ներկայացումներն ու հանդեսները միայն մի քանի թատրոններում են կայանում, ապա քառասուն տարի առաջ դրանք համատարած բնույթ էին կրում  ու հասանելի էին բոլորին։ Առանց բացառության բոլոր թատրոնները նման ներկայացումներ էին բեմադրում, դրան գումարած Սպաների տունը (որը հիմա չկա), Տպագրիչների տունը (այն պայթեցրած առաջին տպագրության դիմաց էր)։ Էլ չենք խոսում ստեղծագործական  միությունների, Ֆիզիկոսի տան ու նման այլ գիտական հաստատությունների մասին, ներառյալ Գիտությունների ակադեմիան։

Новогодний стол - Sputnik Արմենիա
Կենաց ասեք և չմոռանաք սեղանի գլխին նստեցնել ձեր տան մեծերին. Նոր տարվա հուշաթերթիկ

Նոր տարվա հանդեպ անհագ ու ֆանատիկ սերը հենց այն ժամանակվանից է եկել։ Այս տոներն այն ժամանակ, գրեթե բոլորը, բացառապես պաշտոնապես էին նշվում, դժվար թե, օրինակ, մայիսի մեկին հյուր գնային։ Կամ նոյեմբերի յոթին։

Ահա և Ամանորը մնացել էր միակ համաժողովրդականը, որը ծանրաբեռնված չէր պարտադիր ձանձրալի կուսակցական հավաքներով ու դատարկ խոսակցություններով։ Երևանի գլխավոր հրապարակում տոնածառ կար, ներկայիս տոնածառի համեմատ այն փոքր էր, մոտ 20 մետր բարձրություն ուներ, բայց այն բնական էր, այլ ոչ թե կտորներից հավաքած։

Իսկ բնական եղևնիներ ամեն քայլին վաճառում էին, ու դրանք թանկ չէին։ Ի դեպ, անտառներին ոչ մի վնաս չէին տալիս․ փոքր Հայաստանում երկու տնկարան կար, որոնք հատուկ Նոր տարվա համար եղևնիներ էին աճեցնում։ Նոր տարուց առաջ, համախորհրդային գլխավոր քարտուղարից հետո Հայաստանին շնորհավորում էր անգերազանցելի Նառա Շլեպչյանը։ Գլխավոր քարտուղարների մրմնջոցը բաժակների զնգոցների ներքո էին լսում, իսկ Շլեպչյանին լսում էին ու հետո երկրորդն էին լցնում։

Տարօրինակ է, բայց փաստ․նախատոնական հերթերը գաստրոնոմներում ինչպես կային, այնպես էլ մնացել են։ Փոխվել է տեսականին, բայց երշիկի կամ լիմոնադի հերթն այն ժամանակ էլ անվերջ էր, ինչպես այսօր սուպերմարկետների դրամարկղերի մոտ։ Հատկապես, որ մեր սուպերմարկետները սովորություն ունեն ամենաթեժ պահին ունեցած քսան դրամարկղից միայն երեքը բացեն։ Ոչ մի ձև չեմ հասկանում՝ ինչի հետ է դա կապված։ Իսկ լիմոնադի համար հերթ կանգնել, թե դրամարկղի`հաճախորդի համար միևնույնն է։

Новогодний прием с участием бизнесменов в админстрации президента - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի տոնական ուղերձը մարգարեակա՞ն էր. համերաշխությունից մինչև Ֆրանկլին Գոնսալես

Ի դեպ, այն ժամանակից է եկել հիմա մի քիչ մոռացված «ոնց որ Նոր տարվա լիմոնադ լինես» արտահայտությունը։ Այն ասում էին մարդուն, ում հազվադեպ էին տեսնում։ Ամանորի նախաշեմին լիմոնադը գրեթե ամենադեֆիցիտ բանն էր, ու հաճախ այն բացահայտորեն վատն էր․ քաղցր չէր, մեջը գրեթե գազ չկար, գործարաններն օգտվելով բարձր պահանջարկից գումար էին տնտեսում։

Բայց այն հնարավոր չէր նախապես գնել, քանի որ այն ժամանակ ըմպելիքների մեջ այդքան կոնսերվանտներ չէին լցնում ու լիմոնադը պարզապես փչանում էր։ Ինչպես և գարեջուրը, ի դեպ։ Ասես հիմա է, որ դրանց ժամկետը մեկ կամ երկու տարի է․ այն ժամանակ առավելագույնը մեկ շաբաթ էր։

Երեսուն-քառասուն տարի առաջ համացանցի, համակարգիչների ու սմարթֆոնների բացակայության պայմաններում հեռուստացույցը ժամանցային դիվայսների շարքում միանշանակ առաջատար էր։ Բայց մի պարադոքս կա. Ամանորին նվիրված հեռուստածրագրերն այն ժամանակվանից գրեթե չեն փոխվել ու պահպանվել են նույն ֆիլմերն ու (սարսափելի է) տոնական համերգների կատարողների կազմը։ Եթե մաեստրոներից ոմանք բնական պատճառներով դուրս էին մնում, ապա երգերը միշտ նույնն էին։

Տասնամյակներով տևած դեժավյուից փրկություն են դառնում սոցցանցերն ու սմարթֆոնները․ մենք արդեն դիմավորում ենք Ամանորն ամեն մեկս մեր սմարթֆոնի մեջ մտած, մատով փորփրելով այն ու չուզելով կտրվում ենք էկրանից, որ խոզի բդի հերթական կտորն ուտենք։

Լրահոս
0