09:07 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
27610

Դիմահարդարում, մի վերջին հայացք հայելուն, ապա ելք՝ ներկայանալու հանդիսատեսին: Առաջին քայլերի անվստահությունն անցավ ծափերից: Հետո հանեց պիջակը, գցեց ուսին ու փորձեց հանդիսատեսների մեջ որսալ մայրիկի հայացքը: Մոր համար ամենաերջանիկ օրերից մեկն էր՝ դուստրը իրեն երջանիկ էր զգում ու մոռացել էր դժվարությամբ քայլելու մասին: 

Ինքնավստահություն, կյանքը շատ սիրելու կարողություն. հենց այս գծերն են Ելենային ու ընկերներին հագուստի ցուցադրությանը մասնակցելու գաղափարի շուրջ միավորել: «Մի նոր գարուն» նախագծի շրջանակներում հագուստները ձևավորել ու կարել են հատուկ կարիքներ ունեցող երիտասարդները՝ կամավորների օգնությամբ:

Участники дефиле для людей с ограниченными возможностями
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Մի նոր գարուն» նախագծի մասնակիցները

Ելենայի կյանքում շատ բան փոխվեց, երբ սկսեց այցելել հաշմանդամություն ունեցող անձանց «Էմիլի արեգակ» կենտրոն:

«Ինձ համար թեև նորություն չէ Ելենայի ինքնավստահությունը՝ իմանալով, որ նա ծանրամարտով է զբաղվում, բայց նրա՝ ցուցադրության մասնակցելը, չէի պատկերացնում»,-նշում է մայրը՝ տիկին Սոնան՝ խորհուրդ տալով հաշմանդամություն ունեցող երեխաներին չկտրել իրենց հասակակիցների հետ շփվելու ցանկացած հնարավորությունից:

Участница дефиле для людей с ограниченными возможностями
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Մի նոր գարուն» նախագծի մասնակիցներից

«Հագուստի ցուցադրությունն ու դեֆիլեն իմ համար նոր է ու հետաքրքիր: Ճիշտ է, սկզբում մտավախություն կար, որ մեզ չեն հասկանա՝ դժվարությամբ ենք տեղաշարժվում, բայց բոլորը ցուցադրության ավարտին երկար ծափահարեցին: Հիմա արդեն վստահ եմ՝ հաջորդ ցուցադրությունը լինելու դեպքում ավելի լավ կքայլենք»,-ասում է Ելենային:

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

Նախաձեռնության հեղինակ, «Էմիլի արեգակ» կենտրոնի աշխատակից Մարինե Աթայանը նշում է, որ «Մի նոր գարուն» գաղափարը ի սկզբանե պետք է էկո բնույթ կրեր՝ հին հագուստներին նոր կյանք տալու նպատակով: Այն պետք է իրականացնեին հատուկ կարիքներ ունեցող երիտասարդները: Ավելի ուշ Մարինեի այս գաղափարին շատերը միացան՝ դիզայներ, դերձակ, դիմահարդար ու հայտնի մոդել:

Գաղափարը կյանքի չէր կոչվի, եթե չլիներ թիմային աշխատանքը, վստահեցնում է Մարինեն:

«Սկզբում ես ավելի շատ մտադիր էի ուշադրություն դարձնել ոչ այնքան կարելու կարողությունների, որքան երիտասարդների ստեղծագործական մտքի վրա։ Հետո, երբ երիտասարդներն իրենց գաղափարները հանձնեցին թղթին, ու դրանք հագուստների վերածվեցին, որոշեցի, որ հենց իրենք էլ ներկայացնեն իրենց պատրաստածը»,-պատմում է Մարինեն։

Ցուցադրության մասնակիցների կեցվածքի ու քայլվածքի համար նա օգնություն է խնդրել հայտնի մոդել Լիլիթ Մարտիրոսյանից, որն անմիջապես համաձայնել է։

Участница дефиле для людей с ограниченными возможностями Ева
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ելենան դիմահարդարվում է

«Աշխարհում հիմա շատ ցուցադրություններ կան, որտեղ նեգրավված են հատուկ կարիքներ ունեցող անձինք, մոդելներ ևս կան: Հուսանք, այս նախաձեռնությունը վարակիչ ու շարունակական կլինի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս է հայտնում մոդել, «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթի մասնակից Լիլիթ Մարտիրոսյանը:

Լուսինեն նախագծի ամենակրտսեր մասնակից է: Մինչ այս նախագիծը սիրում էր ֆուտբոլ խաղալ, հիմա արդեն ցանկանումէ մոդել դառնալ ու գեղեցիկ քայլել:

Участница дефиле для людей с ограниченными возможностями Лусине (имя изменено)
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լուսինեն

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար ամենադժվարը սեփական «եսը» սիրելն ու իրենց խնդիրները չթաքցնելն է: Ելենան, Լուսինեն ու մյուսները ոչ միայն դրանք հաղթահարել են, այլև կոչ են անում նույն խնդիրներն ունեցող մյուս երիտասարդներին սիրել կյանքն ու իրենց այնպիսին, ինչպիսին կան:

«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար

Ըստ թեմայի

Երկու մատով ոսկերչությամբ զբաղվող Արամը տղաներին հորդորում է «դուխը չգցել»
Հին արհեստի նոր լեզուն. գյումրեցի արվեստագետի թաղիքագործական ձեռքբերումները
Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում
թեգերը:
ցուցադրություն, Գյումրի, հաշմանդամ, մոդել

Գլխավոր թեմաներ