14:41 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
258 0 0

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է գեներալ Ալեքսեյ Բրուսիլովի մասին, որը ռազմական մկրտություն է ստացել Կարսի մերձակայքում և ստիպել է նահանջել թուրքական կայազորին:

«Սեպտեմբերի 9–ին էշելոնը… Թիֆլիսից շարժվեց Ալեքսանդրապոլ և նախատեսված երթուղով տեղ հասավ սեպտեմբերի 26-ին»։

Այստեղ ուշադրություն է գրավում «Թիֆլիսը», «Ալեքսանդրապոլը», ինչպես նաև այն 17 օրը, որ պահանջվեց Թբիլիսիից Գյումրի ընկած ճանապարհը հաղթահարելու համար։ Եթե բազմակետերի փոխարեն մի քանի բառ ավելացնենք ու գրենք` էշելոնը, որը բաղկացած է մեր գնդից և Կովկասյան գրենադերական դիվիզիայի 5-րդ հետևակային մարտկոցից, հասկանալի կդառնա, որ խոսքը վաղուց անցած օրերի մասին է։ Ավելի հստակ` 1877-1888 թվականների պատերազմի։

Գործողությունների վայրն էլ կասկածներ չի առաջացնում։ Մնում է միայն նշել գլխավոր գործող անձին, որը հիշում է, թե ինչպես և ինչ էր տեղի ունենում մեզ քաջ ծանոթ վայրերում։ Խոսքը Ալեքսեյ Բրուսիլովի մասին է` ռուս և խորհրդային զորահրամանատարի, որը ծնունդով Թիֆլիսից էր, հեծելազորի գեներալ, 1917 թվականի մայիսից հուլիս` ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար, 1923 թվականին` Կարմիր բանակի հեծելազորի գլխավոր տեսուչ։

Генерал Алексей Брусилов на станции Ровно (октябрь 1915 года)
© Photo : Public domain
Ալեքսեյ Բրուսիլով

Հիմա այն մասին, թե ինչու էր Բրուսիլովը, որն այն ժամանակ Տվերի դրագունական գնդի ադյուտանտն էր, Թիֆլիսից Ալեքսանդրապոլ գալիս։ Նա գալիս էր պատերազմելու թուրքերի հետ։ Գալիս էր ուրախությամբ և խանդավառությամբ, բայց ոչ այն պատճառով, որ թուրքերի հետ պետք է կռվեր, այլ որովհետև «երիտասարդ սպաները, որոնք բավական շատ մարտական հիշողություններ էին լսել 1853-1856 թվականների թուրքական պատերազմին և կովկասյան արշավներին մասնակցած ավագ ընկերներից, անհամբեր ուզում էին պատերազմել»։ Եվ հասան իրենց ուզածին։

«Մենք հանցագործություն ենք արել». Էրդողանը կդառնա՞ երկրորդ Բրանդտ

Կորպուսի հրամանատար նշանակվեց գեներալ–ադյուտանտ Միքայել Լորիս–Մելիքովը` դարձյալ թիֆլիսահայ և նույնպես թագավորի ծառա ու զինվորների հայր։ Գեներալը հայտարարեց երիտասարդ սպաների` այդքան սպասված պատերազմի, ինչպես նաև «նորմայից շատ կես տարվա աշխատավարձ հատկացնելու և զինվորական դրությանը ծառայելուն անցում կատարելու» մասին, ինչը պակաս ուրախություն չպատճառեց։

Հետո բարձր հնչեց` թամբեք ձիերը, և արշավը սկսվեց։ Թուրքիայի սահմանին մոտենալու ընթացքում Բրուսիլովի քաղած դասերից։

«Եվս մեկ անգամ հաստատվեց ճշմարտությունը, որի մասին այդքան խոսում են և գրում, որը մոռացվում է անհրաժեշտության դեպքում. խաղաղ ժամանակ զորքից անպայման և բացառապես պետք է պահանջել միայն այն, ինչ անհրաժեշտ է նրանց պատերազմի ժամանակ։ Հաճախ մոռացվող այս ճշմարտությունը հետագայում հաճախ էր հիշեցնում իր մասին, և շատ անգամ մենք անիծում էինք ուսուցման մեր խաղաղ մեթոդները»։ Ինչի մասին, ի դեպ, վատ չէր լինի, որ հիշեն նաև ՀՀ զինված ուժերի հրամանատարները։

Алексей Брусилов
© Photo : Public domain
Ալեքսեյ Բրուսիլով

Այդ ընթացքում մութ գիշերով հեծելազորայինները մոտեցան Արփաչայի աջ ափին և թուրքական զորանոց տեսան։ Թուրքերը, որքան էլ զարմանալի էր, խոր քուն էին մտել։ Շարունակենք Բրուսիլովի խոսքերով։

«Մեզնից շատ ջանք պահանջվեց, որ արթնացնենք նրանց և պահանջենք հանձնվել։ Որոշ բանակցություններից հետո թուրքերը, տեսնելով, որ շրջապատված են, կատարեցին մեր պահանջը և իրենց բրիգադի հրամանատարի հետ հանձնվեցին առանց որևէ կրակոցի։ Մեր մյուս շարասյունը ևս հաջողությամբ կատարեց իր հանձնարարությունը։ Այն ժամանակ մենք գերի վերցրինք ավելի քան 40 սուվարի (թուրք դրագուն) և հարյուր թուրքական հեծյալ ոստիկան»։

Ինչ եղել եղել է, սակայն ժամանակները փոխվում են, և չարժե մտածել, թե ԱՄՆ–ից հետո ՆԱՏՕ–ում երկրորդ թուրքական բանակը (743.415 մարդ) ննջում է, և եթե որևէ բան պատահի, առանց ծպտուն հանելու գերի կհանձնվի։

Դառնանք Կարսի արշավին։ Բրուսիլովի հետաքրքիր և կարևոր դիտարկումը. «Շրջակա գյուղերում թուրքերը մեր զորքին դիմավորում էին մռայլ ու լուռ, իսկ հայերը` հիացմունքով»։

Այնուհետև բանակը, գրեթե առանց խոչընդոտների, երեք արշավով հասավ Իգդիր և պատրաստվեց ամրոցների գրոհմանը։ Նոյեմբերի 5–ի, լույս 6-ի գիշերը մեկը մյուս հետևից վերցրին Կարսի ամրոցները, թուրքերը մեծ շարասյուներով փախան Էրզրումի ճանապարհով, բայց ռուսական հեծելազորը գրոհեց նրանց։

Ինչպես է բրիգադային ինժեներ Ասլանովի գործը յուրահատուկ դարձել մարշալ Ժուկովի համար

Մինչդեռ գունդը, որտեղ ծառայում էր Բրուսիլովը, պատրաստվեց գրոհել մյուս շարասյունը, որտեղից սկսել էին ձեռքով անել` առաջարկելով մոտենալ։ Մինչ հրամանատարները մտածում էին` ինչպես վարվել, մյուս շարասյունը մտավ թիկունք, բայց նա էլ իրեն տարօրինակ պահեց. զինվորները բղավում էին, գլխարկները թափահարում և կանչում իրենց մոտ։ Այդ ամենը նմանվում էր մի իրավիճակի, երբ երկու քարի արանքում ես հայտնվում։ Գնդի հրամանատարը, մի քիչ մտածելով, ինչպես առաջինի, այնպես էլ երկրորդի վրա մեկական էսկադրոն ուղարկեց։ Եվ ի՞նչ։ Բոլորը հանձնվեցին։

Գերիներին հարցուփորձ անելուց պարզվեց, որ թուրքերն ամրոցից հեռանում էին միայն այն պատճառով, որ Կարսը գրոհող հետևակն այդքան էլ հոժարակամությամբ չէր գերի վերցնում նրանց. նրանք գերադասում էին ոչնչացնել թուրքերին։ Այդ պատճառով ամրոցից դուրս քշված թուրքերը որոշել էին հանձնվել հեծելազորին։

... Եվ այսպես, ապագա գեներալ Բրուսիլովը, որն իր մարտական ուղին սկսեց Կարսի մերձակայքից, առաջիններից էր, որ հատեց հայ–թուրքական սահմանը հարավային կողմից և թշնամու կայազորին ստիպեց նահանջել։

Սակայն մեր հերոսն ավելի շատ հայտնի է այսպես կոչված «Բրուսիլովի ճեղքումով»։ Հին պատմություն է, որը պարզաբանման կարիք ունի։ Համաշխարհային առաջին պատերազմն էր։

Ռազմաճակատում շատ բարդ դրություն էր։ Ռուսական զորքի լայնածավալ գրոհը նշանակվել էր 1916 թվականին, և Անտանտի դաշնակիցները ռուս կայսրին խնդրեցին հնարավորինս արագ սկսել գրոհը, այլապես արևմտյան ճակատում կարող էր կործանվել ֆրանսիական բանակը։ Եվ 1916 թվականի մայիսի 22-ին Ալեքսեյ Բրուսիլովը սկսեց գրոհը բոլոր կողմերից, որպեսզի հակառակորդին մոլորության մեջ գցի. երբ գրոհում են բոլոր կողմերից, գլխավոր հարվածի ուղղությունն անհնար է պարզել։

Իմաստուն կենաց մեր ու հրեաների մասին, կամ ինչն է ցնցել Վասիլի Գրոսմանին Արարատյան հողում

Բրուսիլովի ճեղքման ժամանակ հակառակորդը 1.5 մլն կորուստ ունեցավ, կես միլիոն գերի տվեց։ Այս ճեղքումը մեծ ազդեցություն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքի վրա, հարձակումը պատերազմից դուրս հանեց Ավստրիային, իսկ գերմանացիները չկարողացան ոչնչացնել ֆրանսիացիների բանակը։

Հրամանատարն իր ճեղքման մասին ասել է հետևյալը. «Դա աշխատանք էր ուրիշների, ոչ թե մեզ համար»։ Ռուսական բանակը փրկեց իր դաշնակիցներին, սակայն պատերազմում արմատական բեկման չհաջողվեց հասնել։

... Բրուսիլովը մահացավ 1926 թվականի մարտին, թաղվեց Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ըստ թեմայի

Աշխարհահռչակ հայ ակադեմիկոսի համեստ կյանքն ու կենցաղը. կնոջ մահից հետո վերքը չի սպիանում
Սանրվածք տիկին դե Գոլի համար. ինչպես են հայերը կտրում կամ հարդարում առաջին դեմքերի մազերը
Գիշերային գործուղում փախած կալանավորի հետ, կամ ինչի համար է բժիշկ Ռոշալը սիրել Հայաստանը
թեգերը:
Պատերազմ, Թուրք, հայեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ