06:17 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (230)
17330

Եկեք անկեղծ լինենք: Վերջին ամիսներին բոլորս ապրում ենք կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվությամբ։

Զոքանչներին երբեք ձեզ հետ որսի մի տարեք, մեկ էլ տեսար` «արմադիլո» պատահեց

Վերջին շաբաթներին կենտրոնացել ենք Բելառուսի վրա։  Վերջին օրերին էլ, մանավանդ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երբ միշտ ավանդաբար սկսվում էր ուսումնական տարին, ոմանք այդ բարդ անվանումով նախարարության ղեկավարի  հրաժարականն են պահանջում։ Բայց ախր կան շատ ավելի հետաքրքիր, ես կասեի՝ անսովոր պատմություններ։ Թույլ տվեք ներկայացնել դրանցից ընդամենը մի քանիսը։

Ինչպես իտալացին հայրենասիրական մղումներով գողացավ «Մոնա Լիզան»

Սա պատահել է Հարավային Աֆրիկայում: Ավելի շուտ պատմությունը սկսվել է մոտ 20 տարի առաջ, երբ Քեյփթաունի ծննդատներից մեկում արտառոց բան պատահեց՝ անհետացավ նորածին աղջիկը: Ոստիկանությունը, բնականաբար, հետաքննություն սկսեց, սակայն այդպես էլ չգտավ նորածին երեխային։ Ծնողների համար դա իհարկե, հսկայական ողբերգություն էր, բայց երկու տարի անց նրանք կրկին աղջիկ ունեցան։ Նենսին մեծացավ, գնաց դպրոց և մի օր ծնողներին ասաց. «Գիտեք, մեր դասարանում մի նոր աղջիկ կա, մենք միանգամից ընկերացանք, որովհետեւ այնքան լավ ենք հասկանում միմյանց, կարե՞լի է նրան հրավիրեմ մեր տուն»: Ծնողներն ասացին՝ իհարկե:

Ու երբ Նենսին բերեց իր նոր ընկերուհուն, հայրն ու մայրը պարզապես կարկամեցին՝ նմանությունը Նենսիի և նրա ընկերուհու միջև ուղղակի ապշեցուցիչ էր: Կարծես քույրեր լինեին: Երբ հայրը ոստիկանություն զանգահարեց ու նոր հետաքննություն սկսվեց, պարզվեց, որ դա հենց այդպես է՝ նրանք քույրեր են: Ու մոտ մեկուկես տասնամյակ ապրել են նույն քաղաքում, միմյանցից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Իսկ կինը, որը ժամանակին ծննդատնից գողացել էր նորածին երեխային, կանգնեց դատարանի առջև:

Մեկ այլ անհավանական պատմություն։ Պատկերացրեք գիշերային ավտոբուս: Շատ ճիշտ եք՝ ֆանտաստիկ բան եմ  ասում՝ ի՞նչ, գիշերային ավտոբուս Երեւանում, հո չեք գժվել։ Այնինչ քաղաքակիրթ երկրներում այդ գիշերային ավտոբուսներն  ու տրամվայները պարտադիր գործում են՝ անխափան ժամանակացույցով: Մի ժամանակ Պրահայում գիշերային նորություններ անելուց հետո ինքս եմ օգտվել այդ գիշերային տրանսպորտից։ Բայց չշեղվեմ։ Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Ֆիլադելֆիայում, գիշերվա ժամը 3-ին ավտոբուս է մտնում 4 տարեկան մի աղջիկ: Մեն մենակ: Առանց որևէ մեկի ուղեկցության: Նկատեք՝ գիշերվա ժամը 3-ին:  Երբ վարորդը ավտոբուսը կանգնեցնում է գիշերային հերթապահություն իրականացնող ոստիկանների մոտ և սկսում են հարցուփորձ անել աղջկան, նա հանգիստ պատասխանում է.

-Գնում եմ սուպերմարկետից քաղցրավենիք գնելու։

-Բա ձեր տանը կոնֆետ չկա՞ր:

-Կար, լրիվ կերա, էլի ուզեցի, պապաս ու մամաս էլ քնած էին, չուզեցի արթնացնել, դուռը բացեցի, դուրս եկա։

Կեսգիշերային ճամփորդին, իհարկե, բերեցին տուն, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ու հիմա մտածում եմ՝ միգուցե լավ է, որ մեզ մոտ կեսգիշերային ավտոբուսներ չկան, որևէ երեխայի մտքով չի անցնում գիշերն ավտոբուսով սուպերմարկետ գնալ։

​Ու ևս մի ամերիկյան պատմություն: Այս ամռանը Ջորջիա նահանգի բնակիչներից մեկը որոշեց գնալ որսի ու զոքանչին էլ հետը տարավ: Երկար ժամանակ ոչինչ չէին կարողանում գտնել ու հանկարծ  թփերի մեջ տեսան արմադիլո: Գիտե՞ք ինչ է արմադիլոն: Հայերեն դրան անվանում են զրահակիր կամ զրահամորթ: Որովհետեւ այդ կենդանին մորթու փոխարեն իրոք շատ ամուր զրահ ունի՝ մոտավորապես կրիայի նման: Չգիտեմ՝ ընդհանրապես դրա միսը համեղ է, թե ոչ, համենայնդեպս ամերիկացին նշան բռնեց ու կրակեց: 

Կենդանուն ոչինչ չեղավ: Գնդակը դիպավ զրահին, հետ եկավ ու մխրճվեց ուղիղ զոքանչի ուսի մեջ: 74-ամյա կնոջ կյանքին այժմ արդեն ոչինչ չի սպառնում, ապաքինվել է: Բայց մեկնաբանությունները շարունակվում են. ոմանք ասում են՝ այդ ինչ հիմար որսորդ է, բայց շատերն էլ գրում են. «Չէ, այս մարդը բավական խորամանկ է, իզուր չէր զոքանչին իր հետ որսի տարել, մտքում մի բան կար»: Իսկապես գիտեմ, որ մեզ մոտ՝ Հայաստանում բոլորն իրենց զոքանչներին շատ են սիրում, բայց, կներեք, այնքան սիրես, որ զոքանչին հետդ որսի տանե՞ս:

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (230)

Ըստ թեմայի

Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով
Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը
Ամերիկյան ընտրություններ, կամ եթե նախօրոք քվեարկել եք, ընտրակաշառք էլ չեք ստանա
թեգերը:
կոնֆետ, Եվրոպա, ավտոբուս, երեխա, որս, զոքանչ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ