01:11 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Անաստաս Միկոյանն ու Ֆիդել Կաստրոն

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»

© Sputnik /
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
28610

«Հետպատերազմական ԽՍՀՄ-ում Անադիր» ռազմական գործողությունը թերևս առավել գաղտնիներից էր։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է Կարիբյան ճգնաժամի հանգուցալուծման պատմությունը, որում երկու հայ կարևոր դերակատարություն են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. 1962 թվականի ամռանը տասնյակ ուղևորատար նավեր ավելի քան հիսուն հազար զինվոր ու սպա վերցրին։ Անհայտ ուղղությամբ մեկնողների ուղեբեռի մեջ կաճյակներ, քուրքեր, ականջակալներով գլխարկներ ու դահուկներ էին, ինչից կարելի էր եզրակացնել, որ նավերը Հյուսիս են ուղևորվելու։

Մինչդեռ բաց օվկիանոս դուրս գալուց հետո դրանք փոխեցին իրենց ուղղությունը դեպի հարավ։ Արմավենիների տակ դահուկ քշելու՞։ Ոչ մի կերպ։ Այդ դեպքում, ինչի՞ համար էր այս դիմակահանդեսը։ Ամերիկյան հետախուզության, որը օդում շուրջօրյա հետևում էր այն ամենին, ինչի վրա խորհրդային դրոշ կար։

Այսպես սկսվեց «Անադիր» ծածկագրական անվանումով գործողությունը, որի մասին գիտեին խորհրդային քաղաքական ու ռազմական ղեկավարության չափազանց նեղ շրջանակի ներկայացուցիչները։ Պատկերացնելու համար․ նավապետներն իմանում էին նավարկության վերջնական կետի մասին նավահանգիստներից դուրս գալուց մի քանի օր հետո։ Հետո պարզվել է, որ նրանց երեք փաթեթ էին տվել, դրանք կարելի էր բացել միայն խիստ հաջորդականությամբ։

Սկզբում նավապետներն իմացան, որ պետք է անցնեն Բոսֆորի նեղուցով։ Անան։ հետո բացեցին հաջորդ փաթեթը։ Այնտեղ հրաման էր․ ուղղությունը՝ Ջիբրալթար։ Ու միայն Ատլանտյան օվկիանոս հասնելուց հետո բացեցին երրորդ փաթեթը, որտեղ նշված էր, որ վերջնակետը Կուբա կղզին է։

Սիրո միաբանության գլխավոր միանձնուհու խոստովանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ինչի՞ց էր սկսել այդ իրարանցումը։ Այն բանից, որ Կուբայից վերադարձած Միկոյանը հայտնել էր Խրուշչովին, որ ամերիկացիները գրեթե անխուսափելիորեն հարձակվելու են Ազատության կղզու վրա։

ԽՍՀՄ-ի ղեկավարը կանչել էր պաշտպանության նախարարին ու հարցրել․

-Կուբան գրավելու համար ամերիկացիներին ինչքա՞ն ժամանակ է հարկավոր։

- Երեք-հինգ օր, - պատասխանել է Մալինովսկին։

-Փաստացի, չենք հասցնի օգնել։ Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր Թուրքիայում տեղակայված ամերիկյան հրթիռներին, մեր քաղաքներին հարվածելու համար։

- Տասը րոպե,  - պատասխանել է նախարարը։

-Իսկ մե՞ր հրթիռներին պատասխան հարվածի համար։

-Ամերիկայի տարածքին հասնելու համար քսան հինգ րոպե։

Դա մեղմ ասած մտահոգիչ էր։ Խրուշչովին առաջարկել էր գաղտնի կերպով Կուբա տեղափոխել որոշ քանակությամբ հրթիռներ՝ սպասարկող անձնակազմով, բայց դա կարող էր վատ հետևանքներ ունենալ․ վախենում էին ամերիկացիների արձագանքից ու միջուկային պատերազմից։

Հայ ժողովրդի ռուս զավակը, կամ անկախ Հայաստանում անհաղթ «հայկական վագրը» պարտվել էր

Արդյունքում հաղթեց անփոփոխ կանոնը․ ուժին կարելի է հաղթել միայն ուժով։ Որոշում կայացրին, զինվորականները ձեռքով (որ նույնիսկ Քազբյուրոյի գերգաղտնի արձանագրություններ տպող մեքենագրուհիները չիմանան)  կազմեցին գործողությունների պլանն ու «Անադիր» գործողությունը խորհրդային Անդրբևեռում մանևրերի տեսքով սկսեց թափ հավաքել։

Ի՞նչ պետք է աներ Բաղրամյանը. Կուբացիների հետ շփվելիս թույլ չտալ, որ հակառակորդը կղզու տարածք մտնի ո՛չ ծովից, ոչ՛ օդից ու այն անառիկ ամրոցի վերածի։

Ամերկացիների հարձակման դեպքում հրթիռային դիվիզիան պետք է հարվածեր ԱՄՆ-ի տարածքի կարևորագույն օբյեկտներին, ինչի համար գործողությունների երկուսից չորսուկես հեռավորություն ունեցող քառասուն հրթիռ պետք է ուղղված լինեին համապատասխան կողմեր։ Կարևորագույն թիրախներին հարվածելու համար դա լրիվ բավական էր։

Բաղրամյանը ղեկավարում էր տնտեսությունը, այնտեղ կային նաև ցամաքային զորամասեր․ չորս մոտոհրաձգային գնդերը փակում, պաշտպանում էին հրթիռները, նաև պատրաստ էին օգնել կուբացիներին ծովային կամ օդային դեսանտների հարձակման դեպքում։

Մինչդեռ նավերը (մեկի մեջ զինվորներն էին, մյուսի մեջ՝ հրթիռները) մոտենում էին Կուբայի ափերին, իսկ ՆԱՏՕ-ի հետախուզությունը չէր կարող հսկել մի քանի անգամ ավելացած նավերի հոսքը։ Լրտեսական արբանյակներն արդեն լուսանկարել էին տիեզերքից միջուկային լցոնով զենքը սակայն հրթիռներն արդեն մարտական հերթապահություն էին իրականացնում։ Ջերմամիջուկային պատերազմին բան չէր մնում։

Ու այստեղ միջամտում է մեկ այլ հայ՝ Անաստաս Միկոյանը, որը Խրուշչովի մոտակա համախոհն էր։ Պետք է նշել, որ Միկոյանը միջազգային հարցերը ուժի միջոցով լուծելու որոշման թերևս ամենավառ ընդդիմադիրներից էր ու որքան կարողանում  էր, փորձում էր խորհրդային ու կուբացի առաջնորդներին հետ պահել վտանգավոր քայլերից։ Դա նրան հաջողվեց, բայց ոչ միանգամից։

«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման

Այն պահին իրավիճակը հետևյալն էր․ Քենեդին իմացել էր, որ Կուբայում խորհրդային հրթիռներ կան ու արգելափակել էր կղզուն ծովով մոտենալու բոլոր հնարավորությունները։ Կրեմլը որոշում էր կայացրել կոտրել արգելափակումը միուջկային տորպեդաներով զինված սուզանավերի օգնությամբ։ Միկոյանին հաջողվում է համոզել Մոսկվային հեռացնել սուզանավերն ու իջեցնել Կարիբյան ճգնաժամի ջերմաստիճանը։

Հետո Միկոյանը բանակցությունների մեջ է մտնում ամերիկյան կողմի հետ ու համոզում է նախագահ Քենեդիին կտրուկ շարժումներ չանել։ Պայմանավորվում են։

Բայց պետք է նաև համոզել Կաստրոյին հրաժարվել Լատինական Ամերիկայում միակ միջուկային տերությունը դառնալու գայթակղությունից։ Կուբայի առաջնորդը չէր ուզում հրաժեշտ տալ խորհրդային հրթիռներին։ Այնուամենայնիվ, Միկոյանին հաջողվեց համոզել նաև Կաստոյին։

Պետք էր նաև Քենեդիից խոստում ստանալ, որ նա չի հարձակվի Կուբայի վրա, ինչի համար Հավանան պետք է համաձայներ, որ խորհրդային հրթիռների դուրսբերումը իրականացվելու է տեսուչների ու միջազգային վերահսկողության ներքո։ Հաջողվեց։

Կարիբյան ճգնաժամի օրերին մահացավ Միկոյանի կինը՝ Աշխենը, բայց նա չկարողացավ Մոսկվա գալ հուղարկավորությանը։

Լավ տղերքը և շիկահեր Ստելլան․ երևանցի «հեղինակությունների» և Արևմուտքի կովբոյների տարբերությունը

Եվ ահա մի բան էլ․ «Միջուկային պատերազմի առաջացման ռիսկ կա։ Հատկապես վերջին տարվա ընթացքում տեսանելի բացասական դինամիկա է նկատվում» (Սերգեյ Րյաբկով, ՌԴ փոխարտգործնախարար, 2019  թվականի սեպտեմբերի 12)։

 

Ըստ թեմայի

Մահացել է ծագումով հայ դերասան Շառլ Ժերարը` Բելմոնդոյի «հանցակիցը»
Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները
Երևան–Փարիզ ճակատագրական չվերթը կամ ինչպես Ազնավուրն ինքնագիր խնդրեց հայ երգչուհուց
Գնդակահարված հայերի ցուցակները կան, բայց նրանց հիշատակը հավերժացնող արձաններ չկան
թեգերը:
Երկրորդ համաշխարհային պատերազմ, հայեր, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ