22:03 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Արարատ 73

«Մեկ-զրո, օգուտ քեզ, Իշտոյանի կնիկն ես». «Արարատ-73»-ի լեգենդը 72 տարեկան է

© Sputnik / Долягин
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
19820

«Արարատ-73»-ի լեգենդ ու ժողովրդական ֆուտբոլային հերոս Իշտոյանը շնորհավորանքներ է ընդունում։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը հիշել է նրա փառքի ճամփան, որի ընթացքում անեկդոտներ էին հյուսվում։

Մհեր Մկրտչյանի մարմնավորած «Միմինոյի» հերոսը՝ դիլիջանցի Ռուբենը, ընկերոջը բացատրում էր, որ ստյուարդեսա Լարիսա Իվանովնան ամեն օր արտիստի է տեսնում, ակադեմիկոսի է տեսնում, Իշտոյանի՜ն է տեսնում, կարող է ձեռքով հպվել, դու ո՞վ էս նրա համար… Իշտոյանին է տեսնում:

Իրական փառքը տարիների հետ չի խամրում, իսկ ժողովրդական սիրո և բարի հիշողության շնորհիվ, նաև շարունակում է փայլել: Հայկական ֆուտբոլի առայժմ անհասանելի բարձրության՝ «Արարատ 73»-ի վառ աստղերից Լևոն Իշտոյանն այսօր ծննդյան 72-րդ հոբելյանն է նշում:

Ֆուտբոլիստի կարիերան բնօրրանը ներկայացնող «Շիրակում» սկսած Լևոն Իշտոյանը, իհարկե, իր լեգենդար թիմակիցների հետ նվաճել է ֆուտբոլային բարձունքներ՝ ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակ (1971թ.), ապա դարձել ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր՝ պատմական 1973-ին, նաև կրկնակի գավաթակիր՝ 1975-ին:

Футболист Левон Иштоян
© Sputnik / Долягин
Լևոն Իշտոյան

Բայց հարցը միայն ֆուտբոլը կամ ֆուտբոլային նվաճումները չեն, որոնք, իհարկե, արժանի են գնահատանքի ու նաև գնահատվել են, թեկուզ տասնամյակներ անց՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պետական պարգևով: Բայց հիմնականը, իհարկե, ժողովրդի սերն է, հարգանքն ու հիշողությունը: Թեպետ հիմա գուցե նաև ափսոսանքն այն կապակցությամբ, որ «Իշտոյանի ֆուտբոլային ակադեմիա»-ն, այնուամենայնիվ, վայել էր, որ հայրենիքում լիներ, այլ ոչ միայն հեռավոր ԱՄՆ-ում…

«Արարատ-73»-ի հարձակվողի ֆուտբոլային նվաճումների ու դրանց նրբերանգների մասին մարզական մեկնաբաններն ու գիտակները շատ ավելի բազմակողմանի ու կխոսեն, հնարավոր է նաև` արտահայտվել են տոնական առիթով:

Հետաքրքրականն այն համընդհանուր, առանց չափազանցության՝ ժողովրդական սերն էր, որի հորդուն ալիքների մեջ հայտնվեց Լևոն Իշտոյանը իր խփած անմոռանալի երկու գոլերից հետո:

Ինչն է հունից հանել «Փյունիկի» ֆուտբոլիստին. մանրամասներ հայկական ֆուտբոլի սկանդալից

ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ, «Դինամո» Կիև - «Արարատ» Երևան, խաղի վերջին րոպեն է, ու 1:0` հօգուտ մրցակցի: Եվ Լևոն Իշտոյանը գոլ է խփում՝ 1:1… Ըստ կարգի՝ լրացուցիչ ժամանակ, ու Լևոն Իշտոյանը նաև երկրորդ ու հաղթական գոլն է խփում: Այդքան երկար սպասված հաղթանակ ու աներևակայելի ցնծություն: Մի՞թե այդ ուրախությունն ու այն պարգևելուն անմիջական մասնակցություն ունեցած, այն արարած մարդուն հայրենակիցները կարող են մոռանալ:

Իշտոյանի համբավը ոչ միայն կինեմատոգրաֆում է արձագանքվել, այլև ժողովրդական բանահյուսության մեջ: Մասնավորապես, այն նրբերանգով, որ Իշտոյանը դիտվել է, այսպես ասենք, ցանկալի փեսացու՝ շատ օրիորդների համար: Ու այդ տրամադրությունն արտացոլվել է «Մեկ-զրո, օգուտ քեզ, Իշտոյանի կնիկն ես» հանգավորված տարբերակով:

Իսկ հայկական ֆուտբոլային փառքի օրերին նաև սրամիտ անեկդոտներ էին հորինում` ասելով, թե «Բարեկամության ձեռքեր» հուշարձանը (պաշտոնապես բացվել է 1967-ին) ապամոնտաժելու են, տեղը Իշտոյանի ոտքերի արձանը տեղադրեն:

Հա, ու պատմում էին նաև, թե պատմական եզրափակչից հետո, Պելեն վազելիս է եղել Ռիո դե Ժանեյրոյի փողոցներով ու բացականչել՝ ես Իշտոյանն եմ, Իշտոյանն եմ…

Ամեն ժամանակաշրջան, իհարկե, իր հերոսներն ու նկատելի կերպարներն է ունենում: Կարևորը, որ ժամանակի հետ մարդիկ մոռացության չմատնեն: Լևոն Իշտոյանի բախտն այդ առումով, կարելի է ասել, բերել է: Մարդիկ հիշում են, իսկ այսօր նաև շնորհավորում տարեդարձի առթիվ: Ու մենք էլ միանում ենք այդ շնորհավորանքներին:

«Պատանի հայ ֆուտբոլիստները կարող են հայտնվել Պորտուգալիայի սուպեր լիգայում». Ղասաբօղլյան

Ըստ թեմայի

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում
Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը
«Խելահեղ» Ֆալյանը. մարզիչ, որը ստեղծեց ոսկե «Արարատի» հիմքը
Փաշինյանի մանկությունն ուղեկցվել է այդ անունով. վարչապետը շքանշան հանձնեց Սիմոնյանին
թեգերը:
Լևոն Իշտոյան, ծնունդ, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ