19:08 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (401)
37420

​Եկեք անկեղծ լինենք։ 10 տարի է անցել այն օրվանից, երբ ամերիկացիները հայտարարեցին, թե ֆիզիկապես վերացրել են աշխարհի թիվ մեկ ահաբեկչին՝ Ուսամա բեն Լադենին, բայց լուրջ հարցերը մնում են։

Ծանոթ պատկեր. կյանքդ վտանգեցիր հանուն հայրենիքի՝ հերոս ես, հետո այլևս ոչ մեկին պետք չես

Փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել դրանք։ Ամենահիմնական կասկածը։ Իսկ տասը տարի առաջ մայիսի սկզբին ամերիկացիներն իրո՞ք սպանել են թիվ մեկ ահաբեկչին, թե՞ հորինել են օպերացիայի հետ կապված այդ ողջ պատմությունը։ Ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ որոշ մարդիկ կրկին ու կրկին բարձրաձայնում այս կասկածը։ Դե առաջին պատճառը պարզ է՝ ամերիկացիներն ընդհանրապես թերահավատ ժողովուրդ են, ինչի վառ վկայությունն է թեկուզ այն փաստը, որ ըստ սոցիոլոգիական հարցումների, մինչև հիմա Ամերիկայի քաղաքացիների 9 տոկոսը, այսինքն` գրեթե 10-ից մեկը, չի հավատում, որ իրենց տիեզերագնացները վայրէջք են կատարել Լուսնի վրա։

Բայց բեն Լադենի հետ կապված կասկածը խորացնում է այն հանգամանքը, որ, ինչպես փաստում են որոշ վերլուծաբաններ, իրականում չկա ոչ մի ապացույց։ Մարմինը չկա, օվկիանոսում է, թե կոնկրետ որտեղ՝ ոչ ոք չի ասում։ Սպանված ահաբեկչի լուսանկարն էլ չկա։ Ճիշտ է, ժամանակին Բարաք Օբաման պարզաբանեց, թե անվտանգության նկատառումներով չեն հրապարակում լուսանկարները, որպեսզի ավելորդ կրքեր չհրահրեն նրա մոլեռանդ զինակիցների շրջանում։

Վերջապես ԴՆԹ-ի մասին ստույգ տեղեկություններ էլ չկան։ Եվ սա այն դեպքում, երբ ժամանակին դիտարկվում էին ահաբեկչին ոչնչացնելու տարբեր եղանակներ, նաև ավիառումբով կամ դրոնով Աբոթաբադ քաղաքում գտնվող առանձնատանը հարված հասցնելը։ Բայց դա նշանակում էր, որ ԴՆԹ-ն չէին ունենալու, և մարդիկ հաստատ ասելու էին՝ է, ի՞նչ իմանանք, թե ով է սպանվել այդ ավերված առանձնատանը, միգուցե բեն Լադենն այնտեղ երբեք չէր էլ ապրե՞լ։ Եվ ի վերջո որոշում կայացվեց՝ հատուկ ջոկատայինները պիտի չեզոքացնեն կամ սպանեն բեն Լադենին և նմուշ վերցնեն՝ նրա ԴՆԹ-ն պարզելու համար։

​Քանի որ հասանք հատուկ ջոկատայիններին, ստիպված եմ փաստել, որ նրանց ցուցմունքները ոչ էապես, բայց այնուամենայնիվ տարբերվում են։ Եթե հարցնեք, թե ինչով է դա բացատրվում, ես էլ ձեզ մի հարց կտամ՝ դուք հիշո՞ւմ եք ճապոնացի հայտնի գրող Ակուտագավայի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Ռասյոմոն« հրաշալի և խորիմաստ ֆիլմը։ Ճակատագրի բերումով կինոնկարի հերոսները մասնակից են դառնում նույն իրադարձությանը և հետո նրանցից ամեն մեկը իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում կատարվածի մասին։

Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում

Այսինքն` տարբեր պատճառներով նրանք տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Գրեթե նույնն է բեն Լադենի վերացման գործողության դեպքում։ Ջոկատայիններից մեկը՝ Ռոբերտ Օնիլը, ասել է. «Բեն Լադենը փորձում էր թաքնվել իր սենյակում և որպես կենդանի վահան էր օգտագործում կնոջը, բայց ես մի քանի կրակոցով սպանեցի նրան»։

Մեկ այլ մարտիկ՝ Մեթ Բիսոնեթը, մի քիչ տարբերվող վարկած է նկարագրել։ Չգիտեմ, միգուցե «Ռասյոմոնի» գործող անձանց նման ամերիկացիներն էլ օպերացիան ուրույն ձևով ներկայացնելու իրենց լուրջ  պատճառներն ունեին, բայց դա այնքան էլ էական չի։ Հետաքրքիրն այն է, թե ինչ եղավ հետո, երբ նրանք վերադարձան Ամերիկա։

​Մեթ Բիսոնեթին ընդհանրապես հեռացրեցին ծառայությունից՝ չտալով որևէ փոխհատուցում կյանքը վտանգի ենթարկելու դիմաց։ Ավելին, երբ նա մոտ 10 տարի առաջ գիրք հրատարակեց օպերացիայի մասին, նրան տուգանեցին 6 միլիոն դոլարով՝ մանրամասները գաղտնազերծելու համար։ Մյուս ջոկատայինը՝ Ռոբերտ Օնիլը, շատ էր վախենում ընտանիքի համար, չէ՞որ պնդում էր, թե հենց ինքն է սպանել։ Հանուն ճշմարտության ասեմ, որ ամերիկյան հետախուզության ղեկավարները որոշ միջոցներ, իհարկե, ձեռնարկեցին, բայց Օնիլը գանգատվում էր. «Ախր գոնե երկաթե դուռ դնեին ու տեսախցիկներ տեղադրեին մեր տանը։ Բացարձակ ոչինչ չարեցին, փոխարենը առաջարկեցին գարեջուր տեղափոխող բեռնատարի վարորդ դառնալ՝ առանց ընտանիքիս հետ շփվելու իրավունքի»։

Համաձայնե՛ք, միանգամայն ծանոթ պատկեր է՝ երբ կյանքդ վտանգի ես ենթարկում հանուն հայրենիքի, բոլորը հիանում են, իսկ հետո, երբ ընդամենը մի երկաթե դուռ ես խնդրում՝ իշխանությունները քար լռություն են պահպանում՝ մենք ի՞նչ գործ ունենք, քո կենցաղային պրոբլեմներն են, ինքդ էլ լուծիր։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (401)

Ըստ թեմայի

Ինչո՞ւ նախօրոք չկազմակերպվեց հանրային քննարկում. Մահաթմա Գանդիի վիճելի հուշարձանը Երևանում
Ինչով են նման ՀՀ–ն ու Ճապոնիան, կամ չնայած բնակչության 70 %–ը դեմ է` Օլիմպիադան կկայանա
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​
թեգերը:
հերոս, Սպանություն, Ուսամա բեն Լադեն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ