20:12 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (430)
51020

Եկեք անկեղծ լինենք։ 10 տարի առաջ սկսված Արաբական գարունը տարբեր հետևանքներ ունեցավ տարբեր առաջնորդների համար։ Լիբիայի նախագահին սպանեցին, Եգիպտոսի ղեկավարին դատեցին, բայց հետո արդարացրին, Թունիսի առաջնորդը միանգամից վերցրեց ընտանիքը և փողերը ու... հայդե Սաուդյան Արաբիա։

Բաշար Ասադ՝ նախագահ, որը վերապրեց Արաբական գարունը

Արաբական գարունից հետո միայն Սիրիայի նախագահը մնաց իր պաշտոնին։ Բոլորը միաբերան պնդում են՝ այսօրվա նախագահական ընտրություններում Բաշար Ասադը կվերընտրվի ևս 7 տարով։

Խոսքը միայն այն մասին չէ, որ մրցակիցները մրցակից չեն։ Սկզբում կար նախագահի 50-ից ավելի թեկնածու, մեկն էլ, ի դեպ, կին էր, բայց խորհրդարանական մեծամասնությունը գրեթե բոլորին որակազրկեց, ու մնացին երեքով։ Ընդ որում` Բաշար Ասադի երկու մրցակիցներից մեկը այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում, մյուսն էլ, կարելի է ասել, իշխանական ճամբարից է՝ եղել է պատգամավոր ու նախարար։ Վերլուծաբանները համոզված են, որ Ասադը կարող է վարչական ռեսուրս էլ չօգտագործել, որովհետև նրա հաղթանակին նպաստող մի քանի հանգամանք կա։

Թուրքիա. աննախադեպ սահմանափակումների արդյունքներին սպասելիս

Առաջին՝ այսօրվա նախագահական ընտրություններն անցկացվում են միայն այն տարածքներում, որոնք վերահսկում է Սիրիայի կառավարությունը։ Այն շրջաններում, որտեղ գերիշխում են թուրքամետ ուժերը կամ ահաբեկչական կազմակերպությունները, Ասադը, բնականաբար, գրեթե ձայն չէր ստանա, բայց այդ տարածքների բնակիչները քվեարկությանը մասնակցելու իրավունք չունեն։

Նույն արգելքը դրված է նաև Սիրիայից դուրս գտնվող մոտ 6 միլիոն փախստականների առջև. միգուցե նրանք էլ են բացասաբար վերաբերվում Ասադին, որի օրոք կորցրին տունն ու գույքը և ստիպված եղան բախտ որոնել օտար ափերում, բայց որևէ անուն քվեաթերթիկում ջնջելու համար անհրաժեշտ է առնվազն ունենալ այդ թղթի կտորը, որը տալիս են միայն դեսպանատներում գրանցվածներին, իսկ փախստականների ճնշող մեծամասնությունը դեսպանատներում գրանցվելու որևէ մտադրություն չունի։

Եվ վերջապես Ասադի օգտին խոսող երևի թե ամենակարևոր գործոններից մեկը. վերլուծաբանները փաստում են՝ ի՛նչ էլ ասեք, ի՛նչ որակում էլ տաք Ասադին, չեք կարող այնուամենայնիվ հերքել, որ հոր մահից հետո այդ մարդը փորձեց ավելի գրավիչ և ազատական դարձնել իր երկիրը։ Երբ Հաֆեզ Ասադը, որը 30 տարի շարունակ իշխել էր Սիրիայում, հեռացավ կյանքից, նրա որդին փորձեց արմատական բարեփոխումներ իրականացնել, և դա տվեց իր պտուղները։ Տեսեք։ Համախառն ներքին արդյունքը սկսեց աճել տարածաշրջանում ամենաբարձր տեմպերով՝ հավասարվելով Իսրայելի ցուցանիշին։ Նոր նախագահը ազատ արձակեց քաղբանտարկյալներին, նպաստեց անկախ մամուլի կայացմանը, մասնավոր բանկեր բացեց և օտարերկրյա ներդրումներ ներգրավեց։

Բայց հետո սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Պատերազմը սկսվեց այսպես։ Դերաա քաղաքի շենքերից մեկի պատին հայտնվեց մի գրաֆիտի. ինչ-որ պատանիներ գիշերով գրել էին. «Ձեր հերթն է, բժի՛շկ»։ Ակնհայտորեն ակնարկում էին, որ Լոնդոնում ակնաբույժի դիպլոմ ստացած Բաշար Ասադը պետք է հետևի արաբական այլ առաջնորդների օրինակին և հեռանա։

Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...

Երեխաներին բռնեցին ու կտտանքների ենթարկեցին։ Երբ նրանց ծնողները հավաքվեցին ոստիկանական բաժանմունքի մոտ, իրավապահները նրանց վրա կրակ բացեցին, զոհվեց երեք մարդ։ Հաջորդ օրը կայացած հանրահավաքում արդեն մի քանի հազար մարդ կար։ Բողոքի ալիքները շատ արագ տարածվեցին երկրով մեկ։ Ճիշտ է, սկզբում Ասադը փորձում էր մեղմել մարդկանց զայրույթը. հրապարակավ ներողություն խնդրեց զոհվածների հարազատներից, խոստացավ անաչառ հետաքննություն անցկացնել, նույնիսկ կառավարության բոլոր անդամներին ստիպեց հրաժարական տալ։ Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել էր։ Եվ երբ մի քանի օրից իշխանությունները զրահատեխնիկա կիրառեցին բողոքողների նկատմամբ, ընդդիմությունն էլ ի պատասխան զինվեց և ստեղծեց Սիրիայի ազատ բանակը։ Իսկ ամեն ինչ սկսվեց ընդամենը մի գրաֆիտիից, որը նկարել էին երեխաները։

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (430)

Ըստ թեմայի

Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է
թեգերը:
Սիրիա

Գլխավոր թեմաներ