00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян в ожидании гостей перед церемонией инаугурации (13 октября 2018). Еревaн
Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей перед церемонией инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկայում պատրաստվում են արդիականացնել «Հայփոստը»։ Հայաստանն ու Ռուսաստանը սակագները նվազեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռքբերել։ Sputnik Արմենիայի սյունակագիրը համեմատում է փոստի աշխատանքը խորհրդային տարիներին և հիմա։

Սարյանի փողոցում գտնվող «Հայփոստի» կենտրոնական շենքը շուտով նոր տեսք է ստանալու, նաև նոր ժամանակակից ենթակառուցվածքային գործառույթ է ունենալու։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Մեր ընթերցողներին տեղեկացրին, որ երկրորդ կյանք ստացած շենքում փոստի թանգարան է լինելու։ Ներկայացվող նմուշերը կարելի է համարել այդ թանգարանի նմուշներ, սակայն սկզբում ուրիշ բանի մասին խոսենք։

Центральное здание компании Айпост на улице Сарьяна - Sputnik Արմենիա
«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը

Վաղեմի ընկերներիցս մեկը՝ մոսկվայաբնակ Լևոն Վիրաբյանը, բացառապես հայկական սիգարներ է ծխում` պնդելով, որ դրանք չեն զիջում հավանականին։ Երևան գալիս նա այդ սիգարներից մեծ քանակությամբ գնում է: Կորոնավիրուսային ձգձգված  շրջանում կապը հայրենի քաղաքի հետ դժվարացել էր, սակայն սիգարի հետ կապված խնդիրներ ինչպես չեն եղել, այնպես էլ չկան՝ ապրանքը փոստով է հասնում: Էժան ծառայություն չէ, սակայն սովորույթից հրաժարվելն ավելի դժվար է: Եվ ահա Լևոնը լավ լուր է իմանում:

Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ստացող և ուղարկող քաղաքացիների համար այսուհետ ավելի հեշտ կլինի՝ երկու երկրների փոստային գերատեսչությունները պայմանավորվել են ծանրոցների սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության զարգացման մասին:

Ավելի հասկանալի լինելու համար ասեմ՝ Երևանից Մոսկվա և Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ուղարկելու գինը գրեթե եռակի կնվազի: Ավելի կոնկրետ՝ մինչև 1 կգ քաշ ունեցող ծանրոցը կարժենա 2950 դրամ: Յուրաքանչյուր լրացուցիչ կգ-ի դիմաց անհրաժեշտ կլինի վճարել 1250 դրամ:

Ավելի պարզ լինելու համար՝ համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի,  «Ռուսաստանի փոստի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ:

Հայերի մեղքերը, կամ որ քայլերը մեզ բերեցին այս հանգրվանին

Իսկ հիմա հայկական փոստային ծառայության պատմության և աշխատանքային կենսագրության մասին: Հայաստանի տարածքում այն գործում է 1828 թվականից, սկզբում Ռուսաստանի կայսրության փոստային համակարգի շրջանակում, այնուհետև՝ Խորհրդային Միության, իսկ 1991 թվականից՝ որպես անկախ Հայաստանի փոստային գերատեսչություն:

Այսօր «Հայփոստը» բնակչությանը փոստային, ֆինանսական և էլեկտրոնային ծառայություններ է մատուցում, հարակից ապրանքների վաճառքով զբաղվում։ Այն իր ենթակայության տակ ամբողջ հանրապետությունով շուրջ 900 փոստային բաժանմունք ունի, ինչպես նաև պատասխանատու է սեփական արտադրության փոստային նամականիշերի թողարկման և վաճառքի համար:

Новое здание отделения Айпост в селе Барекамаван в день официального открытия (12 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները

Ծանրոց ուղարկելիս կամ ստանալիս փոստային բաժանմունքից ստացած սեփական տպավորություններից:  Թե՛ մեկը, թե՛ մյուսը տեղի է ունենում նեղ, անհարմար սրահներում` կնքամոմի և նրբատախտակի հոտով ներծծված: Արկղերը պատրաստվում ու ապրանքով լցվում են ձեր աչքի առաջ, զմռսվում մեխերով, փաթաթվում լարանով, փակվում հալեցված կնքամոմով և դրոշմակնքվում, ինչը երաշխավորում էր պարունակության պաշտպանությունն ու ապահովությունը:

Այնուհետև սակավախոս աշխատակիցը կեղտոտված խալաթով դուրս էր գրում անդորրագիրը, տանում ծանրոցը ներս ու դղրդյունով նետում ընդհանուր կույտի վրա: Կոպիտ էր, երկար ու գնային առումով ոչ մատչելի:

Ավելի հուսալի ու մատչելի էր ստացվում գնացքով ծանրոց ուղարկելը, ինչի համար պետք է գնայիր կայարան, մոտենայիր ուղեկցորդներից (հաճախ՝ ծանոթ) որևէ մեկին, հանձնեիր առաքանին, նշեիր ստացողի անունն ու բնականաբար վճարեիր: Երևան-Մոսկվա (և հակառակ ուղղությամբ) երթուղիով՝ դադարներով Սոչիում, Ռոստովում և այլն, փոխադրումն անխափան գործում էր: Բիզնեսը ծաղկում էր ընդհուպ մինչև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցման արգելափակումը:

Այստեղ փոքր շեղում մտցնեմ՝ արժանին հատուցելու համար նախկին ԽՍՀՄ միջանցիկ երկաթուղային հաղորդակցմանը: Երևանի հնաբնակները պետք է հիշեն, որ նույն այդ վագոնների ուղեկցորդները Երևան թառափ և ձկնկիթ էին հասցնում, որը յուրատեսակ «ողջույն» էր ադրբեջանցի որսագողերից: Ցենտներով էին բարձում, տեղավորու մ վագոն-ռեստորանների սառնարաններում և երևանցիների սեղանին մատակարարում թարմ վիճակում: Այն մեծ պահանջարկ ուներ:

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Սակայն գլխավոր թեմային դառնալով՝ ասեմ, թե ինչը ինձ մի օր ապշեցրեց Ամերիկայում: Թոռանս համար Ֆիլադելֆիայից սպորտային կոշիկ էինք պատվիրել (բավական ցածր գնով), այն դեպքում, երբ ապրում էինք Դետրոյթի մերձակայքում: Հարցին, թե տղան երբ կստանա նոր կոշիկները, ծնողները պատասխանեցին. «Հիմա կիմանանք»։ Բացեցին նոթբուքը, սեղմեցին ստեղնաշարին և հայտնեցին. «Ներկա պահին կոշիկները կես ճանապարհին են, կլինեն վաղը մոտավորապես ժամը 18.00-ին»: Փոստային առաքման էլեկտրոնային հետևման մասին այդ ժամանակ (10 տարի առաջ)  ես նույնիսկ չէի լսել, իսկ այսօր դա սովորական երևույթ է նաև Հայաստանում:

Обелиск 50 лет Советской Армении (сейчас Возрождённая Армения) на проспекте Азатутяна в Ереване (1970-е гг) - Sputnik Արմենիա
Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Համացանցի օգտատերերի արձագանքներից.

 «Չեմ հասկանում,  ինչու է ծանրոցս այսքան երկար գալիս: Տրամաբանական կլիներ, եթե ուշացումը վիրուսային իրավիճակի հետ կապեին: Բայց Ամերիկայից ծանոթներիս համար ուղարկված ծանրոցը 2 շաբաթում տեղ հասավ, իսկ իմը Ռուսաստանից մոտ 2 ամիս է գալիս, ու հասկանալի չէ` արդյոք գալիս է, թե կորել է, քանի որ վաղուց հնարավոր չէ հետևել ընթացքին: Շատ կարևոր ու արժեքավոր ապրանք է: Խնդրում եմ, պարզեք: Շնորհակալություն»:

«Ինձ ծանրոցն ուղարկել են մայիսի 16-ին: Թրեք-կոդով վերջին տեղեկությունը ստացել եմ մայիսի 25-ին՝ արտահանում Սանկտ Պետերբուրգից: Պետք է ստանամ Հայաստանում: Մինչ օրս որևէ տեղեկություն չկա: Ինչ կարելի է անել: Հուլիսի 7»:

«Ծանրոցը ստացվել է պատշաճ ժամկետներում և պատշաճ տեսքով, հետևել հնարավոր էր իրական ժամանակի ռեժիմում»: Նման հաղորդագրությունները ոգեշնչում են, և դրանք, կարծես թե, ավելի շատ են:

…Այդ ընթացքում ընկերոջս՝ Լևոնին հերթական ծանրոցն են առաքում:

-Երանելի է իհարկե, - նկատեց նա, մի մուխ քաշելով նոր խմբաքանակի սիգարից: Բայց ավելի լավ է, երբ նույնն անում ես տանը՝ Երևանում: Նստած ես Սարյան փողոցի հարմարավետ սրճարաններից մեկում՝ անմիջապես «Հայփոստի» գլխամասի դիմաց: Լուռ է, հարմարավետ, լավ երաժշտություն է հնչում: Հայրենիքի ծուխն էլ է մեզ համար քաղցր ու հաճելի…

Լրահոս
0