00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на передовой
Армянские военнослужащие на передовой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Չի երևում։ Ադրբեջանի նախաձեռնած այս արկածախնդրության հանգուցալուծումը չի երևում։ Ակամայից հիշում ես հանրահայտ ասացվածքը՝ ավանակի վրա նստելը մի խնդիր է, ավանակից իջնելը՝ մեկ այլ։
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը՝ փորձագետների կարծիքը

Այսինքն՝ լավ, սկսեցի հարձակումը, որը հենց առաջին օրերին պիտի ապահովեր շատ լուրջ ռազմական հաջողություններ և ծանր կացության մեջ դներ հակառակ կողմին։ Բայց չստացվեց։ Հիմա ինչ է լինելու։ Նման դեպքերում սովորաբար սկսում է գործել նախօրոք մշակված, այսպես կոչված, պլան «Բ»-ն։ Բայց հայտնի չէ, թե որն է այդ երկրորդ՝ պահուստային ծրագիրը։

Президент РФ В. Путин встретился с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
ՌԴ ԱԽ–ում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով

​Այս շաբաթ այցելելով Բաքվի կենտրոնական կլինիկական հոսպիտալ, որտեղ բուժվում են այս պատերազմում վիրավորված զինծառայողները, Իլհամ Ալիևն ասաց. «Մենք մի պայման ունենք՝ Հայաստանի զինված ուժերի անվերապահ դուրս բերումը գրավյալ տարածքներից։ Եթե հայկական կառավարությունը կատարի այս պայմանը, մարտերը կավարտվեն և խաղաղություն կհաստատվի»։ Ախր հենց սա է լիակատար անորոշության հիմնական պատճառը՝ եթե հակամարտող կողմերից մեկն ունի ռազմական գործողությունները դադարեցնելու ընդամենը մեկ պայման, որն ի սկզբանե անիրագործելի է, ինչպես է այդ կողմը պատկերացնում պատերազմի դադարեցումը։ Մանավանդ, որ արդեն հայտարարել է, թե չի վերադառնա բանակցությունների սեղան։ Էլի մեջբերեմ Ադրբեջանի նախագահին. «Չէ որ ես ասել եմ, որ բանակցություններում հաջողության բացակայության դեպքում Ադրբեջանն ունի ռազմական ճանապարհով հարցը լուծելու լիակատար իրավունք։ Ու քանի որ միջազգային բանակցությունների ձևաչափը որևէ արդյունք չի տալիս, կարծում եմ, որ երկխոսության կոչերն անտեղի են»։

Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին

​Հիմա տեսնենք, թե ինչ են ասում մասնագետները։ Ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը փաստում է. «Հրադադարը, որը հաստատվել էր 1994 թվականին, ավարտվեց։ Սկսվեց Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմը։ Այն պատճառները, որոնք դրդեցին կողմերին ռազմական գործողություններ սկսել, մի կողմից գլոբալ են՝ համաշխարհային ռեցեսիան, այսինքն՝ տնտեսության անկումը, կորոնավիրուսը և էներգակիրների ցածր գները։ Մյուս կողմից՝ պատճառները նաև տեղական են՝ տնտեսական և քաղաքական դժվարությունները ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում։ Եվ խնդիրն այն չէ, որ մեծ տերությունները չեն մասնակցել հակամարտության կարգավորմանը, խնդիրն այն է, որ նրանք շատ քիչ են մասնակցել այդ կարգավորմանը», եզրակացնում է ռուսաստանցի փորձագետը, կանխատեսելով. «Այս պատերազմը տևելու է մինչև կողմերից մեկի հաղթական ավարտը։ Սա լուրջ է ու երկարատև»։

Արցախից վիրավորների տեղափոխումը կազմակերպվում է աննախադեպ արագությամբ. մանրամասներ

Միաժամանակ Քաղաքական խորհրդատուների Եվրոպական ընկերակցության նախագահ Իգոր Մինտուսովը փաստել է, որ վերջին տարվա ընթացքում ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինք և դա շատ վտանգավոր է, քանզի եթե պաշտոնական Անկարան սկսել է այսքան բացահայտ աջակցել Բաքվին հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, դա կարող է առաջիկայում հանգեցնել ռուսաստանցի և թուրք զինվորականների բախման։

​Եվ վերջում այն մասին, թե այս հակամարտությունում ինչ դեր է խաղում եվրոպական մի երկիր, որի մասնակցության մասին շատ քիչ է խոսվում կամ ընդհանրապես չի խոսվում։ Միանգամից ասեմ, որ խոսքը Սերբիայի մասին է։ «Դեր Տագեսշպիգել» պարբերականը մի հոդված է հրապարակել՝ «Սերբիայի ձեռքը Ղարաբաղյան պատերազմում», որի հեղինակը պնդում է, որ Սերբիան զենք է մատակարարում թե ՛ Հայաստանին, թե ՛ Ադրբեջանին։

Родственники раненных военнослужащих и неравнодушные граждане у военного госпиталя (1 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում

Հոդվածագիրը վկայակոչում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որն այս շաբաթ հերքել է բոլոր տեղեկությունները Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու մասին։ Այնինչ լրագրողը հիշեցնում է, որ օգոստոսի կեսերին, երբ Ադրբեջանի իշխանությունները բողոքել էին, թե Սերբիան զինում է Հայաստանին, նույն Ալեքսանդր Վուչիչը հակադարձել էր. «Մենք Ադրբեջանին տասն անգամ ավելի զենք ենք վաճառել, քան Հայաստանին»։

​Իսկ բելգրադցի փորձագետ Վլադա Ռադուլովիչը փաստել է. «Վերջին տարիներին Սերբիան զենք է մատակարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված երկու կողմերին էլ։ Եվ որևէ կասկած չկա, որ այդ զենքն օգտագործվում է այսօրվա պատերազմում»։

Ինչպես են մերոնք վարպետորեն խոցում ադրբեջանական հերթական ԱԹՍ–ն. տեսանյութ

Լրահոս
0