10:07 22 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը

«Լուսավորներն» ու «բարգավաճները» ընտրազանգված են հավաքում. մյուսներն էլ են արթնանում

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
205 0 0

Վերջին օրերին խորհրդարանում տեղի ունեցող բուռն քննարկումները, որոնք սկսվել են պետական տուրքերի հարցից, վերածվել են պետական պաշտոնների համար ներկայացված թեկնածությունների կոպիտ քննարկումների ու նույնիսկ անձնական հարաբերությունները պարզելու։ Երևի, հարցը նույնիսկ ցեմենտն ու Ծառուկյանի գործարանները չեն. ընտրազանգվածի համար պայքար է մեկնարկում։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր առաջնորդի թիկունքում, իհարկե, կանգնած է լինելու ու պաշտպանելու է նրա շահերը, սա բնական է։ Բայց սա միայն մեդալի մի կողմն է, ինչպես և իրեն որպես ընդդիմություն դիրքորոշող խորհրդարանական այլ խմբակցության` «Լուսավոր Հայաստանի» օրեցօր ավելի կամակոր է դառնալը։

Բոլոր հարցերը ցեմենտի, պետական տուրքերի ու նախարարների քանակության մասին իհարկե թույլ են տալիս խորհրդարանական մեծամասնությանն ու ընտրողներին հասցնել կուսակցությունների դիրքորոշումները, բայց ակնհայտ է, որ դիրքորոշումները բարձրաձայնելը կիրառական նշանակություն չեն ունենալու. մեծամասնության ձայների գերակշիռ լինելը ապահովված է. այն տապալում է այն ամենը, ինչն իրենից չի բխում։

Ու այստեղ արդեն կարևոր չէ, արդյո՞ք ընդդիմությունը օգտակար, խելացի բաներ է առաջարկում, թե ոչ։ Միևնույն է, նրանց առաջարկները չեն անցնելու, և կուսակցությունները չեն կարող չհասկանալ դա, թեկուզ եթե նիստերի դահլիճից ցուցադրաբար հեռանան։ Իսկ ահա մեդալի երկրորդ կողմում է ձայների համար պայքարը առաջիկա ընտրություններում, անկախ այն բանից, թե դրանք, երբ կկայանան։ Մի օր պետք է կայանան, չէ՞։

ԲՀԿ–Լուսավոր Հայաստան բացահայտ համագործակցությունն իշխող կուսակցության հետ սկսվեց «թավշյա» իշխանափոխության առաջին օրերից, իսկ վերջացավ այն օրը, երբ նրանք խորհրդարան անցան, հիմա նրանք պետք է ընտրազանգված հավաքեն։ Որտեղի՞ց այն կհայտնվի իշխող ուժի գերակշռության պայմաններում։ Ամեն ինչ պարզ է։

«Հետթավշյա» էյֆորիայի անկման բնական գործընթաց է ընթանում, ու նոր իշխանության օգտին քվեարկելու պատրաստ հսկայական զանգվածից սկսում են կտոր–կտոր պոկել հնարավոր ընտրողների ձայները։ Այդ ձայները պետք է հնարավորինս գրավել. դա էլ է լրիվ նորմալ ու բնական գործընթաց։

Այլ բան է, որ նոր իշխանությունն ինքն է հաճախ նպաստում, որ իրենցից կտորներ պոկվեն ու ազատ նավարկության մեկնեն մինչև կհանգեն որևէ այլ քաղաքական ուժի։ Նման գործողությունների օրինակներն ակնհայտ են. կառավարական շենքի վերանորոգման ու Քաղաքացու օրվա տոնակատարության համար գումար տրամադրելու մասին որոշումները միայն պակասեցրեցին նոր իշխանության օգտին ձայները։

Այդ որոշումները չէին կարող ավելացնել նրանց երկրպագուների քանակը։ Ու հասկանալի է` ինչու. դժվար թե կա որևէ մեկը, որը մինչ այժմ նոր իշխանության երկրպագուն չէր ու հիացավ պետական բյուջեի հաշվին իրականացնելիք վերանորոգմամբ ու տոնախմբության կազմակերպմամբ։ Այսինքն` ընտրողների ձայների առումով իշխանության այդ գործողություններն ակնհայտորեն վնասաբեր են։ Միաժամանակ հաստատ կան այնպիսի մարդիկ, որոնք ժամանակավրեպ են համարում նման ծախսերը հսկայական արտաքին պարտք ու խնդիրների, այդ թվում` տնտեսական, բազմատոննանոց բեռ ունեցող ոչ հարուստ երկրի համար։

Սակայն կայանալիք (թեկուզ և ոչ այդքան շուտ) ընտրություններին կամաց–կամաց սկսում են պատրաստվել ոչ միայն խորհրդարանական ուժերը։  Արտախորհրդարանական ուժերն էլ են սկսում դուրս գալ գրոգի ու անորոշության վիճակից. նրանց շարքերում նկատվում է թեկուզ և ոչ աշխույժ, բայց օրեցօր ավելացող շարժում։

Կուսակցությունները սկսում են հայտարարություններ անել, իրենց տեսակետները բարձրաձայնել, դուրս գալ ուժերի անկման վիճակից, որի մեջ դրանք ընկել էին մոտ մեկ տարի առաջ։ Դրանց շարքերում սկսվում են փոփոխություններ, տեղափոխություններ ու վերագնահատումներ տեղի ունենալ։ Շատ հնարավոր է, որ նոր ուժերի սաղմեր են ձևավորվում։ Իսկ թե դրանք ինչի  կվերաճեն, մոտակա ժամանակում կերևա։

Այս տեսակետից առանձնանում է Հանրապետական կուսակցությունը, որը գնալով ավելի բարձրաձայն է հայտարարում իր հավակնությունների մասին։ Անկեղծ ասած, անհասկանալի է` ինչի վրա կարող են հույսը դնել հանրապետականները առանց արմատական ռեբրենդինգի, ընդհուպ մինչև անճանաչելի դառնալը, ու առանց անձանց բավարար չափով փոփոխությունների։ Եթե կուսակցությունը պահպանի նախկին տեսքն ու ոճը, այն ոչ մի բանի հույս չի կարող ունենալ, թեև որոշ հանրապետականներ կարող են չհամաձայնել այս կարծիքի հետ։ Նրանք հաստատ իրենց փաստարկներն ունեն։

Քաղաքական կյանքը հետզհետե ակտիվ փուլ է վերադառնում։

Իհարկե, չեն բացառվում անսպասելի շրջադարձերն ու զարգացումները, բայց հաշվի առնելով` ինչ անշտապ են դրանք տեղի ունենում, ոչ ոք ֆորս մաժորի չի սպասում։ Այդ պատճառով էլ առանց շտապելու են աշխուժանում։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչու Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում
Սերժ Սարգսյանը կխոսի և ոչ մեկ անգամ. Շարմազանով
Շարմազանով. «Սանասարյանի հետ տեղի ունեցածը խոսում է Փաշինյանի իշխանության ֆիասկոյի մասին»
Դոյդոյան. «Իշխանափոխությունից հետո բացառվել է մեկ կենտրոնից հրահանգների իջեցումը»
Ի՞նչ է` հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալվել. Ցոլակյանը` Դավիթ Սանասարյանի մասին
Ինչ են բանակցում Ալիևի հետ. Բաբայանը Փաշինյանին կոչ է արել կանգ առնել և փոխել ուղղությունը
Ինչու էր մինչև հիմա սեղմված գազը վաճառվում խմ-ով. պարզաբանում է մասնագետը
Սամվել Բաբայանը լուրջ մրցակիցներ չի տեսնում 2020 թվականի Արցախի ընտրություններում
Ռոբերտ Քոչարյանը մարդկանց կրակելու հրաման չի տվել. Սամվել Բաբայան
«Փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա». Սամվել Բաբայանը` Հոկտեմբերի 27-ի մասին
թեգերը:
Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ