12:29 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Զարթիր, լաո (18)
215860

Արևմտյան Հայաստան յուրաքանչյուր այցիս ժամանակ հանդիպում են հայեր, որոնք պատմելով իրենց ծագման մասին՝ խնդրում են գտնել ազգականներին, որոնց նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ լքել են ծննդավայրը։

Նախորդ դարսկզբին թուրքական հարձակումների ժամանակ ծնողը կորցրել է զավակին, եղբայրը՝ քրոջը, խեղվել են ճակատագրեր։ Բախտի բերմամբ ողջ մնացածները մինչև վերջին շունչը պահել են հարազատներին գտնելու հույսը՝ դա փոխանցելով նաև իրենց հետնորդներին։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

2015-ի գարնանը Երևանում ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնեց Չեթին Յըլմազ անունով մի մարդ։ Հայաստան էր եկել Թուրքիայից։ Խոստովանեց, որ հայկական ծագում ունի, թեև կրում է քրդական անուն և ազգանուն։ 1915-ին Չեթինի պապը եղել է 5 տարեկան, և Սասունի քրդական զինված խմբավորումներից մեկի ղեկավարը ծնողներից խլել է երեխային՝ միայն այդկերպ թույլ տալով անվնաս հեռանալ։

Совершеннолетний Артин
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Արթինը

Չեթինը գիտեր, որ Արթին անունը կրած 5-ամյա երեխայի մայրը և եղբայրները հեռացել են Սասունից, իսկ թե ուր են հասել ու ինչ ճակատագիր են ունեցել, ոչ ոք իմանալ չի կարողացել։ Արթինը մեծացել է, ընտանիք կազմել ու զավակներին խնդրել անպայման գտնել իրենց ազգականներին՝ խոստովանելով, որ մանկությունն անցել է մայրիկին նորից տեսնելու կարոտով։ 1980-ականներին մահացել է Արթինը, վերջերս մահացել են նաև նրա զավակները՝ ազգականներին գտնելու պատգամը փոխանցելով թոռներին։

Артин с матерью
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Արթինի մայրը` Հազրոն, որդու հետ

Ենթադրելով, որ Արևելյան Հայաստանում սասունցիները հիմնականում կուտակվել են Թալինի տարածաշրջանում, փորձեցինք հենց այնտեղից սկսել որոնումները։ Որոնման տրամաբանությունը արդյունք տվեց։

Ինչպես սասունցի Բեհչեթը դարձավ Կարոտ․ Արևմտյան Հայաստանում ապրող ու աշխատող հայ լրագրողը

Հենց Թալինի գյուղերից մեկում է Հայոց ցեղասպանության տարիներին հաստատվել հայկական գաղթական այդ ընտանիքը՝ տեղ հասնելով տան անդամների շատ փոքր մասի հետ միայն։ Հետո այդ փոքր մասի հետնորդներն էլ արտագաղթել են՝ ապրում են Ռուսաստանում։ Հաջողվեց գտնել նաև նրանց, և 100 տարվա բաժանումից հետո կազմակերպել երկու եղբոր թոռների հանդիպումը։

Татевик Киракосян и Четин Йылмаз у дома предков в Сасуне
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Չեթին Յըլմազն ու Տաթևիկ Կիրակոսյանը

Տաթևիկ Կիրակոսյանը 1990-ականների սկզբից բնակվում է Մոսկվայում։ Երևան վերադարձել է հեռախոսազանգով լսած անակնկալ նորության պատճառով։ Ասում է՝ գտնելով Չեթինին, ասես թոթափվեց նախնիներից մնացած տառապանքն ու ցավը։

«Մենք գիտեինք, որ Արևմտյան Հայաստանում ազգականներ են մնացել, երկար տարիներ փնտրում էինք նրանց։ Եվ վերջապես մի անգամ հույսի դուռը բացվեց։ Իմ հորեղբայր Արթինը կենդանի է մնացել։ Նա ապրել է որպես քուրդ, բայց նրա ու թողած սերունդների հայկական արմատներն այնքան խորն են, որ դրանք բարձրացնելու կամքն ու ուժն ավելի մեծ են»,–ասաց Տաթևիկը։

Նրա և Չեթինի հետ մեկնում ենք Արևմտյան Հայաստան՝ Սասուն։ Այնտեղ ոչ միայն Տաթևիկի նախնիների տունն ու ունեցվածքն է պահպանվել, այլ ավելին. Արթինի հետնորդները կարողացել են ստեղծել նորը։

Татевик Киракосян и Четин Йылмаз в селе предков в Сасуне
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Չեթին Յըլմազն ու Տաթևիկ Կիրակոսյանը

«100 տարվա պատմությունը վերապրեցի, իմ նախնիների կարոտը, ցավը։ Էրթանք մե օր, տենանք մըր էրգիր, ախ, մըր էրգիր։ Ինձ համար Սասունը դարձել էր մի տեսակ ոչ երկրային։ Համարում էի, որ Սասունը երբևէ չեմ տեսնի, բայց ահա ես եկա։ Իմ նախնիներ, ես վերադարձա ձեր գիրկը, ավելին՝ իմ կորած ազգականների մոտ։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,-արցունքն աչքերին՝ իր խոհերն է կիսում Տաթևիկը։

Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում

100 տարվա բաժանումից հետո վերամիավորված ազգականները վերջապես հասնում են այն գյուղը, որտեղ բաժանվել են ընտանիքի տարբեր անդամների ճանապարհները։

Татевик Киракосян и Четин Йылмаз у могилы Артина в Сасуне
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Չեթին Յըլմազն ու Տաթևիկ Կիրակոսյանը` Սասունում Արթինի գերեզմանի մոտ

«Վերջապես հասանք մեր գյուղը՝ Հռութը։ 100 տարի հետո վերջապես մենք ոտք դրեցինք մեր պապենական հողին։ Կարծես իմ նախնիները այստեղ են, նրանց շունչը զգում եմ»,-հուզված ասում է Տաթևիկն ու ցույց տալիս այն տունը, որտեղ մեկ դար առաջ ապրել են իր նախնիները։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

Զարմուհու խոսքը շարունակում է Չեթին Յըլմազը․ «Այնքան ուրախ ենք, որ այսքանից հետո պետք է կարողանանք գնալ-գալ, իրար տեսնել, իրարով ուրախանալ։ Մենք վերագտանք մեր պատմությունը»։

Татевик Киракосян и Четин Йылмаз в Сасуне
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Չեթին Յըլմազն ու Տաթևիկ Կիրակոսյանը

Սասունի Հռութ գյուղում այսօր կանգուն տանն ապրում են ոչ թե հայեր, այլ քրդեր, թեպետ լավ գիտեն, որ ժամանակին դրա տերը եղել են Չեթին Յըլմազի նախնիները։

 

թեմա:
Զարթիր, լաո (18)

Ըստ թեմայի

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
թեգերը:
Չեթին Յըլմազ, քուրդ, հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան

Գլխավոր թեմաներ