05:32 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (114)
104140

Եկեք անկեղծ լինենք: Փետրվարի բախտը չի բերել։ Կար ժամանակ, երբ այն տարվա վերջին ամիսն էր, որովհետև տարին սկսվում էր մարտի 1-ից, ինչը, համաձայնեք` տրամաբանական էր` գարուն էր բացվում։ Բայց փետրվարը դարձավ բազմատանջ ամիս։ Մնացած ամիսները կայուն են, փետրվարն անկայուն:

Փետրվարի 29-ին կարող եք տղաներին առաջարկություն անել

Չորս տարին մեկ լրացուցիչ օր է ավելանում, որովհետև մեր հարազատ մոլորակը համառորեն չի ցանկանում մեր հարազատ արեգակի շուրջ պտտվել ուղիղ 365 օրում: Մի պտույտը տևում է 365 օր 5 ժամ 48 րոպե և 45 վայրկյան:

Սա բավական չէր, դեռ մի օր էլ հին հռոմեացիները խլեցին փետրվարից և նվիրեցին օգոստոսին: Որովհետև Հուլիոս Կեսարի անունով կոչեցին հուլիսը, հետո իշխանության եկավ նրա քրոջ թոռը՝ Օկտավիանոս Օգոստոսը, ամռան վերջին ամիսն էլ նրա անունով կոչեցին, կայսրը խանդի տեսարան սարքեց՝ բա ինչու հուլիսը 31 օր ունի, իսկ իմ անունով կոչված օգոստոսը պիտի երեսուն օր ունենա: Վերջին ամսից՝ փետրվարից մի օր խլեցին, ավելացրին օգոստոսին: Հենց այդպես էլ փետրվարը դարձավ կրճատված ու փոփոխական:

Հիմա աշխարհում կա շարժում, որի նախաձեռնողները պահանջում են փետրվարի 29-ը դարձնել ոչ աշխատանքային օր: Նրանց փաստարկը շատ պարզ է ու հասկանալի՝ չենք հասկանում՝ ինչու պիտի չորս տարին մեկ մի ամբողջ օր անվճար աշխատենք, քանզի ամսական աշխատավարձը մնում է անփոփոխ, ոչ ոք չի պատրաստվում մեզ փոխհատուցել այս լրացուցիչ աշխատանքային օրվա համար: Չեմ հասկանում, թե ինչու հայաստանցիները չեն միանում այդ շարժմանը, որովհետև այդ օրը՝ փետրվարի 29-ին, մենք բոլորս նաև ֆինանսապես ենք տուժում մեր նախնադարյան տրանսպորտի պատճառով։ Տեսեք: Բեռլինի, կամ Վիեննայի, կամ Լոնդոնի բնակիչը ի տարբերություն մեզ՝ երևանցիներիս, ամեն անգամ ավտոբուսից իջնելիս վարորդին չի վճարում: Աշխարհի բոլոր մայրաքաղաքներում մարդիկ մշտական տոմսեր են գնում՝ մեկ ամսվա, երեք ամսվա, իսկ ավելի հաճախ` մեկ տարվա համար: Եվ եթե մեր հարազատ Երևանում էլ գործեր այս համակարգը, ես փետրվարի 29-ին կստանայի մեկ օր անվճար երթևեկելու իրավունք: Որովհետև մշտականի վարձը հո կախված չէ նրանից, թե այս տարի փետրվարը քանի օր կունենա:

Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Բայց, քանի որ մեր քաղաքապետարանում նստած մարդիկ տարիներ, տասնամյակներ շարունակ չեն կարողանում լուծել այս տարրական հարցը, որը վաղուց լուծված է աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, ես փետրվարի 29-ին աշխատանքի գալուց հարյուր դրամ տալիս եմ մետրոյին, այդքան էլ երթուղայինին, նույնքան էլ պիտի տամ տուն հասնելու համար: Այսինքն՝չորս հարյուր դրամ տուժելու եմ նահանջ տարվա պատճառով: Ինչպես ասում են՝ շնորհակալություն մեր հարազատ քաղաքապետարանին:

Լավ, եկեք ավելի գլոբալ հարցերից խոսենք: Նահանջ տարին ընդհանրապես հաջո՞ղ տարի է, թե՞ հակառակը: Կան, իհարկե, ժողովրդական նախապաշարմունքներ: Օրինակ` իտալացիները այսպիսի ասացվածք ունեն՝ «Anno besisto, anno funesto»: Երևի հասկացաք՝ նահանջ տարի՝ հոգնատանջ տարի: Այսինքն` ենթադրվում է, որ նահանջ տարում բերքն էլ առատ չի լինում, հավերը ավելի քիչ են ձու ածում և այլն: Բայց, համաձայնեք՝ այս հարցը՝ նահանջ տարին լավն է, թե վատը, ընդհանրապես իմաստ չունի: Օրինակ` եթե այս տարվա Օլիմպիադայում մերոնք լիքը մեդալ ստանան կամ չստանան, հո չենք կարող դա կապել նահանջ տարվա հետ, որովհետև բոլոր Օլիմպիական խաղերը միշտ էլ տեղի են ունենում նահանջ տարում:

Մի բան կարող եմ ասել միայն՝ որոշ երկրներում նահանջ տարին բացառիկ հնարավորություն է պարգևում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այդ օրը նրանք կարող են ամուսնության առաջարկ անել տղաներին: Սա Իռլանդիայից է գալիս: Հինգերորդ դարում իռլանդացի մի գեղջկուհի, որին հետո անվանեցին սուրբ Բրիջեթ, մոտենում է սուրբ Պատրիկին, որն, ինչպես գիտեք, տարածել է քրիստոնեությունը Իռլանդիայում, և ասում. «Ախր, մեռանք սպասելով, էս իռլանդացի տղաները էնքան անտարբեր են, թույլ տվեք մի օր էլ մենք` աղջիկներս, տղաներին առաջարկություն անենք»: Սուրբ Պատրիկն ընդառաջ գնալով, ասում է. «Շատ լավ, այսուհետ հենց այսօր՝ փետրվարի 29-ին, կարող եք տղաներին առաջարկ անել»: Բրիջեթն էլ իրեն չի կորցնում. «Հա՞, կարո՞ղ ենք, Պատրիկ ջան, դե արի ամուսնանանք»: Պատրիկը, իհարկե, մատրիմոնիալ, այսինքն` ամուսնական հավակնություններ չի ունենում, փոխարենը մետաքսե շոր է նվիրում գեղջկուհուն: Ու, փաստորեն, շատ վիճահարույց մի ավանդույթի սկիզբ է դնում:

Կլոնավորված մարդիկ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Լավ է, գոնե այդ ավանդույթում այսպիսի նրբություն էլ կա: Այն աղջիկը, որը փետրվարի 29-ին մտադիր է որևէ մեկին ամուսնության առաջարկ անել, անպայման պետք է կարմիր կիսաշրջազգեստ հագնի: Համաձայնեք՝ դա գոնե ինչ-որ շանս է տղամարդու համար՝ հենց հեռվից տեսնում ես կարմիր զգեստով աղջիկ, միանգամից կարող ես աննկատ ծլկել:

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (114)

Ըստ թեմայի

Ինչպես են էստոնացիները քվեարկում ու անվճար երթևեկում Տալլինում
Որ չասեն` Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան
Նյույորքյան զույգ երկնաքերների առաջին փորձությունը. սպանվելու էին 50 հազար մարդ
Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ
թեգերը:
ամուսնություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ