13:24 03 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.33
  • GBP637.53
  • EUR575.46
  • RUB6.57
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (197)
151410

Եկեք անկեղծ լինենք: Ամեն անգամ, երբ լսում ենք որևէ հիվանդության տարածման մասին, խուճապի նման մի բան է առաջանում ու երևի դա ինչ-որ իմաստով լավ է՝ այդ խուճապը ստիպում է մարդկանց կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Համաճարակներն այնուամենայնիվ հաղթահարվում են. զիկայի նախադեպը

Նման իրավիճակ է ստեղծվել այժմ, երբ բոլորը փորձում են կանխել Չինաստանում բռնկված հիվանդության տարածումը, մեր արտգործնախարարությունն էլ հորդորել է հայաստանցիներին ձեռնպահ մնալ Չինաստան գնալուց։

Ուզում եմ հիշեցնել, որ նման իրադրություն էր ստեղծվել չորս տարի առաջ, երբ Հարավային Ամերիկայում, մասնավորապես Բրազիլիայում, սկսեց տարածվել զիկա կոչվող հիվանդությունը։ Այն ժամանակ իրավիճակն ավելի լուրջ էր, քանզի օգոստոսին հսկայական թվով մարդիկ աշխարհի բոլոր երկրներից գալու էին Բրազիլիա՝ Համաշխարհային օլիմպիադային մասնակցելու կամ դիտելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ժամանակ հայտարարեց, որ զիկան սպառնում է ողջ աշխարհին և միայն երկու Ամերիկաներում այդ հիվանդությամբ կարող է վարակվել մոտ 4 միլիոն մարդ:

Ջերմաչափում և արտաքին զննում. կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել

Մի երկու խոսք զիկա հիվանդության մասին։ Ավելի քան 70 տարի առաջ՝ 1947 թվականին, եվրոպացի մասնագետներն ուսումնասիրություններ էին կատարում Աֆրիկայում, փորձելով միջոցներ գտնել այսպես կոչված դեղին տենդի դեմ: Կապիկների հետ էին կապված հետազոտությունները: Ինչ էին անում: Կապիկներին վանդակներով բարձնացնում էին ծառերի վրա, մոծակները նրանց խայթում էին, հետո փորձագետները աստիճաններով բարձրանում էին և նրանց արյունից նմուշներ էին վերցնում: Ու կապիկներից մեկի մոտ հայտնաբերեցին բոլորովին նոր մի հիվանդություն, և այն անվանեցին զիկա, որովհետև այդ անտառն էր կոչվում Զիկա: Մի քանի տարի անց՝ 1952 թվականին, այդ նոր վիրուսն առաջին անգամ հայտնաբերվեց մարդու մոտ՝ նա Ուգանդայի բնակիչ էր:

Հետո այդ հիվանդությունը շատ արագ տարածվեց Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում: Ինչպե՞ս այս հիվանդությունը հասավ Ամերիկա: Մասնագետները պնդում են՝ Խաղաղ օվկիանոսով: Ավելի քան 10 տարի առաջ՝ 2007 թվականին, հիվանդության բռնկում արձանագրվեց Խաղաղ օվկիանոսի որոշ կղզիներում:

Հայաստանը կորոնավիրուսի բացահայտման համար նախատեսված լաբորատոր թեստ չունի

Եվ անսպասելիորեն հայտնաբերվեց մի շատ տարօրինակ, կարելի է ասել` նույնիսկ անբացատրելի հանգամանք: Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներում այդ վիրուսով վարակվեց բնակչության 11 տոկոսը՝ ամեն տասներորդը, և ծնվեց 17 երեխա՝ ոչ նորմալ գլխուղեղով: Իսկ Պոլինեզիայից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Միկրոնեզիայում՝ Յափ կղզում, վարակվեց բնակչության 70 տոկոսը՝ գրեթե երկու երրորդը, բայց միկրոցեֆալ ուղեղով որևէ երեխա չծնվեց: Ի դեպ՝ ճիշտ նույն բանը նկատվեց 4 տարի առաջ Ամերիկայում։ Բրազիլիայում վարակվեց մոտ 4 հազար մարդ և ծնվեց 404 երեխա՝ խեղումներով: Իսկ Կոլումբիայում հինգ անգամ ավելի շատ մարդ է վարակվել՝ 20 հազար և միկրոցեֆալ հիվանդության որևէ դեպք ծնված երեխաների մոտ չի հայտնաբերվել: 

Մինչև հիմա մասնագետները տարակուսում են՝ ինչով է սա պայմանավորված։ Եվ ամենահավանական բացատրությունը սա է՝ այս հիվանդության այսքան տարբեր դրսևորումները կապված են մարդկանց գենետիկական առանձնահատկությունների հետ: Այսինքն՝ կան համայնքներ, միգուցե նույնիսկ ազգեր, որոնց համար զիկան գրեթե անվնաս է, և կան ազգեր, որոնց ներկայացուցիչների մոտ հիվանդ երեխաներ են ծնվում հենց այս վիրուսի պատճառով: Ի դեպ, խաղաղօվկիանոսյան կղզիներում, որոնց մասին պատմեցի, վերջին տասնամյակում այդ հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել։ Բրազիլիայում էլ չորս տարի առաջ իրավիճակը սկսեց ամսեամիս բարելավվել։ Եթե 2016-ի ապրիլին ավելի քան 4000 դեպք էր գրանցվել, ապա արդեն մայիսին այդ թիվն իջավ մինչև 700, հունիսին էլի կտրուկ նվազեց, ու երբ օգոստոսին սկսվեց Օլիմպիադան, զիկայով վարակվելու որևէ դեպք այլևս չկար։

«Հատուկ դիմակները վերջացել են». Չինաստանում գտնվող հայ երիտասարդը` կորոնավիրուսի մասին

Հուսանք, որ նույնը կկատարվի նաև այժմ։ Բայց բոլոր դեպքերում` անպայման հետևեք մասնագետների խորհուրդներին՝ օգտագործեք միայն լավ եփված սնունդ և շշալցված ջուր, կրեք անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, լվացեք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ։ Բայց ամենակարևորը՝ գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք բժշկի և մի զբաղվեք ինքնաբուժմամբ։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (197)

Ըստ թեմայի

Երևանում կիրառվող «համաճարակաբանական ֆիլտրն» արդյունք է տալիս
Սննդային թունավորումից խուսափելու հնարքներ. համաճարակաբանի խորհուրդները
«Հայաստանի սանիտարահիգիենիկ ու համաճարակային վիճակը շատ մտահոգիչ է». Գրիգորյան
թեգերը:
Հայաստան, վիրուս, կորոնավիրուս, Արմեն Դուլյան

Գլխավոր թեմաներ