10:22 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Ջութակներ

Գերմանական ճշտապահությամբ, ռուսական անձնագրով երևանցի մաեստրոն. ինչպես նրան չաքսորեցին

© Sputnik / Алексей Даничев
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
22820

Այն ինչ ռուսների համար լավ է, գերմանացիների համար մահ է։ Իսկ հայերի՞ համար. իսկ հայերի համար գերազանց է։ Որևէ տեղ չի շտապում, սակայն միշտ հասցնում է, թող որ նույնիսկ ուշանում է։ Խոսքը, ինչպես հասկացաք, ճշտապահության մասին է, որը ոմանք անվանում են արքաների, մյուսները` տաղտկալի մարդկանց քաղաքավարություն։

Դմիտրի Լեկգերը ոչ մեկն էր, ոչ մյուսը, նա գերմանացի էր։ Հաստատվել էր Երևանում անցած դարի 20-ականների վերջին, և եթե 7 տարի առաջ դուք հայտնված լինեիք Սվերդլով և Տեր–Գաբրիելյան փողոցների խաչմերուկում, ապա կարող էիք տեսնել այն տունը, որտեղ ապրել է Լեկգերը։

Ի՞նչ էր Երևանում անում մի մարդ, որն իրեն անվանում էր «ծնունդով գերմանացի, անձնագրով ռուս»։ Դասավանդում էր կոնսերվատորիայում, սովորեցնում էր ջութակ նվագել. դասավանդեց բազմաթիվ ուսանողների, որոնք հետագայում հայտնիներ դարձան այդ ասպարեզում։ Խիստ էր ուսուցանում` վարժեցնելով տիպիկ գերմանական ճշտապահության։

Обложка книги Армена Будагяна «Дмитрий Николаевич Лекгер»
© Photo :
Դմիտրի Լեկգեր

Մաեստրոյի սաներից մեկի` Լևոն Մամիկոնյանի հուշերից։ Եվ այսպես ի՞նչն է հաճո գերմանացուն։

«Ես 5-րդ դասարանի աշակերտ էի և Դմիտրի Նիկոլաևիչի տուն էի գնում ջութակի դասերի։ Ձեռքի ժամացույց չունեի, ժամ հարցնում էի անցորդներից։ Մի օր չկարողացա ճիշտ հաշվարկել ժամանակը, և եկա նրա մոտ 5 րոպե շուտ։ Դուռը բացելով` Լեկգերը խնդրեց ինձ ճիշտ ժամանակին գալ։ Նրա տան մոտ մի փոքր սպասելով (ինչպես ինձ թվաց 5 րոպեից ոչ ավելի)` ես կրկին ներս մտա։ Այս անգամ նա փաստեց, որ ես 3 րոպե ուշացել եմ և զրկեց դասից` հայտարարելով, որ մնացած 42 րոպեի ընթացքում չի հասցնի ինձ հետ հաղթահարել աշխատանքի անհրաժեշտ ծավալը...»։

Երևանաբնակ գերմանացու ճշտապահությունը համադրվում էր էկզեկուցիայի աստիճանի խստության հետ։

Զոյա Պետրոսյանը Հայաստանի վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ «Իմ սիրելի աշակերտուհուն` որպես հիշատակ, սիրով` Դավիթ Օյստրախից». իր լուսանկարի վրա Զոյայի համար կգրի ականավոր ջութակահար Օյստրախը։

Հանճարեղ Օյստրախը չէր լինի Զոյա Պետրոսյանի ուսուցիչը, եթե խիստ Դմիտրի Լեկգերը նրան սենյակներից մեկում չփակեր և չստիպեր երկու ժամ նվագել առանց դադարի, մինչև ուսուցչի բոլոր պահանջները չբավարարվեին։ Ո՛չ Իրինա Անտոնովնայի (Լեկգերի կինը) թախանձանքը, ո՛չ իմ նվնվոցը որևէ ազդեցություն չէին գործում. ես փակ սենյակից չէի դուրս գալիս, մինչև նշված ժամանակը», – հետագայում հիշում էր Զոյա Պետրոսյանը։

Էլ ինչն էր սովորական  երևանցիներին գրավում արտասովոր գերմանացի Լեկգերի մեջ։ Հավանաբար` շատ բան, սակայն երկու բան հաստատ. Գվադանինիի ջութակը, որը քաղաքում նման դասի միակ գործիքն էր և մոտոցիկլետը, որով մաեստրոն, աշակերտների հիացած հայացքների առաջ, դուրս էր թռչում իր տան դարպասից։

Ո՞ւր էր շտապում։ Շրջում էր փողոցներով։ Սակայն ոչ աննպատակ, այլ այցելում էր աշակերտներին` տեսնելու համար, թե ինչպես են պատրաստում դասերը։ Քաղաքից դուրս էր գնում, սակայն ոչ մոտ տեղեր, այլ ճանապարհորդում էր ամբողջ Հայաստանով, ուզում էր ճանաչել և հասկանալ երկիրը։ Վերադառնալով անձամբ էր մոտոցիկլետը քանդում և հավաքում։

... Այնուհետև պատերազմ սկսվեց։ Սակայն դեռ դրանից առաջ` 1930 թվականին, Երևանի կոնսերվատորիայից հեռացրել էին և  ճամբար ուղարկել ուսումնական հաստատության հիմնադիրներից մեկին` Վիլհելմ Ավգուստի Շպերլինգին։

Լեկգերների տանը նույնպես դռան գիշերային թակոցի էին սպասում։ Սակայն որքան էլ տարօրինակ է, նրա հետևից չեկան։ Գուցե, այն պատճառով, որ անձնագրում գրված էր «ռուս»։

Սակայն Երևանից, ամեն դեպքում, ստիպված էր մեկնել։ Լեկգերը աջակցեց պրոֆեսոր Կուշնարևի տեսությանը «ջութակահարի ձախ ձեռքի ակտիվացման մասին», իսկ նման բան, պարզվում է անել չէր կարելի։

Ո՞վ է Տիգրանը, կամ ինչպես տաղանդավոր մասնագետներին բերենք Հայաստան

1948 թվականին նա Լվով է տեղափոխվում, աշխատում կոնսերվատորիայում որպես նվագախմբային գործիքների ամբիոնի վարիչ և այդ պաշտոնը ստանձնում է մինչև կյանքի վերջ` 1980 թվականի մայիս։

Հարց. Լեկգերի ինչի՞ն էր պետք այդ ամենը։ Պատասխան. այն պատճառով, որ պրոֆեսորի տան գրեթե հարևանությամբ (Սպանդարյան փողոցում) ապրում էր Իրինա Մարտիրոսյանը` ի վերուստ երաժշտական տվյալներ և ունակություններ ունեցող աղջիկը։ Հասկանալի է, որ նա սկսել էր սովորել Լեկգերի մոտ։ Ավարտել ջութակի 10 դասարանը։ Պետք էր շարունակել աճել։ Եվ առանց Դավիթ Օյստրակի գործը գլուխ չէր գա։ Եվ այդ ժամանակ Դմիտրի Լեկգերը իր սրտի թելադրանքով և իր իսկ միջոցներով  տոմս է գնում և աղջկան Մոսկվա բերում։

Իրինա Լևոնի Մարտիրոսյանը հայտնի ջութակահարուհի է դառնում, բացի այդ նաև Դուբնայից հայտնի ֆիզիկոս` Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի կինը։

Ի դեպ Լեկգերի մասին խնդրել է գրել հենց Յուրին։ Որպեսզի ճանաչեն և հիշեն։

թեգերը:
Գերմանիա, Ռուսաստան, երաժշտություն, երաժիշտ, Երևան

Գլխավոր թեմաներ