10:02 25 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Էրդողանի քաղաքական ուժի կողմնակիցը

«Հայոց ցեղասպանություն չի եղել, բայց երաշխիք չկա, որ չի լինի». Թուրքիան սիրող հայերի համար

© AFP 2018 / OZAN KOSE
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
153941

Այն օրերին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցը, մեր ուշադրությունը բնականաբար գամված էր «Ծիծեռնակաբերդին»։ Սակայն զուգահեռաբար դրա հետ կապված այլ իրադարձություններ էլ էին տեղի ունենում։ Դրանք նշանակալի չհամարելը մեծ սխալ գործելու վտանգ է պարունակում։

Իհարկե, Թուրքիայի նախագահը, որն ամեն ապրիլ կոչ է անում պատմաբաններին անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային ու մաքրած թուրքական արխիվներին, չէր կարող ձայն չհանել. լռելու կարողությունն ընդհանրապես բնորոշ չէ Էրդողանին։ Նա իր ոճով է խոսել, խոսել է այնքան շատ ու այնքան սուտ, որ հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը ստիպված էր մեկնաբանել Էրդողանի խոսքն ու որակել դա  «ծայրահեղ ատելության խոսք»` համարելով այն վիրավորական ու նույնիսկ կոչ անելով  համաշխարհային հանրությանը ուշադրություն դարձնել դրան։

Մինչդեռ Firat News Agency–ի փոխանցմամբ` Ռոժավայում, Սիրիական Քրդստանում ապրիլի 24–ին հայտարարվել է Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի մասին. նա ահաբեկիչների հետ կռվում մահացած հերոս է։ Էթնիկ ռազմական ստորաբաժանման ստեղծման նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և թուրքական օկուպացիայի դեմ պայքարն է։

«Որպես հայ ժողովրդի զավակներ, որոնց նախնիները սպանվել կամ տեղահանվել են Ցեղասպանության ժամանակ, մենք այսօր հավաքվել ենք, որ պաշտպանենք սիրիական Քրդստանը ԻԼԻՊ–ի ֆաշիստական հարձակումներից և թուրքական պետությունից, ու Ռոժավայում հեղափոխության ամրապնդման համար։ Ելնելով այն բանից, որ ժողովուրդը չունի ոչինչ, եթե չունի բանակ, մենք ձևավորել ենք դեռ փոքր բրիգադ`հայ ու Ռոժավայի բոլոր ժողովուրդների պաշտպանության համար»,  – նշվում է այդ առիթով տարածված հայտարարության մեջ։

Ահա մեկ այլ հաղորդագրություն` Hawar News Agency քրդական լրատվական գործակալությունը փոխանցում է, որ ապրիլի 23–ի երեկոյան թուրքական բանակի օկուպացիայի տակ գտնվող սիրիական Ալ–Բաբ քաղաքում «թուրք պայմանագրայինների ու այնտեղ ապրող հայերի միջև դաժան բախումներ» են տեղի ունեցել։ Թուրք պայմանագրայինները Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին սադրիչ հարձակումներ էին կատարել հայ ընտանիքների վրա։

Գործակալությունը պնդում է, որ մի քանի թուրք պայմանագրայիններ հրազենային վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են Ալ–Բաբի քաղաքային հիվանդանոցներ, նրանց անունները հայտնի են։ Նրանցից մեկի ոտքն է վնասվել, մյուսի մեջքը, երրորդի ազդրը:  Վնասվածքների բնույթը վկայում է այն մասին, որ թուրքամետ ահաբեկիչները փախչում էին։ Գործակալության տվյալներով` զինված բախումները շարունակում էին գիշերվա ու հաջորդ առավոտվա ընթացքում։

Ermenihaber հարթակը մեջբերում է  ոմն Թունջայ Սեյդիօղլուի, որը «Լավ» կուսակցության Տրապիզոն նահանգի Արաքլի քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ է։

Չորեքշաբթի նա Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի»։

Հետո թուրք լրագրողները բռնել էին նրան, նա սկսել է հիմարություններ դուրս տալ ու ներողություն խնդրել, բայց դա արդեն կարևոր չէ։

Բավակա՞ն է։ Հիշեցնեմ, այդ ամենը տեղի է ունեցել գրեթե երկու օրվա ընթացքում. իսկ քանի՞ նման դեպք է տեղի ունենում տարիներ շարունակ՝ ամեն օր։ Սա պետք է կարդան հայ–թուրքական սահմանի բացման չափից դուրս խաղաղասեր կողմնակիցները, այն մարդիկ, որոնք մանտրայի պես կրկնում են, որ Թուրքիան արդեն այն նույնը չէ, ինչ ավելի քան հարյուր տարի առաջ։  Մեզ մոտ այդպիսի մարդիկ կան, թեև, փառք Աստծու, նրանք քիչ են։

Նրանք, դատարկ տեղում իրենց խաղաղասիրությամբ, պետք է անգիր անեն Չերչիլի խոսքերը խայտառակության ու պատերազմի միջև ընտրության մասին։ Նույնիսկ եթե այդ խոսքերը Չերչիլը չի ասել, դրանք միևնույնն է ճիշտ են։ Բարեբախտաբար,  մենք պաշտպանության նախարարություն ունենք, որը բնականաբար չի պատրաստվում պատերազմ սկսել, բայց չի խոսում ցանկացած գնով խաղաղության հասնելու մասին, այլ իրեն արժանապատիվ է պահում։

Էլ ի՞նչ ապացույցներ են պետք բացի թուրքական ոչ ամենափոքր կուսակցության գործիչներից մեկի խոսքերը։ Կասե՞ք, որ գործիչը խոշոր չէ, նրա բնակության վայրն անլուրջ է՝ ինչ–որ գյուղ է կամ ավան։

Դժվար թե ասեք, քանի որ ինքներդ էլ լավ հասկանում եք, որ դա արդարացում չէ։

Ըստ թեմայի

Ձևական պատրվակ և իրական կոտորած. եզդիներին և հայերին միավորած ողբերգությունը
«Թուրքիան ձախողվել է, ես ծնվել եմ ապրիլի 24–ին». Ալեքսիս Օհանյանը տոնելու և սիրելու է
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական
«Իրականում». ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չեն հարթվում Ռուսաստանի ու Իսրայելի պատճառո՞վ
Մայրը երեխային նետել է ժայռից` եղբորը փրկելու համար. Դեր Զորի սարսափելի երկար ճանապարհը
Գնել ապագան կամ լաց օրորոցայինից. ինչպես էին Ցեղասպանության տարիներին փրկում հայ որբերին
«Արյունոտ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան». ումի՞ց է սկսվել ցեղասպանությունը
Երբեք չենք մոռանա. ռուսաստանաբնակ հայերի հուզիչ գրառումները Հայոց ցեղասպանության մասին
Հերոս հայի հիանալի զինվորական կարիերան. ի՞նչ է արել տանկիստ Մնացականովը պատերազմի ժամանակ
թեգերը:
Սիրիա, Հայաստան, Ցեղասպանություն, Թուրքիա

Գլխավոր թեմաներ