17:31 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
60310

ԱՄՆ-ում անկարգություններ են տեղի ունեցել. բախումներ են եղել նախագահ Դոնալդ Թրամփի ու ոստիկանության միջև։ Sputnik Արմենիայի սյունակագիրը ԱՄՆ-ում տիրող իրավիճակը համեմատում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։

Գործող նախագահ Դոնալդ Թրամփի կատաղած կողմնակիցները աբորդաժով վերցրել են Կոնգրեսի ու Կապիտոլիումի շենքերն ու այնտեղ ջարդ կազմակերպել։

Դրանից քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պակաս կատաղած ընդդիմադիրները ներխուժել էին ՀՀ ԱԺ շենք, ու նրանք նույնպես սենյակները մի լավ մաքրելու համար չէ, որ դա արել էին։ 

Ի՞նչ ընդհանրություններ կան Վաշինգտոնում ու Երևանում տեղի ունեցած իրադարձությունների միջև։ Թե՛ այստե՛ղ, թե՛այնտեղ, գլխավոր գործող անձինք ոչ թե կարգ ու կանոնի կողմնակիցներ էին, այլ ուղեղի ակնհայտ բացակայությամբ ամենակործան բիրտ ուժի ներկայացուցիչներ։

Թրամփին աջակցող Fox News հեռուստաալիքի հաղորդագրություններից․ «Այդ հիմարները հիմա բարդացրել են բոլոր այն մարդկանց կյանքը, որոնք հիանում են նախագահ Թրամփով այն բանի համար, որ նա զգալի հաղթանակներ է ունեցել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ»։

Հեռախոսային իրավունք․ Թրամփը վերջին ուժերն է մարտի նետում

Չենք խոսի «զգալի հաղթանակների» մասին, երկու խոսքով կխոսենք Թրամփին արջի ծառայություն մատուցած «հիմարների» մասին։ Կապիտոլիումում նրանց արարքները ասոցիացիաներ են առաջացնում ոչ կայուն երկրներում իշխանության բռնի փոխանցման հետ։ Մասնավորապես, ասոցիացիաներ են առաջացել ոչ կայուն Հայաստանի հետ, որը գնալով ավելի ինքն իրեն տանում է երրորդ երկրների շարք։

Սա նմանությունների մասին` հակիրճ։ Իսկ ո՞րն է տարբերությունը։ Անկարգություններից անմիջապես հետո ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթյու Փոթինջերը հրաժարական տվեց։ Նշենք, որ նա առաջինը չէր, նա միայն միացավ Թրամփի վարչակազմը լքող պաշտոնյաներին։

Հետո էլ ավելի հետաքրքիր դարձավ։ Reuters-ը հայտնեց, որ գործից ազատվելու դիմում են գրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միանգամից երկու օգնական։ Հրաժարականի հնարավորությունը դիտարկում է նաև ազգայն անվտանգության գծով խորհրդարան Ռոբերտ Օ՛Բրայանը։

Այսինքն` այն մարդիկ, որոնք պատասխանատու են ինչ-որ բանի համար, բայց չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները, խոստովանում են, որ անզոր են ու լքում են գրասենյակները։

— Իսկ եթե պարտվում եք ոչ թե «ինչ-որ բան» այլ մի ամբողջ պատերազմ, ապա այստեղ խոսելու տեղ չկա, - ասում է մոսկվացի Անդրանիկ Տոնյանը, պարզաբանելով, որ Նիկոլ Փաշինյանը չհանձնեց վարչապետության թեստը։ Սակայն․․․ միանգամից ուրիշ զուգահեռ է անցկացնում։

Թրամփի կողմնակիցները փորձել են ներխուժել Կապիտոլիում. տեսանյութ

—Դոնալդ Թրամփը, որն անարգում է երկիրն ու դրա օրենքները, կարողացել է իրարանցում առաջացնել մարդկային զանգվածների մեջ՝ կոչ անելով գրոհել մայրաքաղաքը։ Ամերիկայում եկել է այն պահը, որ նա պետք է հատուցի դրա համար։ Նա «ձեռ է առնում» Ամերիկային. Թրամփն անում է բաներ, որոնք հավասարազոր են պետական հեղաշրջման փորձին, ու նա պետք է պատասխան տա դրա համար - պնդում է զրուցակիցս։

Իսկ Փաշինյա՞նը։ Մի՞թե նա չէր կարող ինքնակամ թողնել պաշտոնը։ Կարող էր։ Սակայն դրա փոխարեն նա սպառնում է փողոց հանել իր կողմնակիցներին ու ջարդ անել։

Ի՞նչ ընդհանրություններ կան։ Պարզաբանում է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

-Այն, ինչ հիմա մեզ մոտ տեղի է ունենում, պարզապես խայտառակություն է։ Հարյուրավոր հիմքեր կան պետական դավաճաններին պատասխանատվության ենթարկելու համար, ու շուտով դա իրականություն կդառնա։

Քաղաքական գործիչն առաջարկում է հանգիստ շարունակել սեփական գործը՝ հիշելով Սողոմոն իմաստունի առակը մատանու մասին։ Բոլորը չէ, որ հիշում են՝ ինչով է ավարտվում առակը։

Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը

Մատանու վրա երեք գրություն կա․ «սա կանցնի»՝ մատանի դրսի կողմում, «սա էլ կանցնի»՝ ներսի կողմում, իսկ մատանու կողքին հազիվ նկատելի գրված է` «ոչինչ անհետ չի անցնում»։

Սա արդիական է ինչպես Ամերիկայի, այնպես էլ Հայաստանի համար։

Ըստ թեմայի

«Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք», կամ երբ ցավից երգեր են ծնվում
Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար
Հայերի մեղքերը, կամ որ քայլերը մեզ բերեցին այս հանգրվանին
Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը
Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Հայաստան

Գլխավոր թեմաներ