05:29 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի

Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի

© Sputnik / Dmitrii Pisarenko
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Դմիտրի Պիսարենկո
28610

Դարերի հատման կետում Սևանա լճում ձկների ճգնաժամ առաջացավ։ Լճում ձուկ կար, բայց որսալու համար մեծ ռիսկ էր պետք։ Բազմաթիվ սահմանափակումները ձկնորսներին որսագող դարձրին։ Sputnik Արմենիայի սյունակագիր Դմիտրի Պիսարենկոն հիշում է, թե ինչպես մոտ քսան տարի առաջ Սևանում սկսվեց խեցգետիններ որսալու բումը։

Մինչև այսօր էլ Սևան տանող ճանապարհին երիտասարդ տղաներ են կանգնած, որոնք առաջին հայացքից անցորդներին անհարգալից ժեստ են ցույց տալիս։ Այնինչ նրանք հասկացնում են, որ թարմ ձուկ են վաճառում։ Նրանք հիմնականում Ծովագյուղի բնակիչներ են, որտեղ բոլորի լվացքի պարաններին չորանում էր Սևանի հայտնի սիգը։

Թեև լիճը կայուն եկամուտ էր տալիս, բայց Ծովագյուղի բնակիչները 21-րդ դարի սկզբին իրենց սկսեցին զգալ ոչ այնպես, ինչպես ձուկը ջրում։ Ձկան որսը բացարձակ չէր վերահսկվում, և կենսառեսուրսների պահուստները սկսեցին սրընթաց տեմպով նվազել։ Իշխանությունը սահմանափակումներ մտցրեց և խստացեց կանոնները։ Պարզ ասած, տեղի ձկնորսներին ցույց տվեցին, թե որտեղ են ձմեռում խեցգետինները։

Սակայն դա չկոտրեց Ծովագյուղի տոհմական ձկնորսներին։ Նրանք հասկացան, որ «չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ»։ Եվ սա զուտ խոսքեր չեն։ Լճում միշտ է խեցգետին եղել, բայց մինչ այդ որևէ մեկի մտքով չէր անցել, որ այդ կանաչ էակները կարող են եկամուտ բերել, այն էլ` դոլարով։

Սևանի էկոլոգիան թույլ է տալիս, որ խեցգետիններն արագ բազմանան և առանձնահատուկ համ ունենան։ Ծովագյուղում խեցգետիններ որսալու բում սկսվեց։ Առավոտյան որսած խեցգետինը երեկոյան կարող էր մատուցվել եվրոպական մեծ համբավ ունեցող ռեստորանի հաճախորդին։ Սակայն դրանից Սևանի ձկնորսների բարեկեցությունը, ցավոք, չփոխվեց։

Փորձառու գնորդները մեկ կիլոգրամ խեցգետինը գնում էին մոտ 2 դոլարով, այնինչ Եվրոպայում միայն մեկ խեցգետինը հինգ անգամ թանկ էր։

Խեցգետինների որսի զանգվածային մոլուցքը Սևանի ափի բնակիչների համար գումար վաստակելու լավագույն միջոց դարձավ։ 20 տարի անց լճում ձկան և խեցգետնի որսի մասշտաբներն արդեն այն չեն, բայց Ծովագյուղի բնակիչները հույս ունեն, որ կյանքը մի օր կփոխվի դեպի լավը, ինչպես հայտնի ասացվածքում. «Когда рак на горе свистнет»։

Ըստ թեմայի

«Սևանը երբեք այսպիսին չեք տեսել». 22-ամյա Հայրապետը զբոսաշրջիկներին նոր տրանսպորտ կնստեցնի
Սևանում սիգ որսացողներին բերման են ենթարկել. պայքարն ուժեղացվում է
Ծովագյուղը, կամ ինչպես է ապրում ոչ ձկնորսը ձկնորսների գյուղում
թեգերը:
Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ