03:12 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (356)
14040

Եկեք անկեղծ լինենք։ Շատերիս մտքով է անցել առավոտյան աշխատանքի գնալիս պարզապես ժպտալ անծանոթ մարդուն կամ ուղղակի հաճոյախոսել. «Այս վերարկուն ձեզ շատ է սազում»։ Բայց չենք անում, վախենում կամ քաշվում ենք։ Ու մասնագետները պնդում են՝ լրիվ բացատրելի է թե մեկը, թե մյուսը։

Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք

Մարդու, ինչպես ասում են, գեների մեջ է նստած անշահախնդիր լավություն անելու ձգտումը, բայց նույն այդ գեների մեջ է նստած նաև անծանոթի և նրա արարքների դրդապատճառների նկատմամբ վախը։

Խոստովանեմ` դեռ դպրոցական տարիներին շատ լավ զգացել եմ մասնագետների այս եզրակացության համապատասխանությունն իրականությանը։ Լինում էր, երբ ինձ Կարաբալայի տեղ էի դնում, շատ հաճախ չէր լինում, բայց պատահում էր։ Մի վարդ էի գնում ու փորձում նվիրել այն անծանոթ աղջիկներին։ Մի մեծ բան էլ չէր, հասարակ վարդ էր, այն ճոխ ու երկար վարդերից չէր, որոնք հիմա «ջիփերով» երթևեկող, ոտքից գլուխ սև հագած ու մազերը կարճ կտրած պատանիները նվիրում են աղջիկներին։

Մենք այդքան փող չունեինք, դպրոցական բուֆետում 10 կոպեկով կես նրբերշիկ էինք առնում բուլկու մեջ։ Եթե կարողանում էինք 20 կոպեկով մի ամբողջ նրբերշիկ գնել, արդեն խնջույք էր համարվում։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Բայց վերադառնանք ինքնակոչ Կարաբալային։ Աղջիկները, բնականաբար, զարմանում էին, երբ ես իրենց վարդ էի նվիրում։ Փոխանակ վերցնեին ու շնորհակալություն հայտնեին, սկսում էին հարցուփորձ անել՝ բա ինչո՞ւ հենց ինձ, բա ո՞րն է ձեր նպատակը, բա ո՞վ է ձեզ խնդրել, որ նման բան անեք և այլն։ Մի խոսքով, վերջում մտածում էի՝ էս ինչ կրակն ընկար։ Եթե կարծում եք, որ մեր հայաստանցի աղջիկներն են առանձնահատուկ, չարաչար սխալվում եք։

Մի քանի օր առաջ կարդացի Անգլիայում գտնվող Լանքաշիրի կենտրոնական համալսարանի հոգեբան Սենդի Մաննի հոդվածը, որտեղ նա էլ նկարագրում է, թե ինչ դժվար է անծանոթ մարդուն համոզել, որ դու անշահախնդիր ես և պարզապես ուզում ես լավություն անել` հույս ունենալով, որ այդ մարդն էլ մեկ ուրիշին լավություն կանի և կձևավորվի այսպես կոչված բարության շղթան։ Երբեմն նույնիսկ պետք է մանր խորամանկությունների դիմես։ Օրինակ` եթե հերթ եք կանգնած համբուրգերի համար և հենց այնպես զիջում եք ձեր տեղը հերթում, մարդը զարմանքով ձեզ է նայում, փորձում հասկանալ, թե դուք ինչ շահ ունեք։ Բայց եթե այդ նույն թերահավատին ասեք՝ ընկերոջս եմ սպասում, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց էդ դեպքում կարող եք մտածել՝ գրողը տանի, ես այս մարդուն լավություն եմ անում ու ինքս էլ ստիպված եմ ստեր հորինել՝ բացատրելու համար, թե ինչու եմ անում։ Բա ինձ պետք է։

Այո, պետք է։ Հարվարդի բիզնեսի դպրոցի մասնագետ Մայքլ Նորթոնի հետազոտությունները ցույց են տվել, որ լավություն անող մարդիկ ավելի երջանիկ են։ Կզարմանաք, բայց նրանք նաև ավելի առողջ են։ 30 տարի շարունակվող հետազոտություններն ապացուցել են, որ կանայք, որոնք զբաղվում են բարեգործությամբ, 16 տոկոսով ավելի քիչ են ունենում լուրջ հիվանդություններ։ Բայց այն լավությունը, որն անում եք, պիտի իրոք անշահախնդիր լինի։

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

Այսինքն` մի նմանվեք Թուրքմենստանի նախագահին, որի հրամանագրով երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, բոլոր աշխատող կանայք ստացան 60 մանաթ։ Դա մոտավորապես երկու դոլար է։ Բայց հարցը այս չնչին գումարը չէ։ Ի վերջո, այժմ շատ երկրներում տարածում է ստանում մեկ ուրիշի համար սուրճ գնելու գեղեցիկ նախաձեռնությունը, իսկ սուրճի գինը մի մեծ բան չէ։ Բայց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի արածն ախր ամենևին լավություն չէ։ Աշխատող կանայք հարկ են մուծում, իսկ նա վերցնում և կանանց է վերադարձնում իրենց վճարած երկու դոլարը արդեն որպես նվեր։

Բոլոր դեպքերում, ինչպես երգում է խորհրդային բարի մուլտիկներից մեկի շատ համակրելի հերոսը, ժպտացեք ուրիշներին, և այդ ժպիտն անպայման կվերադառնա ձեզ մոտ։

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (356)

Ըստ թեմայի

Զրոն կյանքի շրջափուլն է և կոչվում է «հավերժության օձ». ինչով այն կօգնի ընտրություններին
Ինչպես է հոսող ջուրը Մարսում վերածվել սառույցի, կամ «Մարսյան էլիտար ակումբին» միացավ ԱՄԷ–ն
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
թեգերը:
բարեգործություն, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ