17:51 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
66620

Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

Ըստ թեմայի

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ