00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ
Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Բաժանորդագրվել
Ներսես Ներսիսյանն արևելյան սպորտաձևերի աշխարհի բացարձակ չեմպիոն էր, հերոսաբար զոհվեց 20-ամյակի նախորդ օրը՝ հասցնելով մարտական ընկերներից մի քանիսի կյանքը փրկել։

Чемпионы не умирают, они уходят покорять небеса («Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը»)․ բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին արված այս դաջվածքով հայրը ճանաչեց իր առաջնեկ որդու՝ Ներսեսի մարմինը։ Տղան հերոսաբար զոհվել էր ավիառումբի հարվածից հոկտեմբերի 25-ին Մարտունիում՝ 20 տարեկան դառնալուց ընդամենը ժամեր պակաս։ Այն, որ Ներսոն գնացել է երկնակամարը նվաճելու, ընտանիքն իմացավ հենց նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 26-ին...

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի ծնողները
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի ծնողները

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հոկտեմբերի 26-ից օդը մի տեսակ կանգնած է, կյանքը շարունակվում է, բայց ուրիշ է։ Դարչնագույն աչքերով, լայն ժպիտով Ներսես Ներսիսյանը (սիրում էր, որ իրեն Ներսո ասեն) գյուղի ուրախությունն ու պարծանքն էր։ Կարատեի գրեթե 100 մարտ էր անցկացրել՝ առանց պարտության... Ձեռքերի վրա էին դիմավորելու հերթական մեդալով կամ գավաթով գյուղ վերադառնալիս, բայց ձեռքերի վրա հողին հանձնեցին։

© Sputnik / Asatur YesayantsՆերսիսյանների տունը
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսիսյանների տունը

Չեմպիոնի ճանապարհն ու նոկաուտ արված ադրբեջանցին

Հենց որ տուն ես մտնում, առաջին բանը, որ աչքիդ է ընկնում, Ներսեսի պատվո անկյունն է՝ ոսկե գավաթներով, մեդալներով, որոնք հազիվ են տեղավորվում պահարանում։ Որդու մասին պատմում է հայրը՝ Արթուրը՝ սևը սրտում, հպարտությունն աչքերում։  Հենց ինքն է սկսել նրան մարզել, երբ դեռ 6 տարեկան էր։ Այդպես սկսվեց ապագա չեմպիոնի ճամփան։ 9 տարեկանում առաջին միջազգային մրցույթին մասնակցեց Վրաստանում․ հակառակորդն ադրբեջանցի էր։ Մենամարտն ավարտվեց՝ ժամանակից շուտ՝ նոկաուտով։ Ներսեսն աշխարհի բացարձակ չեմպիոն դարձավ։

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի պատվոգրերից ու մեդալներից
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի պատվոգրերից ու մեդալներից

«Սպորտում միշտ մեդալներով էր հետ գալիս, հիմա էլ էս հետմահու մեդալները...»։

Հայրը պատմում է՝ Ներսոյի հաջողություններին արտերկրից էլ էին հետևում, տարբեր երկրներ ներկայացնելու գայթակղիչ առաջարկներ էր ստանում, բայց միշտ մերժում էր։ Ասում էր՝ միայն հայկական դրոշի ներքո է հանդես գալու ու մեր եռագույնն է բարձրացնելու։ Ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ, հետո մեկնեց բանակ։

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի ծնողները
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի ծնողները

Ատում էր դաջվածքները, բայց բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին դաջվածքով տուն վերադարձավ՝ Чемпионы не умирают, они уходят покорять небеса։

Կռիվն արյան մեջ էր

Արթուրն ասում է՝ հանուն հայրենիքի կռվելը Ներսոյի արյան մեջ էր։ Ինքն էլ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, երկու անգամ ծանր վիրավորում է ստացել, հրաշքով փրկվել, դեմքին ու մարմնին տեսածի ու ապրածի սպիներն են։ Պապը Հայրենական պատերազմի մասնակից էր, Բեռլին էր հասել, նախնիները Վանում ազատագրական պայքարի մասնակիցներ են եղել։ 

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի հայրը
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի հայրը

«Մի անգամ զանգեց, թե՝ պապ, հարսանիք եմ հարամել, չհասկացա պահի տակ... Ասեցի՝ տղա ջան, պատերազմ է, ինչ հարսանիք։ Ջղայնացավ, ասեց՝ ամոթ ա, դու կռված տղա ես, ոնց չհասկացար․․․» (ի նկատի է ունեցել` թշնամու մեծ խումբ են ոչնչացրել)։

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ

Ներսոն հրետանավոր էր, ծառայում էր Իվանյանում, պատերազմը սկսվելու առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Այդ մասին ընտանիքը նրա զոհվելուց հետո է միայն իմացել։

© Photo : provided by Nersisyan's familyՆերսես Ներսիսյան
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյան

«Երբեք սուտ չէր խոսել, պատերազմը սկսվելուց հետո սկսեց խաբել մեզ, որ չանհանգստանանք։ Ասում էր՝ «գնում եմ կոֆե խմելու», կամ «գնում եմ քնելու», բայց իրականում ամեն անգամ գնում էր կենաց-մահու կռվի»։

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի ծնողները
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի ծնողները

Մարտական ընկերները պատմել են, որ Ներսոն անգամ ադրբեջանցի դիվերսանտի է բացահայտել։ Նա հայի անձնագրով` Արթուր Օսիպյան անուն-ազգանունով, ներթափանցել էր իրենց շարքեր՝ իբրև ՄՈԲ-ի անդամ։ Ներսոն ինչ-որ կերպ գլխի է ընկել, որ մի բան այն չէ, զեկուցել հրամանատարներին, դրանից հետո դիվերսանտը ձերբակալվել էր։ Շատ մանրամասներ չգիտեն, որովհետև հրամանատարն էլ է Ներսոյի հետ զոհվել։

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյան
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյան

«Վիրավոր տղաների է օգնել, դուրս բերել։  Տղաների խոսքով՝ զոհվելուց առաջ էլ ասել է. «տղերք, հող չկա տալու»...»։

Սենյակի օդը ծանրանում է... Ամուսնու կողքին լուռ նստած Գայանեն ավելի է սեղմում շուրթերը, արագ-արագ սեղան դնող քույրը՝ Թինան, աննկատ ու արագ սրբում է թափվող արցունքները, փոքր եղբայրը՝ Նարեկը, տղամարդավարի կախում է գլուխը։

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի եղբայրը` Նարեկը
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի եղբայրը` Նարեկը

Վերջին անգամ Ներսոյի հետո խոսել են հոկտեմբերի 22-ին, սպասում էին, որ հոկտեմբերի 25-ին՝ ուղիղ կեսգիշերին, կզանգահարի, որ իր ծննդյան օրը շնորհավորեն։ Ներսոյից զանգ այդպես էլ չեկավ...

«Ես զգացի դա..Տանը նստած էի, հյուր ունեինք, նենց ծանրացավ սիրտս..»,–ասում է հայրը։

Հաջորդ օրը նա մեկնեց Գորիս՝ որդուն ճանաչելու։

«Դեմքին չկարողացա նայել, ամեն ինչ նորմալ էր, դեմքը վնասված չէր, բայց ես չկարողացա նայել։ Տեսա, որ բռունցքը սեղմած է։ Բացեցին, մեջը հող էր ամուր սեղմած պահել...»։

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի համազգեստը
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Ներսես Ներսիսյանի համազգեստը

Թինան բերում է եղբոր հիշատակին պատվիրված լուսանկարների տուփը․․․ Այստեղ են նաև Ներսոյի վերջին լուսանկարները՝ պատերազմի օրերին՝ զոհվելուց օրեր առաջ։

«Ես իրեն մահացած չեմ համարում, իրեն ողջերի մեջ եմ փնտրում, ես իր հետ նորմալ զրուցում եմ, կարող է թվալ՝ ցնդաբանություն է, բայց ես իրեն տեսնում ու զգում եմ։ Հիմա էլ եմ զգում, որ կողքիս նստած է՝ ինչպես միշտ համեստ ու ժպիտը դեմքին։ Հպարտանում եմ իրենով...»։

Ներսոյի ծառայության ավարտին երկու ամսից մի քիչ ավելի էր մնացել, հունվարի 14-ին զորացրվելու էր։ Ընտանիքն արդեն պատրաստվում էր վերադարձի «բանակի քեֆին»։ Վայրը որոշված էր, հյուրերի ցուցակն էին կազմել։ Միայն մատաղի գառը դեռ չէին գնել։ Նվերն էլ էր պատրաստ՝ Ներսոյի սիրելի ավտոմեքենան։ Տանը վերանորոգման աշխատանքներ էին սկսել, հեռվից հեռու Ներսոն հետևում էր, խնդրում ամեն փոփոխությունը լուսանկարել, ուղարկել։ Շատ էր սպասում բակի պատի փոփոխությանը, այդ լուսանկարը չհասցրեցին ուղարկել...

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի քույրը` Թինան
Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան - Sputnik Արմենիա
1/14
Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի մայրը` Գայանեն
Ներսես Ներսիսյանի մայրը` Գայանեն - Sputnik Արմենիա
2/14
Ներսես Ներսիսյանի մայրը` Գայանեն
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի լուսանկարներից
Ներսես Ներսիսյանի լուսանկարներից - Sputnik Արմենիա
3/14
Ներսես Ներսիսյանի լուսանկարներից
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի լուսանկարները
Ներսես Ներսիսյանի լուսանկարները - Sputnik Արմենիա
4/14
Ներսես Ներսիսյանի լուսանկարները
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի լուսանկարները
Ներսես Ներսիսյանի լուսանկարները - Sputnik Արմենիա
5/14
Ներսես Ներսիսյանի լուսանկարները
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի ծնողները
Ներսես Ներսիսյանի ծնողները - Sputnik Արմենիա
6/14
Ներսես Ներսիսյանի ծնողները
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի լուսանկարները
Ներսես Ներսիսյանի լուսանկարները - Sputnik Արմենիա
7/14
Ներսես Ներսիսյանի լուսանկարները
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի լուսանկարները
Ներսես Ներսիսյանի լուսանկարները - Sputnik Արմենիա
8/14
Ներսես Ներսիսյանի լուսանկարները
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Ներսիսյանի մեդալներն ու պատվոգրերը
Ներսես Ներսիսյանի մեդալներն ու պատվոգրերը - Sputnik Արմենիա
9/14
Ներսես Ներսիսյանի մեդալներն ու պատվոգրերը
© Photo : provided by Nersisyan's familyՆերսես Ներսիսյան
Ներսես Ներսիսյան - Sputnik Արմենիա
10/14
Ներսես Ներսիսյան
© Photo : provided by Nersisyan's familyՆերսես Ներսիսյան
Ներսես Ներսիսյան - Sputnik Արմենիա
11/14
Ներսես Ներսիսյան
© Photo : provided by Nersisyan's familyՆերսես Ներսիսյանը` մարզման ժամանակ
Ներսես Ներսիսյանը` մարզման ժամանակ - Sputnik Արմենիա
12/14
Ներսես Ներսիսյանը` մարզման ժամանակ
© Photo : provided by Nersisyan's familyՆերսես Ներսիսյանը` մարզումից առաջ
Ներսես Ներսիսյանը` մարզումից առաջ - Sputnik Արմենիա
13/14
Ներսես Ներսիսյանը` մարզումից առաջ
© Sputnik / Asatur YesayantsՆերսեսի լուսանկարներով ժամացույց
Ներսեսի լուսանկարներով ժամացույց - Sputnik Արմենիա
14/14
Ներսեսի լուսանկարներով ժամացույց

Լրահոս
0